Zwack, հունգարական ընկերություն, որն զբաղվում է լիկյորների և ալկոհոլային խմիչքների արտադրությամբ։ Արտադրում է Ունիկում բիթեր, որն ունի 40% թնդություն և ստացվում է ավելի քան 40 խոտաբույսերից։ Ունիկումը Հունգարիայի ազգային խմիչքներից մեկն է։

Zwack
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1840
ՀիմնադիրJózsef Zwack?
ՎայրԲուդապեշտ, Հունգարիա
Երկիր Հունգարիա
Կայքzwackunicum.hu

Ընկերության պատմությունն սկսվում է 1790 թվականից, երբ բժիշկ Յոզեֆ Ցվակն ստեղծել է Ունիկում բալզամը։ 1993 թվականին ընկերությունը գրանցվել է Բուդապեշտի ֆոնդային բորսայում։

Պատմություն խմբագրել

1840 թվականին Յոզեֆ Մաքս Ցվակը Պեշտում հիմնադրել է օղու գործարան J. Zwack & Co ապրանքանիշի ներքո։ Այդ գործարանը դարձել է լիկյորի առաջին արտադրողը Հունգարիայում[1]։ Ընկերության գործերը հաջող են ընթացել հիմնականում արտադրանքի արտահանման շնորհիվ։ Արտադրության աճի շնորհիվ գործարանը տեղափոխվել է նոր վայր՝ Բուդապեշտի (Ֆերնցվարոր) 9-րդ թաղամաս, որտեղ այն գործում է մինչ այսօր։ 1900-ականների սկզբին այն Կենտրոնական Եվրոպայի խմիչքներ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկն էր, որն արտադրում և արտահանում էր ավելի քան 200 տեսակի լիկյոր և ալկոհոլային խմիչքներ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Zwack գործարանն ավերվել է։ 1948 թվականին վերականգնվելուց հետո այն ազգայնացվել է կոմունիստական իշխանությունների կողմից։ Ցվակի ընտանիքը փախել է Իտալիա։ 1989 թվականին Պիտեր Ցվակը (1927-2012) Underberg խմբի աջակցությամբ կարողացել է գնել գործարանը։ 2008 թվականին Պիտեր Ցվակն ընկերության ղեկավարությանը հանձնել է իր երեխաներին՝ Շանդորին և Իզաբելլային։ Ներկայում Zwak ընտանիքին և Underberg ընկերությանը պատկանում է ձեռնարկության 50%-ը։

Ունիկում հայտնի բալզամից բացի Zwack-ը նաև արտադրում է շատ այլ թունդ ալկոհոլային խմիչքներ։ Այլ ապրանքատեսակների շարքում են՝

  • Vilmos
  • St. Hubertus
  • Fütyülős
  • Zwack Pálinkák
  • Kalinka Vodka
  • Puszta Barack

Ընկերությունն արտադրում է նաև Տոկայի գինիներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Zwack Unicum History». Unicum.hu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.

Գրականություն խմբագրել

  • Ingrid Haslinger. Kunde — Kaiser. Die Geschichte der ehemaligen k. u. k. Hoflieferanten. Schroll, Wien (1996). ISBN 3-85202-129-4.