Բացել գլխավոր ցանկը

«Your Body» (հայ․՝ «Քո մարմինը»), ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի երգը իր «Lotus» (2012) կոչվող յոթերորդ ստուդիական ալբոմից։ Այն գրվել է Սավան Կոտեչայի, Մաքս Մարտինի, Shellback-ի և Թիֆանի Էմբերի կողմից, իսկ պրոդյուսերական աշխատանքով զբաղվել են Մարտինը և Shellback-ը։ Երգը ներկայացվել է 2012 թվականի սեպտեմբերի 14-ին «Ուղիղ եթերում Ռայան Սիքրեսթի հետ» (անգլ.՝ On Air with Ryan Seacrest) ռադիոծրագրի ընթացքում, իսկ երկու օրը հետո՝ սեպտեմբերի 16-ին, այն թողարկվել է որպես «Lotus» ալբոմի առաջին սինգլ։ «Your Body»-ն պարային, էլեկտրոփոփ և R&B ժանրերի ստեղծագործություն է, որը նաև ներառում է տարրեր դաբստեպ և եվրոդենս ժանրերից։ Երգում Ագիլերան խոսում է անծանոթ տղաների հետ սեռական հարաբերությամբ զբաղվելու իր ցանկության մասին։

«Your Body»
«Your Body» սինգլի շապիկը (Քրիստինա Ագիլերա, 2012)
Քրիստինա Ագիլերայի սինգլը
«Lotus» ալբոմից
ԹողարկվածՍեպտեմբերի 16, 2012 (2012-09-16)
Ֆորմատ
Ժանր
Տևողություն4:00
ԼեյբլRCA Records
Պրոդյուսեր
  • Մաքս Մարտին
  • Shellback
Քրիստինա Ագիլերայի սինգլների ժամանակագրություն
«Moves Like Jagger»
(2011)
«Your Body»
(2012)
«Just a Fool»
(2012)

Երգը ստացել է տարբեր արձագանքներ երաժշտական քննադատների կողմից, որոնցից ոմանք բարձր են գնահատել Ագիլերայի վոկալը, իսկ որոշներն էլ քննադատել են երգի թեման։ Երգը Միացյալ Նահանգների Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը, սակայն գլխավորել է Billboard Hot Dance Club Songs հիթ շքերթը։ Միջազգային հիթ շքերթներում երգը նույնպես հաջողություն է ունեցել․ Կանադայի Canadian Hot 100-ում այն զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը, իսկ Գերմանիայի, Նոր Զելանդիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ երկրների հիթ շքերթներում այն ընդգրկվել է թոփ 40-ի մեջ։

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Մելինա Մաթսուկասը, նկարահանվել է Լոս Անջելեսում և ներկայացվել է 2012 թվականի սեպտեմբերի 28-ին։ Տեսահոլովակում Ագիլերան որպես մի կին, ով տղամարդկանց գայթակղելուց հետո, սպանում է նրանց։ Տեսահոլովակը դրական արձագանքներ է ստացել է քննադատների կողմից, ովքեր այն համարել են Ագիլերայի լավագույն տեսահոլովակներից։ 2012 թվականի նոյեմբերի 2-ին Ագիլերան երգը կատարել է «Late Night with Jimmy Fallon» հաղորդման ժամանակ։

ՆախապատմությունԽմբագրել

2011 թվականի դեկտեմբերին շշուկներ տարածվեցին, որ Ագիլերան իր նոր սինգլի և ալբոմի համար աշխատում է շվեդ հայտնի պրոդյուսեր և երգերի հեղինակ Մաքս Մարտինի հետ[1]։ 2012 թվականի հուլիսի 3-ին «Billboard» ամսագիրն հաստատեց այդ լուրը, ինչպես նաև գրեց, որ նրանց համագործակցության արդյունքում ծնված այս նոր սինգլը, «ակումբային երգ» է[2]։ Նույն ամսագրի լրագրող Էնդրյու Հեմփը գրեց, որ նրանց այս համագործակցությունը «անակնկալ» էր, քանի որ չնայած Մարտինը բավականին երկար ժամանակ աշխատել է այնպիսի համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների հետ, ինչպիսիք են Backstreet Boys-ը, NSYNC-ը և Բրիթնի Սփիրսը, սակայն սա նրա և Ագիլերայի առաջին համագործակցությունն է[3]։ Խոսելով Մարտինի մասին, Ագիլերան «Billboard»-ին տված հարցազրույցում նրան համարել է լեգենդար, ինչպես նաև ասել է, որ չնայած սա իրենց առաջին համագործակցությունն է, սակայն իրենք միմյանց ճանաչում են երկար տարիներ[3]։ Երգի մյուս պրոդյուսերը Shellback-ն է, ով ազգությամբ նույնպես շվեդ է և մինչ այս նախկինում չէր համագործակցել Ագիլերայի հետ[4]։

