Բեթղեհեմ (եբրայերեն՝ בֵּית לֶחֶם‎, Բեյթ-Լեղեմ, բառացի՝ Հացի տուն[1][2], արաբ․՝ بيت لحم‎‎, Բայթ Լաղմ, բառացի՝ Մսի տուն), քաղաք Հորդանան գետի ձախ ափին։ Գտնվում է Պաղեստինի ազգային վարչակազմի ռազմական և քաղաքացիական հսկողության ներքո (А գոտի)[3][4]։ Պաղեստինյան Բեթղեհեմ մարզի վարչական կենտրոնն է, ինչպես նաև՝ ուխտագնացության և զբոսաշրջության կենտրոն (Հիսուս Քրիստոսի ծննդավայրն է)։ Ընկած է պատմական Հուդա երկրամասի տարածքում, Երուսաղեմ քաղաքից 10 կիլոմետր դեպի հարավ, փաստացի՝ սահմանակից է այդ քաղաքին; Զբաղեցնում է 5,4 քառակուսի կիլոմետր տարածք[5]։ 2007 թվականի տվյալներով՝ բնակչության թվաքանակը եղել է 24 949[6]։

Քաղաք
Բեթղեհեմ
եբրայերեն՝ בֵּית לֶחֶם‎ / արաբ․՝ بَيْتِ لَحْمٍ‎‎
ԵրկիրՊաղեստին Պաղեստին
ՔաղաքապետՎիկտոր Բատարսե
Առաջին հիշատակումմ. թ. ա. 15-րդ դար
Մակերես30 կմ²
ԲԾՄ775 մետր
Պաշտոնական լեզուարաբերեն
Խոսվող լեզուներարաբերեն
Բնակչություն25 266 մարդ (2007)
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ2
Պաշտոնական կայքbethlehem-city.org
Բեթղեհեմ (Պաղեստինյան ինքնավարություն)##
Բեթղեհեմ (Պաղեստինյան ինքնավարություն)

21-րդ դարի սկզբին Բեթղեհեմը դավանանքի տեսակետից գերազանցապես իսլամադավան է, սակայն այստեղ, նախկինի պես, պահպանվել է նաև քրիստոնյաների մեծաթիվ համայնքը։ Քաղաքի տնտեսության հիմքը զբոսաշրջությունն է, որ իր գագաթնակետին է հասնում Քրիստոսի ծննդյան տոնակատարության շրջանում։ Բեթղեհեմում գործում են 30-ից ավելի հյուրանոցներ, 300-ից ավելի արհեստանոցներ[7]։ Քաղաքի հյուսիսային մուտքի մոտ գտնվում է Ռաքելի դամբանը՝ հուդայականության, քրիստոնեության և իսլամի կարևորագույն սրբություններից մեկը։


Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեթղեհեմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 353