WinRAR, վճարովի ծրագիր՝ որոշակի ժամանակահատված անվճար օգտագործելու թույլտվությամբ արխիվացնող ծրագիր Windows օպերացիոն համակարգի համար։

WinRAR
Изображение логотипа
Տեսակfile archiver? և ծրագիր
Նախագծումը՝Եվգենի Ռոշալ
Գրված է՝C++
ՕՀWindows
Լույս տեսավ՝1995-04-22 (29 տարի առաջ)
ՊլատֆորմWindows
Չափավելի քիչ քան 2 ՄԲ
Կարդագող ֆայլերի ֆորմատRAR?, ZIP?, xz?, 7z?, ARJ?, bzip2 Archive?, Cabinet?, GZIP?, optical disc image?, Java archive?, LHA?, tar?, Uuencoding?, WinRAR interface theme? և RAR registration data?
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
Կայքrarlab.com(անգլ.), rar.tw և winrar.com.cn

Ծրագիրը կարող է ստեղծել RAR և ZIP ֆայլային ֆորմատներ[1] և ապափաթեթավորել արխիվային մի շարք ֆայլային ֆորմատներ։ Գոյություն ունի Android օպերացիոն համակարգի համար նախատեսված ծրագիր, որը անվանված է «RAR for Android»[2], և հրամանի տողով աշխատող տարբերակ՝ «RAR» և «UNRAR»[3] , որոնք հասանելի են Windows օպերացիոն համակարգի կոնսոլային տարբերակի, Mac OS X, Linux, FreeBSD և MS-DOS օպերացիոն համակարգերի համար։

Բնութագիր խմբագրել

WinRAR և RAR ֆայլային ֆորմատը ժամանակի ընթացքում զարգացում է ապրել։ Սկսած WinRAR 5 տարբերակից, ստեղծվել է նոր արխիվային RAR5 ֆորմատ, որը համատեղելի չէ նախորդ տարբերակների հետ, բայց օգտագործում է նույն ֆայլային ընդլայնումը[4]։ RAR5 տարբերակի ներկայացումից ի վեր հին RAR ֆայլային ֆորմատի տարբերակը այժմ հիշատակվում է որպես RAR4։ WinRAR 5 տարբերակը կարող է կարդալ և գրել RAR4 կամ RAR5 արխիվներ, բայց հին տարբերակի WinRAR ծրագրերը չեն աջակցում RAR5 արխիվների գործունեությունը[5]։

Նոր RAR5 ֆայլային ֆորմատը ավելացրել է մի շարք հատկանիշներ, բայց իր հերթին նաև հեռացրել է յուրաքանչյուր ֆայլի մեկնաբանությունների հնարավորությունը (այնուամենայնիվ արխիվի մենաբանությունները դեռևս շարունակում են գործածվել), նույնականացման ստուգում, որոշակի տեքստերի և մուլտիմեդիայի համար սեղմման ալգորիթմներ։ RAR5 տարբերակում կիսվող ֆայլերի հատորների անվանումները «archivename.rNN»-ից նաև փոխել են "archivename.partNN.rar"-ի[5]։

RAR5 ֆայլային ֆորմատը արխիվի առավելագույն չափսը հասցրել է 1 ԳԲ, այսպիսով թույլատրելով WinRAR օգտագործողին ընտրելու 11 տարբեր սեղմման ձևերի միջև. սկսած 1 մեգաբայթից մինչև 1 գիգաբայթ։ WinRAR 5 տարբերակի արխիվի լռելյայն չափսը 4 մեգաբայթից ավելացվել է՝ դառնալով 32 մեգաբայթի, ինչը հանգեցնում է ավելի բարձր սեղմման մակարդակի։ Օգտագործողին հնարավորություն է տրվում նաև փոխելու լռելյայն կարգավորումները և վերադարձնել նախկին 4 մեգաբայթ պարամետրը[5]։

RAR5 տարբերակը նաև բարելավել կամ ավելացրել է կամայական պարապմետրեր. AES կոդավորումը 128 բիթից 256 բիթի։ 256 բիթանոց BLAKE2 ֆայլերի հեշավորման ալգորիթմ (լռելյայն 32-bit CRC32-ի փոխարեն), ընտրովի կերպով կրկնվող ֆայլերի հայտնաբերում, ընտրով NTFS հղումներ, մեծ արխիվները ավելի արագ բացելու հնարավորություն, ֆայլի երկարության առավելագույն քանակը RAR և ZIP արխիվներում ավելացվել է մինչև 2048 նիշ[5]։