Թողարկում և շապիկԽմբագրել

2012 թվականի օգոստոսի 23-ին երգի նախնական տարբերակը, որը կրում էր «Fuck Your Body» անվանումը, առանց Ագիլերայի կամ RCA Records լեյբլի թույլատվության հայտնվեց համացանցում[5]։ Սեպտեմբերի 12-ին երգչուհին իր Թվիթթերի էջում գրեց «Lotus» ալբոմի և «Your Body» սինգլի մասին, ինչպես նաև տեղադրեց երգի շապիկի պատկերը[6]։ Ագիլերան երգի վերջնական տարբերակը պաշտոնապես ներկայացրեց սեպտեմբերի 14-ին KIIS-FM ռադիոկայանի «Ուղիղ եթերում Ռայան Սիքրեսթի հետ» (անգլ.՝ On Air with Ryan Seacrest) ծրագրի ընթացքում, իսկ երկու օր անց՝ սեպտեմբերի 16-ին[7], այն որպես ալբոմի առաջին սինգլ ուղարկվեց Միացյալ Նահանգների Contemporary hit/Rhythmic contemporary hit ռադիոկայաններին[8][9]։ Երգը iTunes Stores-ում թվային ներբեռնման համար հասանելի դարձավ սեպտեմբերի 17-ին[10], իսկ երգի երեք ռեմիքսները iTunes Stores-ում հասանելի դարձան նոյեմբերի 2-ին[11]։ Միացյալ Նահանգներում և Գերմանիայում վաճառքի է դուրս եկել նաև երգի CD-ն, որը միայն օրիգինալ տարբերակն է ներառում[12][13]։

Սինգլի շապիկի պատկերում Ագիլերայի մերկ մարմինը ծածկում է վարդագույն թափանցիկ կտոր, իսկ երգչուհին իր թևերը պարզել է դեպի վերև[14][15][16]։ MTV Buzzworthy-ի Բայրոն Ֆիլիչը հավանել էր պատկերը և այն անվանել էր «ցնցող շապիկ»[17]։ Fuse հեռուստաալիքի լրագրող Նիկոլ Ջեյմսը և «SF Weekly» թերթի լրագրող Էնդրյու Ստաուտը պատկերը համեմատել են Մերիլին Մոնրոյի «The Last Sitting» ֆոտոշարքի հետ[18][19]։ E! Online կայքի Ռեբեկա Մակետին էլ այն համարել է Ագիլերայի «Genie in a Bottle» (1999) սինգլի շապիկի վերստեղծված տարբերակը[16]։

ԵրգացանկԽմբագրել

  1. «Your Body» (Օրիգինալ տարբերակ) - 4:00
  1. «Your Body» (Օրիգինալ տարբերակ) - 4:00
  2. "Your Body" (Ken Loi-ի ռեմիքս) - 5:26
  3. "Your Body" (Audien-ի ռեմիքս) - 6:16
  4. "Your Body" (Oxford Hustlers-ի ռադիո ռեմիքս) - 3:42
  • Այլ տարբերակներ[5]
  1. «Fuck Your Body» (Պաշտոնապես չի թողարկվել) - 4:00

Հիթ-շքերթներ և հավաստագրերԽմբագրել

Weekly chartsԽմբագրել

Հիթ-շքերթ (2012-13) Ամենաբարձր
հորիզոնական
  ARIA[20] 59
  Ö3 Austria Top 75[21] 19
  Ultratop Flanders[22] 44
  Ultratip Wallonia[23] 13
Brazil (Billboard Brasil Hot 100)[24] 54
Brazil Hot Pop Songs[24] 17
  Canadian Hot 100[25] 10
  IFPI[26] 47
  Tracklisten[27] 35
Finland (The Official Finnish Download Chart)[28] 21
  SNEP[29] 84
  Media Control AG[30] 29
Honduras (Honduras Top 50)[31] 27
  Rádiós Top 40[32] 23
  IRMA[33] 46
Japan (Japan Hot 100)[34] 17
Lebanon (The Official Lebanese Top 20)[35] 6
  Mega Single Top 100[36] 65
  RIANZ[37] 33
Romania (Romanian Top 100)[38] 37
  Scottish Singles Top 40[39] 16
  IFPI[40] 27
South Korea International Downloads (Gaon)[41] 6
  PROMUSICAE[42] 22
Sweden (DigiListan)[43] 17
  Schweizer Hitparade[44] 22
Taiwan (Five-Music)[45] 7
  UK Singles Chart[46] 16
  Billboard Hot 100[47] 34
  Pop Songs (Billboard)[48] 20
  Hot Dance Club Songs (Billboard)[49] 1

