Արտակ Հայկազի Զեյնալյան (սեպտեմբերի 9, 1969(1969-09-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախկին նախարար[2] (2018-2019), ՀՀ կուսակցական-քաղաքական գործիչ, «Հանրապետություն» կուսակցության անդամ[1], ՀՀ Փաստաբանների պալատի պատվավոր անդամ (2009), Արցախյան պատերազմի մասնակից, «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական  կազմակերպության հիմնադիր անդամ (1993), «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ԱԺ նախկին պատգամավոր (2017-2018)[1]։ Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ։

Արտակ Զեյնալյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր
Դրոշ
Դրոշ
2017 ապրիլի 2 - 2018 մայիսի 12
Դրոշ
Դրոշ
ՀՀ արդարադատության նախարար
Դրոշ
Դրոշ
2018 մայիսի 12 - 2019 հունիսի 7
Դրոշ
Դրոշ
Երևանի ավագանու անդամ
Դրոշ
Դրոշ
 2023 հոկտեմբերի 10-ից
 
Կուսակցություն՝ «Հանրապետություն» կուսակցություն
Կրթություն՝ Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան, Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա
Մասնագիտություն՝ փաստաբան
Ծննդյան օր սեպտեմբերի 9, 1969(1969-09-09) (54 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
Հայր Հայկազ Զեյնալյան
Զավակներ չորս զավակ և մեկ թոռ[1]
 
Պարգևներ

Տիրապետում է հայերենին, ֆրանսերենին, ռուսերենին[1]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 9-ին Երևանում[1]։

1990-1997 թվականներին կամավոր մասնակցել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը՝ Նիկոլ-Դուման երկրապահ կամավորական ջոկատի կազմում, 1992 թվականին վիրավորվել է՝ կորցրել է ոտքը[1][3]։

2001 թվականին դարձել «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ և կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավար[1]։

Կրթություն խմբագրել

  • 1976-1986 թվականներին սովորել և ավարտել է Քանաքեռի Խաչատուր Աբովյանի անվան № 84 միջնակարգ դպրոցը։
  • 1996 թվականին ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի Բուժական ֆակուլտետը։
  • 1999 թվականին ավարտել է Առողջապահության ազգային ինստիտուտի օրդինատուրան, վիրաբույժ է և առողջապահության կազմակերպիչ։
  • 2002 թվականին ավարտել է ՀՀ Կառավարման ակադեմիան, ունի պետծառայողի որակավորում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետ է։
  • 2004 թվականին ԱՄՆ Պետական դեպարտամենտի «Միջազգային այցելուներ»-ի ծրագրի շրջանակներում մասնակցել է ԱՄՆ Նախագահական ընտրարշավին։
  • 2006 թվականին ավարտել է «Գլաձոր» կառավարման համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։
  • 2014 թվականին մասնակցել է «Արդարադատության ակադեմիայի» դասախոսների համար` «ՄԻԵԿ և ՄԻԵԴ նախադեպային իրավունքի ամրապնդումը Հայաստանում» թեմայով դասախոսություններին։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Ինչպես նշված է Արտակ Զեյնալյանի պաշտոնական կենսագրության մեջ, հեղինակել (համահեղինակ) և իրականացրել է տասնյակ նախադեպային դատական ակտերի հիմքում ընկած «ստրատեգիական դատավարություններ», այդ թվում՝ ՀՀ Սահմանադրական դատարանի, շուրջ 50 որոշումների հիմքում ընկած դիմումներ, ՄԻԵԴ ներկայացված և ընթացքում գտնվող ավելի քան 450 գանգատների հեղինակ ու համահեղինակ է[փա՞ստ][1]:

2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արտակ Զեյնալյանին նշանակել է Հայաստանի արդարադատության նախարար[4]։

2019 թվականի հունիսի 7-ին Արտակ Զեյնալյանը Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել[5]։

2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում գլխավորել է Հանրապետություն կուսակցության նախընտրական ցուցակը և ընտրվել Երևանի ավագանու անդամ։

ատ։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի չորս զավակ և մեկ թոռ[1]։

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ նախագահի հրամանագրով՝ արժանացել է «Արիության համար» մեդալի[1]։
  • Արժանացել է բազմաթիվ կառավարական, գերատեսչական, գերատեսչական-միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների տարբեր պարգևատրումների, պատվոգրերի, շնորհակալագրերի, այդ թվում`
  • 2011 թվականին արժանացել է Ամալյա Կոստանյանի անվան մրցանակին` սկզբունքային ու խիզախ գործունեության և քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրման համար։
  • Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխության ժյուրիի կողմից ճանաչվել է 2006 թվականին տեղեկատվություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած քաղաքացի, իսկ 2013 թվականին՝ տեղեկատվության ազատության խախտված իրավունքի համար ամենահամառ ու հետևողական պայքարող իրավապաշտպանը և արժանացել է «Ոսկե բանալի» մրցանակների[1]։
  • 2009 թվականին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը Արտակ Զեյնալյանին շնորհել է «Պալատի պատվավոր անդամի» կոչումը՝ իրավապաշտպան գործունեության բնագավառում մեծ վաստակի համար[1]։
  • 2014 թվականին արաժանացել է «2014 թվականի Համընդհանուր իրավունքների մրցանակին»՝ Հայաստանում արևմտյան մի շարք երկրների դեսպանությունների և ԵԱՀԿ-ի գրասենյակի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նշանակալից ջանքերի համար[1]։
  • 2016 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից արժանացել է «Տարվա իրավապաշտպան» տիտղոսին[1]։

Տպագրված աշխատանքներ խմբագրել

«Մարդուն օրգանների փոխպատվաստման մասին», «Մարդու վերարտադրողության արհեստական մեթոդների իրականացման մասին», «Արյան, դրա ձևավոր տարրերի դոնորության մասին», «Բնակչության կանխարգելիչ պատվաստումների մասին» ՀՀ օրենքների նախագծերի, մի շարք գործող օրենքներում («Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Լիցենզավորման մասին» և այլն) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության տասնյակ որոշումների («Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Դեղերի մասին» ՀՀ օրենքներից բխող), Գերատեսչական նորմատիվ (գրանցված) ակտերի, ՀՀ առողջապահության նախարարության բազմաթիվ հրամանների հեղինակ ու համահեղինակ.

Գիտական տպագրված աշխատանքների («Առողջապահության համակարգը և դրա բարեփոխումները Հայաստնի Հանրապետությունում» Հայաստան 2020 զարգացման և անվտանգության ռազմավարություն,Երևան 2002 և այլն) և զեկույցների («Human Rights in the OSCE Region: Europe, Central Asia and North America, Report 2004 (Events of 2003); Annualreport on human rights in Armenia for the year of 2004 (2008, 2009, 2010) prepared by Helsinki Association»-ի) հեղինակ ու համահեղինակ։

«Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի վճիռների կատարման գործընթացը. հայաստանում դրանց կատարման խնդիրներն ու առանձնահատկությունները» աշխատության համահեղինակ(Ա.Ղազարյան, Ա.Զեյնալյան, Ա.Գրիգորյան.- Երևան.:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Արտակ Զեյնալյանի կենսագրությունը ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում
  2. «Արտակ Զեյնալյանը հրաժարական է տվել». 168 ժամ. 07․06․2019. Վերցված է 07․06․2019-ին.
  3. ՀՀ արդարադատության նախարարություն
  4. ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  5. Արտակ Զեյնալյանը Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:
Նախորդող
Դավիթ Հարությունյան
ՀՀ Արդարադատության նախարար
Արտակ Զեյնալյան

2018 - 2019
Հաջորդող
Ռուստամ Բադասյան