X և Y տեսություն, ղեկավարման ոլորտում մարդկանց մոտիվացիայի և վարքի տեսությունն ըստ՝ Դուգլաս Մաք-Գրեգորի[1]։

Տեսություն X և տեսություն Y

Տեսություն X խմբագրել

Ղեկավարման այդ տեսությունը ենթադրում է, որ աշխատակիցներն ի սկզբանե ալարկոտ են և հնարավորության դեպքում պիտի խուսափեն աշխատանքից։ Այդ պատճառով աշխատակիցներին պետք է հետևել, որի համար մշակվում են հսկողության համակարգեր։ Անհրաժեշտ է հիերարխիկ կառուցվածք՝ յուրաքանչյուր մակարդակում ղեկավարելիության նվազեցված նորմայով։ Համաձայն այս տեսության, աշխատակիցները առանց գայթակղիչ խրախուսման քիչ ամբիցիա են դրսևորում և խուսափում են պատասխանատվությունից, եթե դա հնարավոր է[2]։

X տեսության մենեջերը, որպես կանոն, կարծում է, որ ամեն ինչ կավարտվի, երբ որևէ մեկը պատասխանատվության ենթարկվի։ Նա կարծում է, որ բոլոր աշխատակիցներն իրենց համար օգուտ են փնտրում[3]։ Որպես կանոն, այդպիսի ղեկավարները ենթադրում են, որ աշխատակիցներին հետաքրքրելու միակ միջոցը փողն է։ Մեծ մասամբ նրանք առաջին հերթին մեղադրում են մարդուն, հարց չբարձրացնելով այն մասին, որ հնարավոր է լինեն համակարգային, մարտավարական կամ նախապատրաստման բացակայության թերացումներ։

Ավելին, X տեսության ղեկավարները չեն կարող վստահել ոչ մի աշխատակցի, և դա միշտ ցույց են տալիս օժանդակող անձնակազմին։ X տեսության մենեջերին կարելի է անվանել արտադրողականության և աշխատակիցների բարոյական ոգու արգելք։

Շատ ղեկավարներ (60-ականներին), որպես կանոն, աջակցում էին X տեսությանն այն տեսանկյունից, որ նրանք բավական վատատեսորեն էին գնահատում իրենց աշխատակիցներին։ X տեսության մենեջերը կարծում է, որ իր աշխատակիցները չեն ցանկանում աշխատել, որ նրանք կխուսափեն պարտականություններից և, որ մենեջերի աշխատանքը գործունեության կառուցումը և աշխատակիցների հարկադրումն է։ Այդպիսի մտածողությունը հանգեցրեց նրան, որ X տեսության ղեկավարները ստանձնում էին ղեկավարման ավտորիտար ոճ՝ հիմնված պատժելու սպառնալիքի վրա։

Այդ ղեկավարման ոճի թերություններից է այն, որ մեծ ձեռնարկություններում ավելի շատ հնարավոր է ունենալ բացասական արդյունք։

Տեսություն Y խմբագրել

Ղեկավարումը ենթադրում է, որ աշխատակիցները կարող են ունենալ ամբիցիաներ, ներքին ստիմուլներ, կարող են ձգտել իրենց վրա վերցնել ավալի շատ պատասխանատվություն, իրականացնել ինքնավերահսկում և ինքնաղեկավարում։ Համարվում է, որ աշխատակիցները հաճույք են ստանում իրենց պարտականություններից՝ կապված ինչպես մտավոր, այնպես էլ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ։ Նաև կարծում են, որ աշխատակիցները հնարավորության դեպքում ցանկություն են ունենում դրսևորել ստեղծագործական առաջադիմական մտածողություն։ Հնարավորություն է առաջանում բարձրացնել արտադրողականությունը՝ աշխատողներին հնարավորություն ընձեռնելով աշխատել իրենց հնարավորությունների սահմանում՝ կանոններով չսահմանափակելով։

Y տեսության մենեջերը կարծում է, որ բարենպաստ պայմաններում մարդկանց մեծամասնությունը ցանկանում է լավ աշխատել և, որ աշխատուժն ունի չօգտագործված ստեղծագործական ընդունակությունների պաշար։ Նրանք հավատում են, որ սեփական աշխատանիքի լավ կատարումն ինքնին հաճույքի մեծ խթան է։ Y տեսության մենեջերը փորձում է վերացնել խոչընդոտները, որոնք խանգարում են աշխատողին ամբողջությամբ իրականացնել սեփական գործողությունները։

Շատ մարդիկ Y տեսությունն ընկալում են որպես աշխատակցի նկատմամբ դրական ենթադրությունների հավաքակազմ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Douglas M. McGregor".. Retrieved 2018-04-11.
  2. Hattangadi, Vidya (December 2015). "Theory X & Theory Y" Արխիվացված 2018-05-04 Wayback Machine (PDF). International Journal of Recent Research Aspects. 2: 20–21.
  3. Fischer, Elizabeth (October 1, 2009). "Motivation and Leadership in Social Work Management: A Review of Theories and Related Studies". Administration in Social Work: 356.

Գրականություն խմբագրել