VIAF (անգլ.՝ Virtual International Authority File - Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք[5]) - չափորոշչային վերահսկողության միջազգային վիրտուալ կատալոգ (տեղեկություններ ստեղծագործությունների ու նրանց հեղինակների մասին)։ Նախագծի մշակմանը մասնակցել են մի քանի համաշխարհային խոշորագույն գրադարաններ, այդ թվում՝ Գերմանական ազգային գրադարանը, ԱՄՆ Կոնգրեսի Գրադարան[6][7]։

VIAF
viaf.org(անգլ.)
Տեսակname authority file?, data set?, առցանց ծառայություն, ինտերնետ-որոնողական համակարգ և digital catalog?
Գրանցումչկա
Լեզուբազմալեզու[1]
ՍեփականատերOCLC
Բացված2003[2][3][4]
Ընթացիկ կարգավիճակգործում և զարգանում է
 VIAF Վիքիպահեստում

VIAF-ը հանդիսանում է միջազգայնորեն ճանաչված դասակարգման համակարգ։ Սա մի քանի ազգային գրադարանների համատեղ նախագիծ է և կառավարվում է Առցանցային համակարգչային գրադարանային կենտրոնի (OCLC) կողմից[8]։ Նախագիծը նախաձեռնել են Գերմանական ազգային գրադարանը և ԱՄՆ-ի Կոնգրեսի Գրադարանը։ Նախագիծը հիմնադրվել է 2000 թվականին[9]։

Նախագծի համառոտ պատմություն[7] խմբագրել

1998 թվականի ԱՄՆ-ի Կոնգրեսի Գրադարանը (LC), Գերմանական գրադարան (DNB) և OCLC ձեռնամուխ եղան հայեցակարգային նախագծի ստեղծման, որպեսզի անձնական անունների մատենագիտական գրառումները կապվեն միասնական համակարգով։

VIAF Կոնսորցիումը ձևավորվել է LC, DNB և OCLC գրավոր համաձայնությամբ 2003 թվականի օգոստոսին։ Համաձայնագիրը ստորագրվել է Բեռլինում կայացած IFLA 69-րդ Գլխավոր կոնֆերանսին։

Ֆրանսիայի ազգային գրադարանը (BNF) համաձայնագրին միացել է 2007 թվականի հոկտեմբերի 5-ի կոնսորցիումում։

Այս չորս կազմակերպությունները՝ LC, DNB, BnF և OCLC, ստանձնեցին կոնսորցիումում ղեկավարների դերը՝ ընդհանուր պատասխանատվություն ունենալով VIAF-ի, VIAF հոսթինգի և ծրագրային ապահովման մատակարարման, ինչպես նաև տվյալների մատենագրական բովանդակության համար։ Լրացուցիչ կազմակերպություններն արդեն ավելի ուշ միացան կոնսորցիումին՝ տրամադրելով ելակետային նիշքերը և VIAF-ի առաջխաղացման համար փորձ։

2010 թվականին հաստատությունների ղեկավարների շրջանում սկսվեցին լուրջ բանակցություններ և քննարկումներ VIAF-ի համար համապատասխան երկարաժամկետ կազմակերպական պայմանավորվածության համար։ Բազմաթիվ տարբերակների և աշխատանքի սկզբունքների քննարկումից հետո հեղինակները համաձայնեցին VIAF-ը վերագրել OCLC ծառայությանը։ 2011 թվականին քննարկվեցին անցման մանրամասները և բոլոր մասնակիցների համաձայնությունից հետո 2012 թվականին սկսվեց անցումը։

Նախագծի նկարագրություն խմբագրել

Համակարգի նպատակն է կապել մի քանի ազգային նույնականացուցիչներ (ինչպես, օրինակ, գերմանական GND, (նախկինում PND անձանց համար), ամերիկյան LCCN, ֆրանսիակն BNF և այլ) դասակարգման և որոնման միասնական համակարգում։ VIAF գրառումը ստանում է ստանդարտ եզակի համար, պարունակում է սկզբնաղբյուրի նախնական գրանցումների ամբողջական հավաքածուն, ինչպես նաև հղվում է դեպի բնօրինակ աղբյուրները։ Տվյալներն ազատորեն հասանելի համացանցի միջոցով և կարող են օգտագործվել հետազոտությունների և տվյալների փոխանակման նպատակով նաև գրադարանային ֆոնդերի միջոցով էլեկտրոնային տարբերակով։ Փոխադարձ թարմացումը կատարվում է ըստ Բաց արխիվների նախաձեռնության (OAI)։