ՀավաստագրերԽմբագրել

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Դանիա (IFPI Denmark)[50]
streaming
Gold 900,000*

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Christina Aguilera new single produced by Max Martin?»։ Digital Spy. Hearst Corporation։ Դեկտեմբերի 20, 2011։ Վերցված է Սեպտեմբերի 18, 2015 
  2. «Source: New Christina Aguilera Single Expected for August Release»։ Billboard։ Prometheus Global Media։ Հուլիսի 3, 2012։ Վերցված է Սեպտեմբերի 18, 2015 
  3. 3,0 3,1 «Christina Aguilera: Billboard Cover Story»։ Billboard (Prometheus Global Media)։ Սեպտեմբերի 21, 2012։ Վերցված է Սեպտեմբերի 18, 2015 
  4. «16 Christina Aguilera “Your Body” Music Video Moments That Will Make You Say “Huh?”»։ Bustle։ Մայիսի 21, 2015։ Վերցված է Սեպտեմբերի 18, 2015 
  5. 5,0 5,1 «Christina Aguilera’s Demo Of New Single "Your Body" Surfaces: Listen»։ Idolator։ Buzz Media։ Օգոստոսի 23, 2012։ Վերցված է Սեպտեմբերի 18, 2015 
  6. «Christina Aguilera reveals details about new album, 'Lotus'»։ HitFix։ Սեպտեմբերի 12, 2012։ Վերցված է Սեպտեմբերի 18, 2015 
  7. «World Premiere: Listen to Christina Aguilera's Single 'Your Body' (Audio)»։ Ryan Seacrest։ Սեպտեմբերի 14, 2012։ Վերցված է Սեպտեմբերի 18, 2015 
  8. «R&R :: Going for Adds :: CHR/Top 40»։ Radio & Records. VNU Media։ Վերցված է Սեպտեմբերի 18, 2015 
  9. «R&R :: Going for Adds :: Rhythmic»։ Radio & Records. VNU Media։ Վերցված է Սեպտեմբերի 18, 2015 
  10. 10,0 10,1 «Your Body – Single by Christina Aguilera»։ iTunes Store (AU)։ Վերցված է Սեպտեմբերի 18, 2015 
  11. 11,0 11,1 «Your Body (Remixes) – EP by Christina Aguilera»։ iTunes Store (GB). Apple Inc։ Վերցված է Սեպտեմբերի 18, 2015 
  12. «Your Body»։ Amazon.com (US). Amazon Inc։ Վերցված է Սեպտեմբերի 18, 2015 
  13. 13,0 13,1 «Your Body [Audio CD]»։ Amazon.com (DE). Amazon Inc։ Վերցված է Սեպտեմբերի 18, 2015 
  14. «Christina Aguilera Is Nearly Nude On 'Your Body' Single Cover»։ The Huffington Post։ AOL։ Սեպտեմբերի 12, 2013։ Արխիվացված է օրիգինալից Սեպտեմբերի 5, 2013-ին։ Վերցված է Սեպտեմբերի 18, 2015 
  15. «Christina Aguilera flaunts curves in body-hugging sheer fabric for cover of new single 'Your Bacon'»։ New York Daily News։ Mortimer Zuckerman։ Փետրվարի 5, 2014։ Արխիվացված է օրիգինալից Մայիսի 22, 2013-ին։ Վերցված է Սեպտեմբերի 18, 2015 
  16. 16,0 16,1 «Christina Aguilera Gets Naked, Shows Off Sexy Curves in "Your Body" Single Artwork»։ E! Online։ Սեպտեմբերի 13, 2012։ Արխիվացված է օրիգինալից Սեպտեմբերի 15, 2012-ին։ Վերցված է Սեպտեմբերի 18, 2015 
  17. «Star Spotting: We're All Wrapped Up In Christina Aguilera's 'Your Body' Cover Art»։ MTV Buzzworthy. Viacom։ Սեպտեմբերի 12, 2012։ Վերցված է Սեպտեմբերի 18, 2015 
  18. «Christina Aguilera Reveals New Album Title 'Lotus'»։ Fuse։ The Madison Square Garden Company։ Սեպտեմբերի 12, 2012։ Արխիվացված է օրիգինալից Սեպտեմբերի 5, 2013-ին։ Վերցված է Սեպտեմբերի 18, 2015 
  19. «Christina Aguilera: The Latest Pop Star To Have Her Way With Marilyn Monroe's Image»։ SF Weekly։ The San Francisco Newspaper Company LLC։ Սեպտեմբերի 18, 2012։ Արխիվացված է օրիգինալից Սեպտեմբերի 23, 2012-ին։ Վերցված է Սեպտեմբերի 18, 2015 
  20. Australian-charts.com — Christina Aguilera — Your Body. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է February 3, 2014.
  21. Christina Aguilera — Your Body Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է February 3, 2014.
