Yeezy, հագուստի և կոշիկի ապրանքանիշ, որը ստեղծել է ամերիկացի դիզայներ, ռեփեր և ձեռնարկատեր Քանյե Ուեսթը։

Yeezy
Տեսակբրենդ
Հիմնադրված էհոկտեմբեր 2015
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունկարի արդյունաբերություն
Կայքadidas.com/us/yeezy(անգլ.)

Yeezy-ի հիմնական արտադրանքը թողարկվում էր գերմանական Ադիդաս ընկերության (արտադրում է սպորտային հագուստ) հետ կոլաբորացիայի շրջանակներում։ Համագործակցությունը հայտնի է դարձել բարձրակարգ Yeezy Boost սպորտային կոշիկների սահմանափակ շարքի շնորհիվ։ Համագործակցության շրջանակներում թողարկվել են նաև մարզաշապիկներ, բաճկոններ, սպորտային տաբատներ, գուլպաներ, հողաթափեր, կանացի կոշիկներ։ Կոշիկի առաջին մոդելը (Yeezy Boost 750) թողարկվել է 2015 թվականի փետրվարին[1]։

Պատմություն խմբագրել

Նորաձևության ոլորտում իր ուղին Քանյե Ուեսթը սկսել է 2005 թվականին՝ Վիրջիլ Աբլոյի «Pastelle» ապրանքանիշի աջակցությամբ։ Քանյեն սեփական արտադրության մոդելները օգտագործել է երաժշտական արարողությունների և նորաձևության ցուցադրությունների ժամանակ, սակայն ապրանքանիշի գոյության չորս տարիների ընթացքում ամբողջական հավաքածուի թողարկումը այդպես էլ չի կայացել։ 2009 թվականին ապրանքանիշը փակվել է[2]։ 2006 թվականին Քանյեն կոշիկ է մշակել Ադիդասի համար, բայց այն չի թողարկվել[3]։ Քայնե Ուեսթի հետ պաշտոնապես համագործակցող առաջին ապրանքանիշը դարձել է ճապոնական A Bathing Ape-ը։ Նրանք համատեղ թողարկել են մի քանի սպորտային կոշիկ, որոնք այժմ բավականին հազվադեպ են և ունեն բարձր վերավաճառքի գին[4]։ Նա նաև կոշիկներ է ստեղծել Լուի Վիտոնի, Giuseppe Zanotti-ի և Նայքի համար[5]։

Nike (2007-2013) խմբագրել

 
Yeezy սպորտային կոշիկների թեստային տարբերակները Nike-ից

Ուեսթի համագործակցությունը Նայքի հետ սկսվել է 2007 թվականին և տևել է վեց տարի, ինչը հանգեցրել է մարզակոշիկների ընդհանուր երեք մոդելների թողարկմանը։ 2009 թվականին թողարկվել է Air Yeezy մարզակոշիկները, որոնց անվանումը հղվել է ռեփերի մականունին, որը նրան տվել է Jay-Z-ը։ 2012 թվականին նա ներկայացրել է Air Yeezy-ի նոր գույները, իսկ 2014-ին՝ Air Yeezy 2 Red October մոդելը, որը վերջինն է դարձել Նայքի հետ համագործակցության շրջանակներում[2]։

Թեև Ուեսթը այդ բացը անվանել է «սրտաճմլիկ», նա պնդում է, որ Նայքը չի վճարում կոշիկի դիզայնի համար վճարները՝ փոխարենը առաջարկելով եկամուտների մի մասը փոխանցել Ուեսթի ընտրությամբ բարեգործական կազմակերպության։ Դա, ի վերջո, ստիպել է Ուեսթին դիմել Ադիդասին[1]։

Նայքի հետ Ուեսթի կոլաբորացիայից մարզակոշիկները մեծ արժեք ունեն, քանի որ 2021 թվականին Սոթբիս աճուրդում վաճառվել են Nike Air Yeezy 1 մարզակոշիկները, որոնք Քանյե Ուեսթը կրել էր 2008 թվականին «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ։ Զույգը գնահատվում էր 1 մլն դոլար, սակայն արդյունքում վաճառվել է գրեթե կրկնակի մեծ գումարով՝ 1,8 մլն դոլարով՝ դառնալով պատմության ամենաթանկ մարզակոշիկների զույգը[6]։

2013 թվականի դեկտեմբերի 3-ին Ադիդաս ընկերությունը հաստատել էր Ուեսթի հետ համագործակցության գործարքը։ Ադիդասը համաձայնել է Քանյե Ուեսթին վճարել 15% ռոյալթի՝ առանց հաշվի առնելու մարքեթինգային վճարը[2]։ Ուեսթը Ադիդասի գլխավոր տնօրենին նկարագրել է «որպես մարդ, որը նրան թույլ է տվել ստեղծել»։ Ադիդասի հետ գործընկերության շրջանակներում Ուեսթը պահպանում է իր ապրանքանիշի 100 տոկոսանոց սեփականությունը՝ ունենալով թողարկվող արտադրանքի նկատմամբ ստեղծագործական լիակատար վերահսկողություն[7][8]։