Նիշքերի համարներն ավելացվում են նաև Վիքիպեդիայի կենսագրական և այլ հոդվածներում։

Օգտագործելով VIAF կայքի միջերեսը (ինտերֆեյս)՝ համակարգը թույլ է տալիս մատենագիտական գրառումների որոնում կատարել բնագրի լեզվով կամ օգտվողի լեզվով։ Տվյալների արտածումը տեղի է ունենում նույնանուն գրառումների միաձուլման ճանապարհով։ Որոնման ընթացքում օգտագործվում է ներքին ինդեքսավորումը։ Դա արվել է, որպեսզի բացառվի արգելափակումը և խուսափվի կայքի ծանրաբեռումից։ Հավաքագրման և որոնման ալգորիթմները բաժանվում են երեք կատեգորիայի՝ ուժեղ, չափավոր և թույլ, որպեսզի ապահովի ավելի մեծ անվտանգություն VIAF վիրտուալ ընդլայնված գրառումների կառուցման ժամանակ։ Գործողությունն օգտագործում է OAI պրոտոկոլ կենտրոնական սերվերից ազգային և տարածաշրջանային գործակալություններից նույնականացման նիշքի մետատվյալները հավաքագրելիս։ Համակարգը իրենից ներկայացնում է վիրտուալ ենթակարգավորում, քանի որ ամբողջական գրառումը մնում է նույնականված նիշքի բնօրինակում, իսկ տվյալների միայն մի փոքր մասն է հավաքված կենտրոնական սերվերում։ Ներկայումս նախագծում մասնակցում են 38 կատալոգագիր հաստատություններ, այդ թվում՝ 11-ը թեսթային ռեժիմում (նրանց թվում է անգլերեն Վիքիպեդիան)։ Ժամանակի ընթացքում դրանց քանակն ավելանում է։ Թեև VIAF գործառույթները ճշգրիտ են միայն շնորհիվ գործակալությունների կողմից տրամադրած տվյալների որակի, VIAF-ը դառնում է ավելի հետևողական և հուսալի համակարգ[10]։

Մասնակիցներ գրադարաններ խմբագրել

Հ/հ Շինության լուսանկար Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Տեղակայություն Երկիր Դասակարգման ծածկագիր Ցուցիչի օրինակ
1 Իտալական գրադարանների միասնական կատալոգի ինստիտուտ Istituto Centrale per il Catalogo Unico Հռոմ   Իտալիա ICCU IT/ICCU/RAVV/088390
2   Գերմանիայի ազգային գրադարան Deutsche Nationalbibliothek Մայնի Ֆրանկֆուրտ   Գերմանիա GND DNB/11864291X
3   Գեթի հետազոտական ինստիտուտ Getty Research Institute Լոս Անջելես, Կալիֆոռնիա   ԱՄՆ JPG ULAN/500327036
4   Կանադայի գրադարան և արխիվ Bibliothèque et Archives Canada Օտտավա, Օնտարիո   Կանադա LAC LAC/0040H0370F
5   Ալեքսանդրինի գրադարան Bibliotheca Alexandrina Ալեքսանդրիա   Եգիպտոս EGAXA EGAXA/vtls000791617
6   Կոնգրեսի գրադարան + 8 գրադարան Library of Congress (NACO consortium) Վաշինգտոն ԿՇ   ԱՄՆ LCCN n/79/068416
7     Ազգային խորհրդարանային գրադարան (Ճապոնիա) 国立国会図書館 Տոկիո և Կիոտո   Ճապոնիա NDL NDL/00458898
8   Ավստրալիայի ազգային գրադարան National Library of Australia Կանբերրա   Ավստրալիա NLA NLA/000036180076
9   Ֆրանսիայի ազգային գրադարան Bibliothèque nationale de France Փարիզ   Ֆրանսիա BNF cb11926775j
10   Իսրայելի ազգային գրադարան הספרייה הלאומית Երուսաղեմ   Իսրայել NLI NLI/000131866
11   Պորտուգալիայի ազգային գրադարան Biblioteca Nacional de Portugal Լիսաբոն   Պորտուգալիա BNP PTBNP/56654
12   Իսպանիայի ազգային գրադարան Biblioteca Nacional de España Մադրիդ   Իսպանիա BNE BNE/XX933715
13   Շվեդիայի ազգային գրադարան Kungliga Biblioteket Ստոկհոլմ   Շվեդիա SELIBR SELIBR/97268
14   Չեխիայի ազգային գրադարան Národní knihovna České republiky Պրահա   Չեխիա NKC NKC/jn19981002230
15   Սեչենյի անվան ազգային գրադարան Országos Széchényi Könyvtár Բուդապեշտ   Հունգարիա NSZL NSZL/000000001730
16 RERO: Արևմտյան Շվեյցարիայի գրադարանային ցանց Réseau des bibliothèques de Suisse occidentale or Westschweizer Bibliothekverbund   Շվեյցարիա RERO RERO/vtls013481645
17 Ֆրանսիական համալսարանների գրադարանային կոնսորցիում Système universitaire de documentation   Ֆրանսիա SUDOC SUDOC/085948470
18   Շվեյցարիայի ազգային գրադարան Schweizerische Nationalbibliothek, Bibliothèque nationale suisse, Biblioteca nazionale svizzera, Rete delle bibliotheche della Svizzera occidentale Բեռն   Շվեյցարիա SWNL SWNL/vtls000204495
19 NUKAT: Լեհաստանի գիտական գրադարանների միասանական կատալոգ NUKAT: katalog zbiorów polskich bibliotek naukowych Վարշավա   Լեհաստան NUKAT NUKAT/n/94202820
20 Վատիկանի գրադարան Bibliotheca Apostolica Vaticana -   Վատիկան BAV BAV/ADV10242315
21 BIBSYS BIBSYS Տրոնհեյմ   Նորվեգիա BIBSYS BIBSYS/x90952390
22 Ֆլամանդական հանրային գրադարաններ Flemish Public Libraries Բրյուսել   Բելգիա BIBNET BIBSYS/x90952390
23   Դանիայի թագավորական գրադարան + 1 գրադարան Danish Library Center Կոպենհագեն   Դանիա ВВС 8709791159102x
24 Լատվիայի ազգային գրադարան Latvijas Nacionālā bibliotēka Ռիգա   Լատվիա LNB-LNC LNB-LNC10-000012145
25   Լեհաստանի ազգային գրադարան Biblioteka Narodowa w Warszawie Վարշավա   Լեհաստան NLP NLP-a21143511
26   Կատալոնիայի գրադարան Biblioteca de Catalunya Բարսելոնա   Իսպանիա BNC BNC-a10604303
27   Լյուքսեմբուրգի ազգային գրադարան Bibliothèque nationale de Luxembourg Լյուքսեմբուրգ   Լյուքսեմբուրգ

