Vladivostok
Vladivostok, Մումիյ Տրոլլ ռոք խմբի անգլալեզու ստուդիական ալբոմ՝ թողարկված 2012 թվականին ԱՄՆ-ում։
Vladivostok | ||||
---|---|---|---|---|
Մումիյ Տրոլլի Ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | 2012 | |||
Ժանր | ինդի ռոք, ալտերնատիվ ռոք | |||
Տևողություն | 41:59 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | Միրումիր, Նիկիտին | |||
Մասնագիտական ակնարկ | ||||
Наш НеФормат (բացասական)[1] | ||||
Մումիյ Տրոլլի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Ձայնասկավառակի մասին խմբագրել
Vladivostok-ի ձայնագրությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում։ Ստուդիայում խմբի երաժիշտներին օգնեցին Մայք Քլինքը, Ջո Չիկարելին և Գրեգ Բրիմսոնը։ Մումիյ Տրոլլ խմբի առաջատար Իլյա Լագուտենկոն մի քանի խոսք ասաց նոր թողարկման մասին. «Ես կարծում եմ՝ "Vladivostok"-ը արևմտյան շուկայի համար առաջին լուրջ աշխատանքն է, քանի որ երգերը, որ հնչել են այլ սկավառակներում, սկզբնապես գրվել են ռուսերենով և միայն դրա հետևանքով են թարգմանվել և հարմարեցվել արևմտյան հանրության համար»։ Սեպտեմբերի 3-ին Մումիյ Տրոլի անգլալեզու Vladivostok ձայնասկավառակը թողարկվեց Անգլիայում։
Անգլիայում թողարկումը Մումիյ Տրոլլ խմբի համար հատուկ նշանակություն ուներ, քանի որ հենց այնտեղ է 1996 թվականին ձայնագրվել խմբի ամենաառաջին սկավառակը՝ «Морская»-ը։
Vladivostok ձայնասկավառակի թողարկումը Անգլիայում աջակցվել է անգլիական շրջագայությամբ։ Առաջին համերգները կայացել են Լոնդոնում և Մանչեսթերում սեպտեմբերի 7-ին և 8-ին։ Անգլիական համերգային շրջագայության շարունակությունը կայացել է նոյեմբերին։ Նոյեմբերին նաև Մումիյ Տրոլը շրջագայել է Գերմանիայի և Շվեյցարիայի քաղաքներով։
Ձայնասկավառակը նաև առաջինների թվում է թողարկվել 3plet նորարական ձևաչափով[2]՝ ios-ի և android-ի համար հատուկ հավելվածի տեսքով։
Ստեղծագործությունների ցանկ խմբագրել
- Fantastica
- Love Contraband
- Hey Tovarish
- Nothing Promised
- Not Tomorrow
- Lucky Bride
- Lightning
- Sorry Tiger
- Vladivostok Vacation
- Sleep Rock N'roll
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Гальченко Олег (2013-04-01)։ «МУМИЙ ТРОЛЛЬ - "Vladivostok"»։ Наш НеФормат (ռուսերեն)։ Վերցված է 2015-03-29
- ↑ «На старте: сумеет ли сервис 3plet вернуть моду на музыкальные альбомы»։ Վերցված է 2016-09-01