Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ The Soft Parade (այլ կիրառումներ)

The Soft Parade-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է։ Երգը ձայնագրվել է խմբի չորրորդ ստուդիական ալբոմում՝ որը կրում է նույն անունը[1]։ Երգը գրվել է խմբի վոկալիստ Ջիմ Մորիսոնի կողմից։ Շատ երկրպագուներ կարծում են որ այս երգը և «Shaman's Blues»-ը նման է խմբի հին ոճին, որը եղել The Doors և Strange Days ալբոմներում։ Այս ամենը հիմնականում եղել այն պատճառով որ երգը պարունակում է և լիրիկական և մելոդիկ հատվածներ։ Երգի սկզբում Մորիսոնը խոսում է մի քրիստոնյա ուսուցչի մասին, երգը այս հատվածը կոչվում է «Petition the Lord with Prayer»։ Երգի այս հատվածին հաջորդում է կլավեսինի հատվածը որը նույնպաես համարվում է երգի նախաբան իսկ այս հատվածը կոչվում է «Sanctuary», որը սկսվում է այս բառերով «Can you give me sanctuary, I must find a place to hide» որը վերաբերում է իր բանտարկություններին Մայամիում և Նյու Հևնում[2]։ Այս հատվածից հետո երգը դառնում է ավելի դինամիկ և ավելի արագ, ու այս հատվածը արդեն պսիխոդեիլ պոպ ժանրի մեջ է։ Հաջորդ հատվածը արդեն բլյուզ վոճի մեջ է։ 2006 թվականին ալբոմի վերաթողարկման ժամանակ երգի «Petition The Lord With Prayer» հատվածին արդեն ավելանում են այս խոսքերը որոնք ասվում են Մորիսոնի կողմից՝ «troubled immeasurably, feather of your soft reply»։

«The Soft Parade»
The Doorsի երգը «The Soft Parade» ալբոմից
Թողարկված1969
Ժանրպսիխոդելիկ ռոք, պրոգրեսիվ ռոք
Տևողություն8:36 (9:41 վերաթողարկված)
ԼեյբլElektra
ՀեղինակՋիմ Մորիսոն
ՊրոդյուսերՓոլ Ա. Ռոթշիլդ

PBS կատարումը խմբագրել

Խմբի ոչ այնքան հայտնի դոկումենտալ PBSյան կատարումները որի մեջ ընդգրկվել է նաև այս երգը հետագայում ձայնագրվել խմբի մի քանի հավաքածու DVD-ների մեջ։ Ռեյ Մանզարեկը այս համերգը նկարագրել է հետևյալ խոսքերով. «A mother... all four Doors in perfect sympatico»։ Այս համերգի ժամանակ կարելի է տեսնել արդեն մորուքով սակայն ինչպես միշտ խարիզմատիկ Մորիսոնին (Մորիոնը սովորաբար համերգների կամել նկարահանումների ժամանակ սափրում էր իր մորուքը)։

Չնայած այս կատարումը ամբողջական չէ սակայն որոշ թողարկումներում երգը սկսվում է հենց սկզբից։

Գրական ազդեցությունները խմբագրել

Երգի վրա բառային առումով ազդեցություն են թողել Ուիլյամ Բլեյքը նաև Թոմաս Սթեռնս Էլիոթի «Մոխրոց Չորեքշաբթի» պոեմը[3][4]։ Երգը նաև իր վրա կրում է Ջեք Կերուակի «Բժիշկ Սաքս» վեպի ազդեցությունները։

Անձնակազմ խմբագրել

  • Ջիմ Մորիսոն - վոկալ
  • Ռեյ Մանզարեկ - ստեղնաշարային գործիքներ
  • Ռոբի Կրիգեր - կիթառ
  • Ջոն Դենսմոր - հարվածային գործիքներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.allmusic.com/song/the-soft-parade-mt0033455066
  2. The Doors, The Soft Parade Remastered Liner Notes Page 11, David Frickle, 2006.
  3. Knap, Joe. «STI Lesson 23 - Break on Through: The Poetry of Jim Morrison». Summer Teacher Institute Lesson Plans. Rock and Roll Hall of Fame and Museum. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 19-ին.
  4. Sugerman, Danny; Jerry Hopkins (1995). No One Here Gets Out Alive. Warner Books. ISBN 0-446-60228-0.