Առանձնահատկությունները խմբագրել

  • Արխիվացում (ստեղծել) կամ վավերացում (ստուգել) RAR կամ ZIP արխիվային ֆայլեր. RAR4 կամ RAR5 ֆայլային ֆորմատ։
  • Արխիվի ապաարխիվացում ACE, ARJ, BZ2, CAB, EXE, GZ, ISO, JAR, LHA, RAR, TAR, UUE, XZ, Z, ZIP, ZIPX, 7Z արխիվային ֆայլեր[5][6]։
  • Բազմամիջուկային պրոցեսորներով առանձնակի սեղմում և լայնացում։

RAR արխիվային ֆայլ ստեղծելիս՝

  • 16 EB (264 bytes) մինուս 1 առավելագույնը չափսի աջակցություն։
  • սեղմման պանակի չափի ընտրություն սկսած 1 մեգաբայթից մինչև 1 գիգաբայթ (32-բիթ Windows ՕՀ-ի համար՝ առավելագույնը 256 մեգաբայթ). Լռելյայն չափսը 32 մեգաբայթն է[5]։
  • Կամայական 256-բիթ BLAKE2 ֆայլային հեշերի հավելում լռելյայն 32 բիթ CRC32 ֆայլի հսկիչ գումարով[5]։
  • Կամայական encryption using AES (Advanced Encryption Standard) 256 բիթանոց բանալիով[7]։
  • Տվյալների կամայական պահեստավորումը մատուցվում է Reed-Solomon վերականգնելու հատորներ, որը թույլ է տալիս վերակառուցել վնասված արխիվները։
  • Կամայական "Quick Open Record" RAR ֆայլերն ավելի արագ բացելու համար[5]։
  • Հնարավորություն ստեղծելու բազմահատոր (կիսված) արխիվներ[8][9]։
  • Հնարավորություն ստեղծելու ինքնաապաարխիվացվող ֆայլ։
  • Զարգացած ֆայլային NTFS համակարգերի աջակցություն[5]։
  • Աջակցություն մինչև առավելագույնը 2048 նիշ պարունակող ֆայլեր։ (UTF-8 պահված ֆորմատով)[5]։
  • Արխիվների կամայական մեկնաբանություններ (UTF-8 պահված ֆորմատով).[5]

Լիցենզիա խմբագրել

Ծրագիրը տարածվում է որպես վճարովի ծրագիր փորձնական անվճար ժամանակահատվածով և յուրաքանչյուր ոք կարող է այն օգտագործել փորձնական 40 օր անվճար ժամանակահատվածով[10]։

Չնայած, որ արխիվացումը RAR ֆորմատով սեփականատիրական է, Rarlabs ընկերությունը տրամադրում է UnRAR unpacker ծրագրային կոդը որպես հեղինակային իրավունքներով գրանցված, բայց անվճար մաս, ինչի դեպքում լիցենզիան թույլ է տալիս օգտագործել կոդը ցանկացած ծրագրում, այսպիսով հնարավորություն տալով ուրիշներին ստեղծելու ծրագրեր, որոնք ունակ կլինեն քանդելու RAR արխիվները, բայց չեն կարող ստեղծել նորերը[11]։

Լեզուներ խմբագրել

2014 թվականի հուլիսի թվյալներով WinRAR ծրագիրը հասանելի է 44 լեզուներով[12]։ Այդ լեզուներն են՝ հայերեն, արաբերեն, բելառուսերեն, բուլղարերեն, պարզեցված չինարեն, ավանդական չինարեն, խորվաթերեն, չեխերեն, դանիերեն, անգլերեն, էստոներեն, ֆիններեն, ֆրանսերեն, գալլերեն, վրացերեն, գերմաներեն, հունարեն, եբրայերեն, հունգարերեն, ինդոնեզերեն, իտալերեն, ճապոներեն, կորեերեն, նորվեգերեն, պարսկերեն, հոլանդերեն, պորտուգալերեն, բրազիլական պորտուգալերեն, ռոմաներեն, ռուսերեն, սերբերեն, սլովակերեն, սլովեներեն, իսպաներեն, շվեդերեն, թուրքերեն, ուկրաիներեն, վիետնամերեն թուրքմեներեն, թայիերեն և այլն։