Գրադարաններ և ծրագրեր, որոնք ներգրավված են փորձարկման ռեժիմում խմբագրել

Հ/հ Շինության լուսանկար Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Տեղակայություն Երկիր Դասակարգման ծածկագիր Ցուցիչի օրինակ
1   Ռուսաստանի ազգային գրադարան Российская национальная библиотека Սանկտ Պետերբուրգ   Ռուսաստան RSL RSL/nafpn-000084026
2   Նիդերլանդների ազգային գրադարան Koninklijke Bibliotheek Հաագա   Նիդերլանդներ NTA NTA/068808658
3   Ազգային ժողովի գրադարան 国家图书馆管理局 -   Սինգապուր NLB NLB/18487957
4   Լիբանանի ազգային գրադարան المكتبة الوطنية اللبنانية‎ Բեյրութ   Լիբանան LNL LNL/33485
5 Պերսևս նախագիծ ‎‎Perseus Թաֆթսի համալսարան (Մաքս Պլանկի միություն)   ԱՄՆ (  Գերմանիա) PERSEUS PERSEUS/author.236.1
6   Վիքիպեդիա ‎‎Wikipedia Սան Ֆրանցիսկո   ԱՄՆ Wikipedia
7 International Standard Name Identifier ISNI Լոնդոն   Միացյալ Թագավորություն ISNI ISNI/0000 0001 2137 6443
8   Զագրեբի ազգային և համալսարանական գրադարան Nacionalna i sveučilišna knjižnica u Zagrebu Զագրեբ   Խորվաթիա
9 2 չփաստաթղթավորված նախագիծ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. WorldCat(բազմ․) — 1971.
  2. Basic Register of Thesauri, Ontologies & Classifications, Basel Register of Thesauri, Ontologies & Classifications / A. Ledl, H. Papatheodorou, Z. Park, C. Gnoli, A. P. i. Serra, H. HeddenVerbundzentrale des GBV, 2013.
  3. https://www.infodocket.com/2012/04/04/virtual-international-authority-file-service-transitions-to-oclc/
  4. (unspecified title)doi:10.1080/07317131.2011.546304
  5. http://www.gpntb.ru/win/inter-events/crimea2005/disk/140.pdf
  6. Kelley, Michael; Schwartz, Meredith (2012). «VIAF service transitions to OCLC». Library Journal. Media Source. 137 (8): 16.
  7. 7,0 7,1 VIAF, OCLC.
  8. «About OCLC». OCLC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 18-ին.
  9. Analysis and Reflections on VIAF, Virtual International Authority File Արխիվացված 2013-12-06 Wayback Machine // JLIS, Vol. 1, No. 2 (2010), Manzotti, DOI:10.4403/jlis.it-4520: «Virtual International Authority File (VIAF) is a joint experiment of the Library of Congress (LC), the Deutsche Nationalbibliothek (DNB), and the Bibliothèque Nationale de France (BNF) with Online Computer Library Center (OCLC).
  10. Analysis and Reflections on VIAF, Virtual International Authority File Արխիվացված 2013-12-06 Wayback Machine // JLIS, Vol. 1, No. 2 (2010), Manzotti, DOI:10.4403/jlis.it-4520, «Abstract»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «VIAF» հոդվածին։