  22. Ultratop.be — Christina Aguilera — Your Body (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է February 3, 2014.
  23. Ultratop.be — Christina Aguilera — Your Body (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է February 3, 2014.
  24. 24,0 24,1 BPP (ed.)։ «Billboard Brasil Hot 100 Airplay»։ Billboard Brasil (38): 84–89 
  25. Christina Aguilera Album & Song Chart History Canadian Hot 100 for Christina Aguilera. Ստուգվել է February 3, 2014.
  26. ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201251,52. Ստուգվել է February 3, 2014.
  27. Danishcharts.com — Christina Aguilera — Your Body. Tracklisten. Hung Medien. Ստուգվել է February 3, 2014.
  28. «The Official Finnish Downloads Chart»։ Վերցված է February 3, 2014 
  29. Lescharts.com — Christina Aguilera — Your Body (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է February 3, 2014.
  30. Christina Aguilera - Your Body (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է February 3, 2014.
  31. «Honduras Top 50»։ El Tiempo։ October 4, 2012։ Արխիվացված է օրիգինալից October 5, 2012-ին։ Վերցված է February 3, 2014 
  32. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Rádiós Top 40 játszási lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է February 3, 2014.
  33. "Chart Track: Week 43, 2012". Irish Singles Chart. Ստուգվել է February 3, 2014.
  34. «Christina Aguilera: Japan Hot 100 Chart history»։ Billboard։ Վերցված է November 28, 2012 
  35. «Lebanese Top 20 Airplay chart»։ The Official Lebanese Top 20։ Վերցված է February 3, 2014 
  36. Dutchcharts.nl — Christina Aguilera — Your Body (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է February 3, 2014.
  37. Charts.org.nz — Christina Aguilera — Your Body. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է February 3, 2014.
  38. «Official Romania chart»։ Արխիվացված է օրիգինալից April 26, 2013-ին։ Վերցված է November 18, 2012 
  39. 17, 2012 Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է February 3, 2014.
  40. SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201245. Ստուգվել է February 3, 2014.
  41. «South Korea Gaon International Chart (Week: September 16, 2012 to September 22, 2012)»։ Gaon Chart։ December 15, 2012։ Արխիվացված է օրիգինալից February 5, 2014-ին։ Վերցված է February 5, 2014 
  42. Spanishcharts.com — Christina Aguilera — Your Body Canciones Top 50. Hung Medien. Ստուգվել է February 3, 2014.
  43. «DigiListan 2012-09-30»։ Sveriges Radio։ Վերցված է November 13, 2012 
  44. Christina Aguilera — Your Body swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է February 3, 2014.
  45. «Taiwan Five Music Western Chart Top 20 (Week 47, 2012)»։ Վերցված է December 9, 2013 
  46. 17, 2012 Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է February 3, 2014.
  47. Christina Aguilera Album & Song Chart History Billboard Hot 100 for Christina Aguilera. Ստուգվել է September 26, 2012.
  48. Christina Aguilera Album & Song Chart History Billboard Pop Songs for Christina Aguilera. Ստուգվել է February 3, 2014.
  49. Christina Aguilera Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Christina Aguilera. Ստուգվել է February 3, 2014.
  50. «Certificeringer» (Danish)։ IFPI Danmark։ Արխիվացված է օրիգինալից September 24, 2014-ին 

Արտաքին հղումներԽմբագրել