Պատմություն խմբագրել

Տարբերակներ խմբագրել

  • «RAR» և «UNRAR» հրամանները առաջին անգամ ավելացվել են 1993 թվականի աշնանը[3]։
  • Մշակման վաղ փուլում գտնվող WinRAR 1.54b տարբերակը թողարկվել է 1995 թվականին, 16 բիթանոց Windows 3.x ծրագրի տեսքով։
  • 2.00 տարբերակը թողարկվել է 1996 թվականի սեպտեմբերի 6-ին։
  • Սկսած 3.00 տարբերակի (մայիս 2002), նոր RAR3 արխիվային ֆորմատը գործարկվեց։ Նոր տեսակի սեղմված արխիվները չեն կարող կառավարվել WinRAR ծրագրի հին տարբերակներով։
  • Սկսած 3.50 (օգոստոս 2005), WinRAR ծրագիրը ստացավ միջերեսի փոփոխման, թեմաներ ավելացնելու աջակցություն, ինչպես նաև Windows XP օպերացիոն համակարգի համար աջակցություն[13]։
  • Սկսած 3.60 տարբերակից (օգոստոս 2006), WinRAR ծրագիրը պարունակում է բազմահատորանի սեղմման ալգորիթմներ, ինչը բարելավում է սեղմման արագությունը երկմիջուկային պրոցեսորների համար։
  • Սկսած 3.70 տարբերակից (հունվար 2007), WinRAR ծրագիը աջակցում է Windows Vista օպերացիոն համակարգը[14]։
  • Սկսած 3.80 տարբերակից (սեպտեմբեր 2008), ZIP արխիվների աջակցություն, որը պարունակում էր Unicode անվանումներ UTF-8 կոդավորմամբ[15]։
  • Սկսած 3.90 տարբերակից (մայիս 2009), WinRAR ծրագիրը ավելացնում է աջակցություն Windows x64 տարերակի համար, ինչպես նաև Windows 7 օպերացիոն համակարգի աջակցություն։ Այն նաև պարունակում է բազմալիքությունը[5]։
  • 3.91 տարբերակը վերջին տարբերակն է եղել, որ աջակցել է Valencian կոդավորում։
  • 3.92 տարբերակը վերջինն է, որ աջակցում է սերբիական Cyrillic և լատինական կոդավորում։
  • 4.00 տարբերակը (մարտ 2011) 30%-ով արագացնում է ապափաթեթավորման գործընթացը։ Windows 98, Windows Me և Windows NT օպեացիոն համակարգերը այլևս չեն աջակցվում։ պարտադիր նվազագույն պահանջը դառնում է Windows 2000 օպերացիոն համակարգը[5]։
  • Սկսած 4.10 տարբերակից (հունվար 2012) WinRAR ծրագիրը հեռացնում է ZIP ընդլայնման բոլոր սահմանափակումները՝ թույլատրելով ֆայլերի և արխիվի անսահմանափակ քանակ։ WinRAR-ը կարողանում է ստեղծել նաև բազմահատոր ZIP ֆայլեր։ ZIP արխիվները այժմ պարունակում են իրենց անվան մեջ Unicode կոդավորում[5]։
  • Սկսած 4.20 տարբերակի (հունիս 2012) ապափաթեթավորման արագությունը նշանակալի բարձրացվեց, սակայն բարելավումները կատարվում էին օգտագործվող օպերատիվ հիշողության ավելացման հաշվին[5]։
  • Սկսած 5.00 տարբերակից (սեպտեմբեր 2013) RAR5 արխիվային նոր ֆորմատը գործարկվեց։ Նոր սեղմված արխիվները հնարավոր չէր կառավարել ծրագրի հին տարբերակներով։ Նոր ֆորմատը ունի առավելագույնը 1 գիգաբայթ պանակ (միայն 64 բիթանոց տարբերակում), ավելի լավ բազմամիջուկային աջակցություն, ինչպես նաև այն հեռացնում է մուլտիմեդիայի և տեքստերի սեղմման ալգորիթմները[5]։