Adidas Yeezy միացյալ ապրանքանիշի մարզակոշիկների առաջին զույգերը Քանյե Ուեսթի կողմից ցուցադրվել են 2015 թվականին Նյու Յորքի նորաձևության շաբաթում։ Adidas Yeezy Boost 750-ի նախնական թողարկումը սահմանափակվել է 9000 զույգով և վաճառվել է 10 րոպեում։ 2015 թվականի փետրվարի 21-ից 28-ը Yeezy Boost 750-ը լայն տեսականիով հասանելի էր մանրածախ խանութներում և բուտիկներում[9]։ 2015 թվականի հունիսի 27-ին կոլոբրացիայից երկրորդ մարզակոշիկները՝ Yeezy Boost 350-ը, վաճառքի են հանվել ողջ աշխարհում[10]։

Ադիդաս (2013-ից մեր օրեր) խմբագրել

Adidas Yeezy մարզակոշիկները դարձել են չափազանց սիրված և ցանկալի, շատ մոդելներ վաճառվում են մեկ րոպեում[11][12]։ Մարզակոշիկների մեծ մասում օգտագործվում է Boost նյութը՝ Ադիդասից[13]։

«Yeezy-ի առաջին սեզոնը» թողարկվել է 2015 թվականի հոկտեմբերի 29-ին և դարձել է հագուստի առաջին հավաքածուն՝ թողարկված այդ համագործակցության շրջանակներում[14][15]։ «Yeezy-ի առաջին սեզոնը»-ի ցուցադրության ժամանակ ներկա էին այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Ռիհաննան, Շոն Քոմսը, Ուեթսի կինը՝ Քիմ Քարդաշյանը։ Այդ հավաքածուն մատնանշվել է իր ազատ, առօրյա ոճով, որտեղ կիրառվել է ռազմական թեման և մարմնական գույները[16]։ Տաբատների գները տատանվում են 600 դոլարից մինչև 3000 դոլար։ Կոշիկները արագ են վաճառվում, հագուստի հավաքածուն՝ ոչ։ 2018 թվականին տված հարցազրույցում Քանյե Ուեսթը պատմել է, որ Լուի Վիտոնի հետ բանակցություններ է վարել 30 մլն դոլարի հագուստի թողարկման գործարքի շուրջ։ Գործարքը չի հաստատվել LVMH-ի տնօրենների խորհրդի կողմից, և Վեսթը մնացել է առանց հագուստի արտադրության գործընկերների։ «Yeezy-ի առաջին սեզոնի» ցուցադրությունից հետո Ադիդաս ընկերությունը հայտարարել է, որ այլևս չի մասնակցի Yeezy-ի հագուստի թողարկմանը՝ փոխարենը կենտրոնանալով Ուեսթի հետ կոշիկների հավաքածուի վրա։ «Yeezy երկրորդ սեզոնը» և «Yeezy-ի երրորդ սեզոնը» նույնպես թողարկումից հետո ունեցել են զգալի հաջողություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ema. «[2021] Yeezy History Guide - Everything to Know About Yeezy Sneakers!» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 13-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Мемы, конфликты, технологии: как менялся бренд Yeezy Канье Уэста». РБК Стиль. Վերցված է 2021 թ․ հունիսի 14-ին.
  3. «Kanye West Designed Adidas Sneaker In 2006 | SneakerNews.com». Sneaker News (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ ապրիլի 18. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  4. Nast, Condé. «The Only Kanye West Sneaker That's Cooler Than Yeezys». GQ (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  5. Bell, Jennie (2015 թ․ հոկտեմբերի 23). «Kanye West x Louis Vuitton Sneaker Collection Selling on eBay for $60». Footwear News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  6. «Кроссовки Канье Уэста были проданы на аукционе за рекордные $1,8 миллиона». Журнал Esquire (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 13-ին.
  7. «Kanye West Vaults From Broke to Billions With Yeezy in Demand». Bloomberg. 2020 թ․ ապրիլի 24.
  8. «Gap Has Billion-Dollar Ambitions for Yeezy Deal With Kanye West». Bloomberg. 2021 թ․ մարտի 17.
  9. Little, Lyneka (2013 թ․ դեկտեմբերի 4). «Adidas Confirms New Deal with Kanye West». The Wall Street Journal. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 6-ին.
  10. «adidas Originals Officially Announces Yeezy Boost 350». HYPEBEAST. 2015 թ․ հունիսի 17.
  11. «Yeezys Are the Most Influential Sneakers of 2016». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  12. «Высмеянные за сходство с хинкали кроссовки Канье Уэста раскупили за одну минуту». lenta.ru. Վերցված է 2021 թ․ հունիսի 14-ին.
  13. Picks, Amir Ismael, Insider. «Here's why Boost technology makes Adidas the most comfortable sneakers ever». Business Insider. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. «Kanye West & adidas: How the Collab Happened». Highsnobiety. 2017 թ․ հուլիսի 23. Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.
  15. «adidas YEEZY Season 1 Release Date». Sneaker News. 2015 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  16. «Yeezy Fall 2015 Ready-to-Wear Collection». Vogue. Վերցված է 2016 թ․ մարտի 26-ին.