Vz 77 DANA (չեխ․՝ "dělo automobilní nabíjené automaticky", նաև Samohybná Kanónová Húfnica vzor 77 (ShKH vz. 77)) - չեխական արտադրության ինքնագնաց հրետանային կայանք։ Մշակվել է Konštrukta Trenčín ընկերության կողմից և կառուցվել ZTS ընկերության կողմից նախկին Չեխոսլովակիայի (ներկայիս՝ Սլովակիա) Վագի Դուբլիցա քաղաքում։ Ներկայացվել է 1970-ական թվականներին և եղել է շահագործվող առաջին 152 մմ ինքնագնաց հրետանային կայանքը։ Այն կառուցված է մոդիֆիկացված 8x8 Tatra 815 շասսիի վրա, որն օժտված է արտաճանապարհային հիանալի շարժունակությամբ։ Ներկայումս այն գտնվում է սպառազինոթւյան մեջ է Չեխիայում, Լիբիայում, Լեհաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և Սլովակիայում։

Vz 77 DANA
Vz 77 DANA-ն զինավարժության ժամանակ
Տեսակինքնագնաց հրետանային կայանք
Ենթատեսակինքնագնաց հրետանի
ԵրկիրՉեխոսլովակիա
Ծառայության ընդունման տարի1981
ՊատերազմներԱֆղանական պատերազմ (2001-2014), Ռուս-վրացական պատերազմ, Քաղաքացիական պատերազմ Լիբիայում, Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
Ստեծման և արտադրության պատմպություն
ՍտեղծողKonštrukta Trenčín
Ստեղծման տարի1976
ԱրտադրողZTS
Արտադրված է1980

Թրթուռավոր մեքենաների հետ համեմատ ինքնագնաց մեքենաներն ունեն մի քանի առավելություններ․ դրանք պատրաստելն ու շահագործելն ավելի հեշտ է և դրանք ավելի շարժունակ են։ Անվադողերի ճնշումը կարող է կարգավորվել արտաճանապարհային շարժունակության ապահովման նպատակով, իսկ առջևի չորս անիվներն ունեն ղեկի ուժեղացված կառավարում։ Մինչև կրակ բացելն այն գետնին է իջեցնում 3 հիդրավլիկ ուղղորդող մեխանիզմները, մեքենան ունի նաև տանիքին ամրացված կռունկ, որն օգնում է լիցքավորել արկերը։

DANA-ի անձնակազմը բաղկացած է վարորդից (կառավարում է հիդրավլիկ ուղղորդող մեխանիզմները), առջևի խցիկում նստող հրամանատարից, զրահաաշտարակի ձախ կողմում նստող հրետանավորից (ուղղում է հրետանին և բացում կրակը) և լիցքվորող մեքենավարից (ընտրում է լիցքերի համապատասխան քանակը) և զրահաաշտարակից աջ կողմում նստող զինամթերք մատակարարողից։

Մշակում խմբագրել

DANA-ն մշակվել է 1970-ականների վերջերին Konštrukta Trenčín ընկերության կողմից։ Այն Չեխոսլովակիայի բանակին է մատակարարել ինքնագնաց ուղիղ կրակի զենք, որպեսզի Չեխոսլովակիան ստիպված չլիներ չգնել խորհրդային 2Ս3 Ակացիա ինքնագնաց հրետանային կայանքը։ Մշակման աշխատանքներն ավարտվեցին 1976 թ․, և DANA նախագիծը արտադրության հանձնվեց ZTS ընկերությանը։ Կայանքը սպառազինության մեջ մտավ 1981 թ․, և արդեն 1994 թ․ արտադրվել էին այդպիսի 750 կայանքներ։ DANA-ն արտահանվել է նաև Լեհաստան և Լիբիա։

Կառուցվածք խմբագրել

 
DANA կայանքները ռազմական շքերթի ժամանակ Պրահայում, 1985 թ․ մայիս

DANA կայանքը հրաժարվում է ժամանակակից ինքնագնաց հրետանուց և օգտագործում անվավոր շասսիներ։ Այն համալրված է նորարարական ավտոմատացված լիցքավորման համակարգով, որն իր տեսակի մեջ նորություն էր դրա արտադրության ժամանակ։ Մեքենան ունի առջևի վարորդի խցիկ, բացօթյա մարտախցիկ և հետևում գտնվող շարժիչի խցիկ։ Առջևի խցիկում նստում են վարորդը/մեքենավարն ու հրամանատարը։ Զրահաաշտարակը տեղադրված է Tatra 815 անվավոր շասսիին ամրացված շրջանցող ամրակին և բաժանված է երկու մասի՝ հաուբիցի հետ խփող մեխանիզմն ու կրակելու ժամանակ հետադարձ-առաջընթաց շարժման համար նախատեսված կամրջակը։ Զրահաաշտարակի ձախ անկյունը զբաղեցնում է հրետանավորն ու առաջին լիցքավորողը, այդտեղ են գտնվում կրակի կառավարման օպտիկական սարքերը, հրետանու էլեկտրամեխանիկական կառավարումները, օժանդակ զինանոցի պահեստատուփը և այլն։ Իսկ աջ կողմում գտնվում է արկերի մեխանիկական մատակարարման համակարգը, որն աշխատեցվում է երկրորդ լիցքավորողի կողմից։

DANA կայանքի հիմնական զենքը միակուռ փողով 152 մմ հաուբիցն է։

DANA կայանքի յուրահատկությունն այն է, որ այն կարողանում է լիցքավորել արկն ու փամփուշտը փողի ցանկացած բարձրությունում։