Օպերացիոն համակարգերի աջակցություն խմբագրել

Ինչպես բոլոր նոր ծրագրերի դեպքում, WinRAR ծրագիրը նույնպես չի գործում հին օպերացիոն համակարգերի վրա։ Ստորև ներկայացված է տարբերակների պատմությունը, որը օգտական կլինի իմնանալու համար, թե ծրագրի որ տարբերակներն են աջակցում Windows (ներառյալ Wine և Linux) և MS-DOS (ներառյալ FreeDOS) օպերացիոն համակարգերի հին տարբերակների աշխատանքը։

  • WinRAR v5.x (ներկային տարբերակ) աջակցում է Windows XP և ավելի նոր տարբերակները։
  • WinRAR v4.11 վերջին տարբերակն է, որ աջակցում է Windows 2000.[16]
  • WinRAR v3.93 վերջին տարբերակն է, որ աջակցում է Windows 95, 98, ME, NT.[16]
  • RAR v3.93 վերջին տարբերակն է, որ աջակցում է MS-DOS և OS/2 32 բիթ պրոցեսորների համար, ինչպես օրինակ 80386։ Այն աջակցում է ֆայլերի երկար անուններ Windows DOS արկղում (բացի Windows NT ՕՀ-ից), օգտագործում է RSX DPMI ընդլայնիչ.[17]
  • RAR v2.50վերջին տարբերակն է, որ աջակցում է MS-DOS և OS/2 16 բիթ պրոցեսորների համար, ինչպես օրինակ 8086 և 80286.[17]

Քողարկված հատկություններ խմբագրել

  • Օգնության բաժնի «WinRAR ծրագրի մասին» պատուհանում սեղմելով տարբերանշանի վրա այն կատարում է ալիքաձև շարժումներ[18]։
  • Երկխոսության պատուհանում սեղմելով գրքի նշանի վրա, պատուհանը որպես գնդակ թռնում է այնքան ժամանակ, մինչև հանգստանա։
  • Հնարավոր է գունավորված մեկնաբանություններ ավելացնել WinRAR արխիվներին[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Manuel Masiero (18 March 2013)"Compression Performance: 7-Zip, MagicRAR, WinRAR, WinZip" Tom's Hardware. Retrieved 27 November 2013.
  2. RAR for Android; RARsoft.
  3. 3,0 3,1 Voloshin, Kirill (2011 թ․ մարտի 10). «Интервью по переписке» [Interview by correspondence] (Russian). Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27–ին-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Martin Brinkmann (29 April 2013)"WinRAR 5.0 introduces the new RAR 5 format. What you need to know" Ghacks. Retrieved 27 November 2013.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 «Latest changes in WinRAR (release notes for all versions) [up to Version 5.20 beta 2]». Rarlab.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27–ին-ին.
  6. «Best Archive Tool - DonationCoder.com». DonationCoder.com. 2005 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.
  7. "WinRAR 5 Final Released" Techno360.in. Retrieved 27 November 2013.
  8. Jaymar Cabebe (15 June 2012)"WinRAR (32-bit). CNET Editors' Review" CNET. Retrieved 27 November 2013.
  9. Jaymar Cabebe (15 June 2012)"WinRAR (64-bit). CNET Editors' Review" CNET. Retrieved 27 November 2013.
  10. RAR and WinRAR END USER LICENSE AGREEMENT (EULA), Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին
  11. "Downloads, UnRAR for various platforms, and source. License says "The source code of UnRAR utility is freeware"
  12. «Winrar download and support».
  13. «WinRAR download and support. WinRAR is a powerful Windows tool to compress and decompress zip, rar and many other formats: Knowledge Base». Win-rar.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.
  14. «WinRAR download and support. WinRAR is a powerful Windows tool to compress and decompress zip, rar and many other formats: WinRAR 3.70 beta 1 Released». Win-rar.com. 2007 թ․ հունվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.
  15. «WinRAR archiver, a powerful tool to process RAR and ZIP files». Rarlab.com. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.
  16. 16,0 16,1 WinRAR Release History; RARsoft.
  17. 17,0 17,1 «FreeDOS general questions». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 17-ին.
  18. Roshan Karkera (5 January 2013)"Hidden Easter Egg in WinRAR Application" Techie inspire. Retrieved 27 November 2013.
  19. RAR1_51.EXE has 'packed color comments' visible in WinRAR.

Արտաքին հղումներ խմբագրել