Բաքվի հայկական տպագրություն

Բաքվի հայկական տպագրություն, առաջին տպարանը հիմնել է Մարդասիրական ընկերությունը, 1870 թվականին[1]։

1872 թվականին Բաքվի հայկական տպարանում լույս տեսած « Հնդկացւոյ անցքը անմարդաբնակ կղզիներում» գիրքը։

Պատմություն խմբագրել

Իր գործունեության 13 տարվա ընթացքում տպարանը հրատարակել է 20-ից ավելի գրքեր, Բաքվի հայկական թատրոնի խմբի կազմը (1928) Բաքվի հայկական տպագրության հրատարակություններից որոնցից նշանավոր են «Հնդկացւոյ անցքը անմարդաբնակ կղզիներում» թարգմանական վիպակը, «Սոխակ Հայաստանի» երգարանի 4 պրակները, Գոշի, Օլիմպիանոսի և Եզոպոսի առակները, Մարդասիրական ընկերության հաշվետվությունները։

1877-1878 թվականներին այստեղ է տպագրվել Խորեն Ստեփանեի «Հայկական աշխարհ» պարբերականը։ 1874 թվականից գործել են «Մալաֆյանցի և ընկերներ», 1876 թվականից՝ Ա․ Ղասաբյանցի տպարանները։

1885 թվականից մինչև դարավերջ բացվել են «Արոր», Ա․ Տեր-Հովհաննիսյանցի, Հ․ Դյուլբասարյանի, Ս․ Շահբաղյանի, Ղազարյան եղբայրների տպարանները («Արոր»-ը և Շահբաղյանի տպարանը գործել են մինչև 1920 թվականը)։ 20-րդ դարի սկզբներին ավելացան Ն․ Երևանցյանի, Ս․ Անտոնյանցի, Ա․ Թառայանի, Լ․ Միրզոյանի, Կ․ Խատիսյանի, «Արծվաբերդ», «Արամազդ», Կարապետյան եղբայրների տպարանները։

Բաքվում գործող մի շարք բազմալեզու տպարաններում ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն հրատարակությունների հետ տպագրվել են նաև հայերեն գրքեր ու պարբերականներ։ Այդպիսիններից էին Մ․ Վոլչկինի տպարանը 19-րդ դարի վերջերին (ուր տպագրվել են Ս․ Հայկունու «Րաֆֆիի «Կայծերը», 1884 և այլ գրքեր) և 20-րդ դարի սկզբներից գործող բոլշևիկյան ընդհատակյա «Նինա», ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի, Տարաևի և Միրզոյանի, Շեյդերովի, Ելեկանցովայի, «Տրուդ», Բաքվի քաղաքապետարանի, «Տրուժեննիկ» տպարանները։ Առանձնապես հայերեն շատ տպագիր արտադրանք է տվել «Баку» («Բաքու») ռուսերեն թերթի տպարանը։

Բաքվում լույս տեսած հայերեն գրքերի թիվը հարյուրների է հասնում։ 20-րդ դարի առաջին երկու տասնամյակներում հրատարակվել են շուրջ 60, իսկ հեղափոխությունից հետո՝ 30 անուն պարբերական։ Սովետական իշխանության տարիներին Բաքվում հայերեն թերթերն ու այլ պարբերականները լույս են ընծայվում «Կոմունիստ» հրատարակության, իսկ գրքերը՝ Ադրբեջանի պետական հրատարակչության (Ազերնեշր) տպարաններում[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ․ Դավթյան, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 2 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1976, էջ 345 — 720 էջ։
  2. Հայկական համառոտ հանրագիտարան, Չորս հատորով (ՀԽՀ խմբ․ կոլեգիա՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ․) և ուրիշներ), ― հատոր 1, Երևան, ՀԽՀ գլխ․ խմբ․, 1990, էջ 506։

Գրականություն խմբագրել

  • Թեոդիկ, Տիպ ու տառ, Կոստանդնուպոլիս, 1913, էջ 184։
  • Լևոնյան Դ․, Հայ գիրքը և տպագրության արվեստը, Երևան, 1958, էջ 230։
  • Իշխանյան Ռ․, Հայ գիրքը, Երևան, 1981։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 345