Քանի որ կայանքը չունի գիրոսկոպ կամ նման համակարգ անկախ, ավտոմատացված և ինքնավար նշանառության համար, հաուբիցի հրետանավորն օգտագործում է ZZ-73 տեսակի օպտիկական դիտակ և PG1-M-D տեսակի կոլիմատոր անուղղակի նշանառության համար։ Ուղիղ կրակի համար հրետանավորն օգտագործում է OP5-38-D հեռադիտակ։

Զինամթերք խմբագրել

2014 թ․ դրությամբ չեխական բանակն օգտագործում է երեք տեսակի արկեր․

  1. 152-EOF, խիստ պայթուցիկ, մինչև 18 կմ առավելագույն հեռավորությամբ
  2. 152-EOFd, հեռահար, խիստ պայթուցիկ, մինչև 20 կմ առավելագույն հեռավորությամբ
  3. 152-EPrSv, խիստ պայթուցիկ, հակատանկային, օգտագործվում է ուղիղ կրակի համար զրահապատ թիրախներ խոցելու նպատակով

Ընդհանուր տեխնիկական տվյալներ խմբագրել

 
DANA կայանքը կրակելու դիրքում
  • Երկարություն՝ 10.5 մ
  • Լայնություն՝ 2.8 մ
  • Բարձրություն՝ 2.6 մ
  • Քաշ՝ 23 տոննա
  • Աշխատանք
    • Առավելագույն արագություն՝ 80 կմ/ժ
    • Կրակի արագություն՝ 3 պտույտ/րոպե 30 րոպեի ընթացքում
    • Հրետանու առավելագույն հեռահարություն՝ 28 կմ
  • Անձնակազմ՝ 4-5
  • Զենք՝
    • Հիմնական՝ 152 մմ հաուբից, երկարություն՝ 5,58 մմ (37 տրամաչափի)
    • Երկրորդական՝ 12.7 մմ գնդացիր DŠKM
  • Շարժիչ՝ դիզելային Tatra T2-939-34 շարժիչ, առավելագույնը 345 ձիաուժ

Պատմություն խմբագրել

 
Լեհական հրետանին օժանդակում է Լեհաստանի, ԱՄՆ-ի և Աֆղանստանի ուժերին Աֆղանստանում

2020 թ․ հոկտեմբերի 21-ին հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հայտարարեց, որ Ադրբեջանի զինված ուժերը կիրառում են DANA կայանքներ և հրապարակել էր դրանց արբանյակային պատկերները[1]։ Ըստ ռազմական փորձագետի՝ այն հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերում զարտուղի ճանապարհներով[2]։ DANA կայանքների ձեռքբերման մասին հայտի էր դարձել դեռևս 2018 թվականին, երբ պարզվեց, որ Ադրբեջանը զենք է գնում ՆԱՏՕ-ի անդամ-պետություններից[3]։

Երկու DANA կայանք ոչնչացվել և երկուսը գրավվել են 2008 թ․ ռուս-վրացական պատերազմի ժամանակ։[4]

2008 թ․ ի վեր Աֆղանստանում օգտագործվել են հինգ լեհական հրետանիներ։

Սպառազինություն խմբագրել

Ներկայումս խմբագրել

Նախկինում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://nkrmil.am/news/view/3041 Հաղորդագրություն
  2. https://armenpress.am/arm/news/1032345/ Չեխական DANA հրետանային կայանքները զարտուղի ճանապարհով են հայտնվել Ադրբեջանում. ռազմական փորձագետ
  3. https://news.am/arm/news/463412.html Բաքուն զենք է ցուցադրել, որը նրա մոտ չպետք է լիներ. ռազմական փորձագետ
  4. Tanks, 2010, էջ 110
  5. «Czech Dana M1 152mm 8x8 howitzers RM-70 Vampir MLRS in service with Azerbaijan army». Army Recognition. 2017 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  6. Nakra, Daksh (2017 թ․ սեպտեմբերի 21). «Exercise reveals Azerbaijani Army Dana SPH and RM-70 MRL». IHS Jane's 360. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  7. «Large-scale military exercises started in Azerbaijan – PHOTO/VİDEO». Azeri Defence. 2017 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  8. «Azərbaycan yeni artilleriya sistemlərini təlimdə sınaqdan çıxarır – FOTO». Azeri Defence (Azerbaijani). 2017 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Чехия: это не мы. Кто поставил Азербайджану "Вампиры" и "Даны"?». Вестник Мордовии (ռուսերեն). 2017 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  10. MILITARIUM - Wojsko Polskie - Uzbrojenie Արխիվացված Օգոստոս 26, 2013 Wayback Machine
  11. http://www.globalsecurity.org/military/world/russia/army-equipment.htm

Արտաքին հղումներ խմբագրել

«152 mm ShKH Dana vz.77». GlobalSecurity.Org. Վերցված է 2006 թ․ մայիսի 27-ին.
«MODAN - 152 mm Self-propelled Gun Howitzer». www.kotadef.sk. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 10-ին.
«ZUZANA - 155 mm Self-propelled Gun Howitzer». www.kotadef.sk. Արխիվացված է օրիգինալից October 27, 2007-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 10-ին.
«HIMALAYA - 155 mm Self-propelled Gun Howitzer». www.kotadef.sk. Արխիվացված է օրիգինալից October 27, 2007-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 10-ին.