Walking On Cars, իռլանդական ալտերնատիվ ռոք խումբ։ Ըստ երաժշտի և խմբի հիմնադիր Պատրիկ Շիխայի Walking On Cars-ը հանդես են գալիս փոփ ռոք ժանրում։ Հինգ անդամներից կազմված խմբի կազմը չի փոխվել հիմնադրման օրից։ Իր առաջին սինգլը՝ «Catch Me If You Can» խումբը թողարկել է 2012 թվականին, որից հետո Իռլանդիայում այն ITunes-ում զբաղեցրել է առաջին տեղը։ Խմբի առաջին ելույթը տեղի է ունեցել 2013 թվականին՝ «EP As We Fly South» երգով, իսկ 2014 թվականին թողարկվել է խմբի երկրորդ «EP As We Fly South» երգը միանգամից սինգլով: 2015 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ուրբաթ օրը, խումբը թողարկել է «Speeding Cars» երգը, որը նրանց բերել է համաշխարհային մեծ ճանաչում: Համաշխարհային ճանաչումից հետո խումբը ձայնագրել է իր առաջին ամբողջական «Everything This Way» ալբոմը, որը վաճառքի է հանվել 2016 թվականի հունվարի 26-ին: Ալբոմը արագ զբաղեցրել է առաջին շարքերը Իռլանդիայի երաժշտական վարկանիշներում:

Walking On Cars
Walking On Cars.jpg
Ժանրերալտերնատիվ ռոք
Գործունեություն2010
ԼեյբլVirgin EMI Records
Կայքwalkingoncars.com
Walking on Cars Վիքիպահեստում

Խմբի պատմությունԽմբագրել

Խմբի հինգ անդամները դպրոցական ընկերներ են: Սկզբում Walking On Cars-ը ելույթ է ունեցել փոքր բեմերում, ակումբներում և Դինգլ քաղաքի ռեստորաններում:

Այնուհետև երաժիշտները տուն են վարձակալել Դինգլ թերակղզում և մեկուսացել են մարդկանցից, աշխարհից, տեղեկատվական համակարգերից և սկսել են ապրել այնտեղ: Այստեղ էլ խումբը ձայնագրել է դեմո-տրեկներ և հորինել երաժշտություն: Այդ տանը չկար ոչ համացանց, ոչ հեռախոսային կապ և ոչ էլ հեռուստատեսություն: Շենքը գտնվում էր հին կիսաավերակ վիճակում: Խումբը այդտեղ մնացել է վեց ամիս:

Դրանից հետո նրանք արժանացել են «Redbull Bedroom Jam 2012» մրցանակին իրենց «Catch Me If You Can» սինգլի երգով: Այն զբաղեցրել է առաջին տեղը ITunes-ում և երկար ժամանակ պահպանել իր առաջատար դիրքը: WOC-ը թողարկել է չորսփուլ EP As We Fly South 2013 թվականին, իսկ 2014 թվականին հետևել է երկրորդ EP խմբի Hand In Hand-ը միանգամից Always Be With You երգից հետո[1][2]: 2016 թվականի դուրս է եկել առաջին ամբողջական ալբոմը Everything This Way:

Walking On Cars-ը հանդես է եկել Capitol Records լեյբլում և մասնակցել է բազմաթիվ փառատոնների, այդ թվում՝ Rock Am Ring: Խումբը բացման ժամանակ ելույթ է ունեցել իրենց հայտնի հայրենակից Kodaline խմբի հետ: 2016 թվականին երաժիշտները մեկնում են շրջագայության:

Խմբի անդամներԽմբագրել

  • Պատրիկ Շիխայ` վոկալիստ
  • Սորչա Դարեմ` ստեղնաշարային, բեք վոկալ
  • Դեն Դեվեյն` կիթառահար, բեք վոկալ
  • Պաուլ Ֆլանների` բաս կիթառահար, բեք վոկալ
  • Էվան Հադնեթ` թմբկահար, պերկուսիա[3]

ՍկավառակագրությունԽմբագրել

ԱլբոմներԽմբագրել

  • Everything This Way - 2016

EPԽմբագրել

  • As We Fly South - 2013
  • Hand In Hand - 2014

ՍինգլներԽմբագրել

  • Catch Me If You Can - 2013
  • Two Stones- 2013
  • Tick Tock - 2013
  • Hand In Hand- 2014
  • Speeding Cars - 2015
  • Always Be With You - 2015

ՔավերներԽմբագրել

  • Dreams (Fleetwood Mac cover)
  • Style (Taylor Swift cover)
  • Can't Feel My Face (The Weeknd cover)
  • Attention (Charlie Put cover)
  • I Took A Pill On Ibiza (Mike Pozner cover)
  • We Don't Eat (James Vincent McMarrow cover)

ՏեսահոլովակներԽմբագրել

  • Tick Tock
  • Don't Mind Me
  • Hand In Hand
  • Always Be With You
  • Speeding Cars
  • Two Stones
  • Monster

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Premiere: Walking On Cars - 'Always Be With You'»։ Clash Magazine 
  2. «Walking On Cars - Hand In Hand»։ Q Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2018-12-13 
  3. Olympia Theatre։ «Walking On Cars» 

Արտաքին հղումներԽմբագրել