Univers Zéro (գրության տարբերակներ՝ Univers Zero և Univers-Zero), բելգիական երաժշտական խումբ, հայտնի է իր գոթական մռայլությամբ և 20-րդ դարի դասական ուժեղ ազդեցությամբ։

Univers Zéro
ԵրկիրԲելգիա
Ժանրերպրոգրեսիվ ռոք
Գործունեություն1974–1987, 1999–մեր օրեր
Կայքunivers-zero.com
 Univers Zéro Վիքիպահեստում

Խումբը ձևավորվել է 1974 թվականին՝ թմբկահար Դանիել Դենիի կողմից։ Խմբի կազմը հաճախ է ենթարկվել փոփոխության։ Սկզբնական ալբոմները գրեթե ամբողջապես ակուստիկ էին, հետագայում երաժշտությունը դարձել է ավելի էլեկտրական։

Առաջին ալբոմը գրվել է կամերային ռոքի ոճով, հնչելով ոչ դասական, իսկ երկորդը՝ դասական RIO։ Այս ալբոմից ռոք խումբը սկսում է զարգանալ։

1984 թվականի «Uzed» ալբոմում հանկարծակի փոխվում է հնչողությունը՝ դառնալով ավելի էլեկտրական և հիշեցնում ֆրանսիական ցոյլին։ Թվային սինթեզատորները և կիթառը գերակշռում են «Heatwave» (1986) ալբոմում, հնչողությունը, ինչպես միշտ, լի է դիսոնանսով և երաժշտական քաոսով։

Երկրորդ շրջանում, որը սկսվել է 90-ական թվականների վերջին, խումբը որոշակիորեն պարզեցնում է իր երաժշտությունը, վերջինս դառնում է ավելի դրամատիկ, քան մռայլ։ Խումբը վերադառնում է կենդանի (ոչ էլեկտրական) հնչողությանը «Ceux Du Dehors»-ի ժամանակ։ «Clivages» (2010)-ը փորձ է վերադաձնելու խմբի նախկին մռայլ մթնոլորտը։ Այնուհետև, թարմությունների փնտրտուքում Դանիել Դենին գրեթե ամբողջապես փոխում է կազմը։ “Phosphorescent Dreams”(2014) նոր ալբոմը մեծ մասամբ լցվում է ռոքով։ Ուղղությունը վերցնում են քիչ աղմկոտ և շատ էլեկտրական երաժշտությանը։ Կոմպոզիցիայի հեղինակներ են Դանիել Դենին (4 թրեք) և Քուրտ Բուդեն (3 թրեք)։

Կազմ խմբագրել

Ներկայիս կազմ խմբագրել

Առաջին կազմ խմբագրել

Նախկին մասնակիցներ խմբագրել

Սկավառակագրություն խմբագրել

  • 1977: 1313
  • 1979: Heresie
  • 1981: Triomphe des mouches
  • 1981: Ceux du dehors
  • 1983: Crawling Wind EP
  • 1984: Uzed
  • 1986: Heatwave
  • 1999: The Hard Quest
  • 2002: Rhythmix
  • 2004: Implosion
  • 2006: Live
  • 2008: Relaps Archives 1984—1986
  • 2010: Clivages
  • 2014: Phosphorescent Dreams
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Univers Zéro» հոդվածին։