Yakusoku no Neverland (ճապ.` 約束のネバーランド, Յակուսոկու նո Նեբառանդո, «Խոստացված կախարդական աշխարհը»), մանգա՝ գրված Սիրայ Կայյուի և նկարազարդված Պասուկա Դեմիձուի կողմից։ Թողարկվում է Weekly Shōnen Jump ամսագրում 2016 թվականից։ 2018 թվականին մանգան ստացել է Shogakukan հրատարակչության մրցանակ որպես լավագույն շոնեն մանգա։ 2018 թվականի ապրիլի 24-ին հայտարարվել է անիմե-էկրանավորման մասին[5]։ Անիմեի առաջին սերիայի պրեմիերան կայացել է 2019 թվականի հունվարի 9-ին եղավ (սթրիմինգային ինտերնետ-պլատֆորմներով), դասական (հեռուստացույցով) հեռարձակումը Ճապոնիայում սկսվել է 2019 թվականի հունվարի 11-ին, իսկ հետո հայտարարվել է նաև 2-րդ եթերաշրջանի մասին։

The Promised Neverland
ճապ.՝ 約束のネバーランド և անգլ.՝ The Promised Neverland
Ժանրսարսափ անիմե և մանգա[1][2][3][…], առեղծվածային անիմե և մանգա[4][1][2][…] և գիտաֆանտաստիկ անիմե և մանգա
Երկիր Ճապոնիա[1][2]
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Սյուժե խմբագրել

Գործողությունները ծավալվում են 2045 թվականին։ Էմման, Նորմանը և Ռեյը «Գրեյս Ֆիլդ Հաուս» մանկատան ամենապայծառ երեխաներն են։ Իզաբելլաի հովանավորությամբ, որին երեխաները կոչում են «մայրիկ», բոլոր երեխաները վայելում են հարմարավետ կյանք։ Համեղ ուտելիք, մաքուր հագուստ և գեղեցիկ միջավայր. էլ ի՞նչ կարող է ուզել երեխան։ Որբերը թույլատրված է անել այն ամենը, ինչ ցանկանում են, բացի այն դարպասներից դուրս գալուց, որոնք միացնում են մանկատան տարաքը և արտաքին աշխարհը։ Մի ճակատագրակա գիշեր որբերից մեկին, որի անունը Քոննի է, ուղարկում են որդեգրման, բայց Նորմանը և Էմման գնում են նրա հետևից և տեսնում, որ Քոննին իր թավշե նապաստակ Բեռնիին թողել է տանը։ Նրանք գտնում են Քոննիին մահացած և իմանում են ճմարտությունը մանկատան նշանակության մասին, որտեղ մարդկանց երեխաները դաստիարակվում են որպես հատուկ սնունդ դեմոնային արարածների համար։ Իսկ Իզաբելլան ծառայում է դեմոններին, և այդ լուրերը ոչնչացնում են երեխաների բոլոր պատկերացումներն աշխարհի մասին։ Վճռելով փախչել մանկատնից՝ Նորմանն ու Էմման Ռեյի հետ միասին որոշում են բացահայտել մանկատան շենքի գեղեցիկ ճակատամասի հետևում թաքնված ճշմարտությունը և գտնել միջոց իրենց բոլոր եղբայրների և քույրերի հետ փախչելու համար։

Հերոսներ խմբագրել

  • Էմմա — գլխավոր հերոսուհի, 11-ամյա աղջիկ, տիրապետում է անհավատալի ռեֆլեքսների և արագության։ Իդեալիստ, նպատակ է դրել փախչել բոլոր երեխաների հետ, նույնիսկ եթե այդքան մարդկանց հետ փախուստը խիստ անհավանական է։
  • Նորման — Էմմայի ընկերը, տղա, որը լավ գիտի տակտիկա։ Ինչպես Ռեյը, նա ևս մտածում է, որ մանկատնից զանգվածային փախուստը անհնար է։ Սակայն Էմմայի հանդեպ սիրուց դրդված՝ նա փորձում է իրականացնել նրա նախաձեռնությունը՝ չնայած դրա՝ բոլորովին անհույս լինելուն։
  • Ռեյ — Էմմայի ընկերը, որը քայլող հանրագիտարան է։ Ի տարբերություն բոլոր մյուս երեխաների՝ նա փոքր ժամանակվանից գիտի, թե ինչ է կատարվում մանկատանը, այդ պատճառով նա ամենասկզբից էլ պատկերացում ուներ իրականության մասին։ Իր ընկերներին փրկելու համար նա վաղուց համագործակցում է «մայրիկի» հետ, որը հետևում է տանը, սակայն ի տարբերություն Էմմայի՝ նա պլանավորում է փախուստ միայն իր, Նորմանի և Էմմայի համար։
  • Իզաբելլա — մանկատան «մայրիկ», որը հետևում է երեխաների կարգապահությանը։ Իր նման աշխատողների շրջանում հայտնի է նրանով, որ նա միշտ բարձրագույն որակի միս է մատակարարում։ Ամենից շատ նա հետևում է իր աշակերտների որակին, և այդ պատճառով նա փորձում է չոչնչացնել Էմմային և նրա ընկերներին, չնայած գիտի նրանց պլանների մասին։
  • Քրոնա — քույր Քրոնան «մայրիկի» օգնականն է, նրա աշխատանքն է օգնել Իզաբելլային գտելու այն երկու երեխաներին, որոնք իմացել էին մանկատան գաղտնիքի մասին։ Սպանվում է դեմոնների կողմից։

Մեդիա խմբագրել

Մանգա խմբագրել

Կայյու Աիրայը և Պոսուկա Դեմիձուն տպագրել են «Yakusoku no Neverland» մանգան Shyisha shōnen manga Weekly Shōnen Jump ամսագրի 34-րդ համարում 2016 թվականի օգոստոսի 1-ին[6]։ Սա Սիրայի և Դեմիձուի երկրորդ համագործակցությունն է, նրանց առաջին աշխատանքը եղել է Popy no Negai-ը։ 2016 թվականի հուլիսի 25-ին Viz Media-ն հայտարարել է, որ կթողարկեն այդ շարքի 3 գլուխները Weekly Shonen Jump ամսագրում[7]։ Դրանից հետո նրանք թողարկելու են մանգայի մյուս գլուխները ճապոնական թողարկման հետ միաժամանակ։ Առաջին տպագիր հատորը Հյուսիսային Ամերիկայում լույս է տեսել 2017 թվականի դեկտեմբերի 5-ին[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 AniList — 2013.
  2. 2,0 2,1 2,2 MangaDex — 2018.
  3. MangaUpdates — 2004.
  4. MyAnimeList — 2006.
  5. The Promised Neverland, After the Rain, More Win 63rd Shogakukan Manga Awards — News — Anime News Network
  6. «Mononofu Manga Ends in Shonen Jump, 3 New Series to Launch». Anime News Network. 2016 թ․ հուլիսի 25. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  7. «Viz Media to Preview The Promised Neverland Manga in Shonen Jump». Anime News Network. 2016 թ․ հուլիսի 25. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  8. «The Promised Neverland, Vol. 1». Amazon.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել