The K2 (հանգըլ: 더 케이투; կոր․ նոր ռոմ․: Deo Keitu), հարավկորեական հեռուստասերիալ, նկարահանված 2016 թվականին։ Գլխավոր դերերում նկարահանվել են՝ Ջի Չանգ Ուկը, Սոնգ Յուն Ան, Իմ Յու Նան և Ջո Սունգ Հանը։ Պրեմիերան ցուցադրվել է է tvN հեռուստաալիքով, յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ օրերին ժամը 20:00 (Կորեայի ժամանակով), 2016 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 16-ը։ Հեռուստասերիալը ունի 16 էպիզոդ[1]։

The K2
Изображение логотипа
Ժանրէքշն սերիալ
Երկիր Հարավային Կորեա
Լեզուկորեերեն
ՌեժիսորԿվակ Ջունգ Հվան
Գլխավոր
դերերում
Ջի Չանգ Ուկ
Իմ Յու Նա
Սոնգ Յուն Ա
Ջո Սունգ Հա
ՊրոդյուսերԿվակ Ջունգ Հվան
ՍցենարիստՋանգ Հյուկ Րին
Պատմվածքի վայրՍեուլ
Սերիաների քանակ16
Էկրաններին էսեպտեմբերի 23, 2016-ից նոյեմբերի 12, 2016
Հեռուստաալիք
ԸնկերությունHB Entertainment
ԴիստրիբյուտորTvN (Հարավային Կորեա) և Նեթֆլիքս
Պատկերի ձևաչափ1080i (HDTV)
ՆախորդThe Good Wife?
ՀաջորդՊահապան. Միայնակ և Մեծ Աստվածը
Պաշտոնական կայքէջ
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Սյուժե խմբագրել

Պատգամավոր Չանը անընդհատ դավաճանել է կնոջը, մի անգամ նրա սիրուհին հղիանում է և այդպես ծնվում է նրա անօրինական դուստրը՝ փոքրիկ Ան Նան։ Հաջող կարիերիայի համար ստիպված էին թաքցնել երեխային, այդ պատճառով, երբ կինը մահացավ, երեխային տեղափոխեցին մեկ այլ երկիր և փակեցին գժանոցում։ Յու Ջինը առաջ է տարել ամուսնուն, որպեսզի դարձնի նրան Հարավային Կորեայի նախագահ։ Նա ատում էր Սե Ջունի ապօրինի աղջկան, բայց միայն աղջկա կյանքն էր երաշխավորում, որ ամուսինը կհետևի նրա խոսքերին։ Փակելով նրա սխալները և ճնշելով սկանդալների տարածմանը, նա վստահ քայլում էր դեպի առաջին տիկնոջ տիտղոսը։

Հանկարծակի ամեն ինչ փլուզվում է։ Արդեն մեծացած Ան Նան սկսում է փախչել, փորձելով վերադառնալ տուն։ Հերթական փախուստից հետո նրան նկատել և նկարահանել է հայտնի դիզայները, այդ պատճոռով աղջիկը պետք է շտապ վերադառնար Կորեա։ Այդ ընթացքում Կիմ Ջի Հան, նախկին վարձկանը, ով իրանական խաղախապահների մեջ ստացել է լավագույն զինվորի կոչումը, դառնում է պատգամավոր Չանի հերթական դավաճանության ականատեսը։ Փորձելով փակել նրա բերանը, Յու Ջինը ուղարկում է լավագույն լրտեսներին, որպեսզի բռնեն տղային և վերացնեն, միայն թե հիանալի մարտական ունակությունների շնորհիվ նա կարողանում է սպրդել։

Երբ կինը հրաման է տալիս սպանել բոլորին, ովքեր կփորձեն պաշտպանել Ջի Հային, տղան դիմում է ծայրահեղ միջոցների։ Հայտնվելով նախագահի թեկնածույի տանը, նա խոստանում է սպանել նրա կնոջը, եթե նա փորձի, նույնիսկ մատով դիպչել երիտասարդի համար կարևոր մարդկանց։ Տեսնելով նախկին զինվորի բարկությունը, կինը որոշում է դադարել պայքարել նրա դեմ, ավելի շահավետ է օգտագործել նման ուժը։ Այդպես նա դառնում է ապագա առաջին տիկնոջ թիկնապահը, և նրա գլխավոր խնդիրն է, չթողնել Ան Նային փչացնել սպասվող նախաընտրական արշավը։

Դերերում խմբագրել

Գլխավոր դերերում խմբագրել

  • Ջի Չանգ Ուկ - Կիմ Ջե Հա, ավելի հայտնի է, որպես K2[2][3]
    • Չոի Սընգ Հուն - երիտասարդ Կիմ Ջե Հա
Հեռուստասերիալի գլխավոր հերոսը։ JSS անվտանգության աշխատակից։ Նա հմուտ զինվոր է, բայց դառնում է փախստական և փոխվում է և դառնում սառը և ցինիկ։ Նրա նկատում է Յու Ջինը, ով վարձում է նրան, որպեսզի պաշտպանի ամուսնու անօրինական դուստրին՝ Գո Ան Նային։
Նախագահի թեկնածույի և նախկին հայտնի արտիստի անօրինական դուստրը։ Մեծանալով հասարակական հետաքրքրություններով շրջապատված, Ան Նան տառապում է հասարակական ֆոբիայով և խուճապի է մատնվում բռնկումներով ազդանշան տվող լապտերներ տեսնելիս։ Նա պատահական Կորեա է վերադառնում Իսպանիայից, և դառնում է խաղազինվոր իր հոր նախագահ դառնալու մրցավազքում։
  • Սոնգ Յուն Ա - Չոի Յու Ջին[5]
Հեռուստասերիալի գլխավոր հերոսուհին։ Նախագահի թեկնածույի կինը և չեբոլ ընտանիքի ավագ դուստրը։ Նա ինքնասեր է, բացի այդ անգութ է և կաշառակեր, և իրեն տեսնում է, որպես առաջին տիկին։
  • Ջո Սունգ Հա - Ջանգ Սե Ջուն
Նախագահի թեկնածու և Ան Նայի հայրը։ Նա հոգ է տանում Ան Նայի մասին, սակայն ի վիճակի չէ ցույց տալ նրան, որպեսզի պաշտպանի նրան իր կաշառակեր կնոջից՝ Չոի Յու Ջինից։

Երկրորդական դերեր խմբագրել

  • Կիմ Կափ Սու - Փակ Կվան Սու, Սե Ջունի քաղաքական մրցակիցը, և ներկայիս իշխող կուսակցության առաջնորդ
  • Լի Ջունգ Ջին - Չոի Սունգ Ոն, Յու Ջինի եղբայրը, JB խմբի գլխավոր գործադիր տնօրեն[6]
  • Սին Դոնգ Մի - Գլխավոր Կիմ[7], Յու Ջինի աջ ձեռքը և գլխավոր քարտուղարը
  • Լի Յե Ըն - Ջանգ Մի Րան (որպես J4)[8], Ան Նայի թիկնապահը
  • Լի Ջե Ու - Սունգ Գյու (որպես K1), Ան Նայի թիկնապահը
  • Լի Չուլ Մին - Փակ Կվան Սույի օգնականը
  • Սոնգ Կյունգ Չուլ - Սոնգ Յոլ Չուն[9]
  • Սո Հի Ջունգ - JSS բժշկական խմբի գլխավոր

Ուրիշներ խմբագրել

  • Փակ Սըն Չուլ - Չոի Սունգ Ոն- ի մայրը
  • Ջուն Բե Սու - Ջու Չուլ Հո
  • Կո Ին Բոմ - Գուկ Չե Վան
  • Լի Սուն Վան - JSS թիկնապահների խմբի լիդեր
  • Ջո Ջե Ռյոնգ - Քարտուղար Սունգ
  • Կիմ Իկ Թե - Ծեր մարդ, որը օգնել է Ջե Հային
  • Կվոն Սու Հյոն - Թիկնապահ
  • Ջունգ Ջի Յանգ - Նոհ Ջի Յոն
  • Յում Հե Րան - տնտեսուհի
  • Փակ Գուն
  • Ջու Ջե Բյուն
  • Յու Ին Հյուկ - Դոնգ Միի թիկնապահը և նախկին բոսկետբոլիստ[10]
  • Յուն Ջու Բին
  • Օ Սանգ Հուն - Գումարտակի նավապետը
  • Կիմ Գյունգ Րյոնգ - Լի Գյունգ Ջին
  • Ջե Յուն Ջե - Գվան Սույի թիկնապահը և սպիով դետեկտիվ[11]
  • Ջունգ Սե Հյունգ - Դետեկտիվ
  • Փակ Կյուն Րակ
  • Կիմ Հյուն - Օգնական

Հատուկ ելույթներ խմբագրել

  • Ջու Սե Բյոկ - Կին, որը Ջանգ Սե Ջունի հետ գործ ունի (էպիզոդ.1)
  • Սոն Թե Յանգ - Ում Հե Րին, Ան Նայի մայրը և նախկին հայտնի արտիստ
  • Ջո Հի Բոնգ - Ոստիկանապետ
  • Սունգ Դոնգ Իլ - Ոստիկանապետ (էպիզոդ 3)
  • Յու Սընգ Մոկ - Կոնգրեսմեն Քիմ
  • Լի Հան Վի - Նախագահի քարտուղարը (էպիզոդ 10)
  • Ջո Դոնգ Հյոկ - JSS հատուկ խմբի գլխավոր (էպիզոդ 8)[12]
  • Չոի Ջունգ Մին
  • Փակ Ջունգ Սանգ

Արտադրություն խմբագրել

Հեռուստասերիալի սցենարիստն է Ջանգ Հյոկ Րինը, ով նաև «Յոնգ Փալ» (2015) հեռուստասերիալի սցենարիստն է, իսկ ռեժիսորն է Կվակ Ջունգ Հվան, ով «Հարևանությամբ ապրող հերոս» (2016) հեռուստասերիալի ռեժիսորն է[13][14]։ Դրամայում ցուցադրելով թիկնապահների աշխատանքը հաճախ օգտագործվել են տարբեր տեսակի մարտաձևեր՝ թաեքվոնդո, այկիդո, ջուջուցու և այլ մարտաձևեր։ Այն առաջին կորեական հեռուստասերիալն է, որտեղ ներկայացվել է Bullet Time էֆեկտը[15][16]։ Սցենարը առաջին անգամ ընթերցվել է 2016 թվականի օգոստոսին CJ E&M կենտրոն Սեուլ, Հարավային Կորեա[17]։ Հեռուստասերիալի նկարահանումները սկսվել են սեպտեմբերին, դրամայի որոշ տեսարաններ նկարահանվել են Իսպանիայում[18][19][20][16]։

Գլխավոր հերոս Ջի Չանգ Ուկը, իր դերը լավ կատարելու համար, դարձել է ամենաբարձր վարձատրվող դերասանը tvN հեռուստաալիքի դրամայում[19]։ Նա ունի հատուկ ուսուցում և վտանգավոր տեսարաններում նկարահանվում է ինքնուրույն, առանց փոխարինողի[20]։ Մամուլի ասուլիսի ժամանակ տնօրեն Կվակը հայտնել է. «Բացի Ջիի հրաշալի գործողությունները, դրաման կպատմի նաև մարդկանց, ովքեր ունեն գաղտնիքներ, անհագ ցանկության և միմյանց միջև տեղի ունեցող քաղաքական պատերազմների մասին»[16]։

Ընդունելություն խմբագրել

Հեռուստասերիալը ստացել է դրական արձագանքներ, կաբելային հեռուստաալիքով ցուցադրմանը ողջ 8 շաբաթների ընթացքում դրաման ունեցել է բարձր վարկանիշ։ Այն արժանացել էմեծամիտ կաբելային ալիքը դիտումների վարկանիշները իր ողջ 8-շաբաթյա հեռարձակման համար[21][22] Այն արժանացել է հեռուստադիտողների բարձր գնահատականներին[23][24]։

Սաունդթրեկներ խմբագրել

The K2 OST
Տարբեր կատարողների Սաունդթրեկ
Թողարկված11 նոյեմբերի 2016 թվական
ԺանրՔեյ փոփ
Սաունդթրեկ
ԼեյբլCJ E&M Music
The K2 OST
# ԱնվանումԿատարող(ներ) Տևողություն
1. «The K2-ի գլխավոր թեմա»  Տարբեր արտիստներ 6:45
2. «Today» (오늘도)Կիմ Բո Հյոնգ 3:44
3. «Sometimes» (아주 가끔)Յու Սունգ Ըն 3:51
4. «Amazing Grace»  Իմ Յու Նա 2:13
5. «Love You»  Մին Կյունգ Հուն 3:50
6. «As If Time Has Stopped» (시간이 멈춘듯)Փակ Կվանգ Սըն 4:57
7. «Anemone»  Ջան 3:52
8. «The Witch and the Girl»  Տարբեր կատարողներ 3:56
9. «Mirror Mirror»  Յանգ Սըն Մի 2:52
10. «Wolf Knight»  Յանգ Սըն Մի 4:44
11. «Quando Corpus Morietur»  Տարբեր կատարողներ 5:01
12. «Wolf's Song»  Յանգ Սըն Մի 3:30
13. «Serenade»  Յանգ Սըն Մի 3:38
14. «Witching Hour»  Տարբեր կատարողներ 2:40
15. «The Witch's Advice»  Քիմ Մին Յանգ 3:01
16. «Der Rosenkavalier»  Տարբեր կատարողներ 4:59
17. «Against the Odds»  Տարբեր կատարողներ 3:25
18. «A Queen of the Forest»  Տարբեր կատարողներ 4:37
19. «Anna's Appassionata»  Տարբեր կատարողներ 3:11
20. «Anemone»  Յանգ Սըն Մի 3:45
1:18:31

Վարկանիշ խմբագրել

  • Աղյուսակում կապույտ գույնի թվերը ցույց են տալիս ամենացածր վարկանիշը, իսկ կարմիր գույնի թվերը ամենաբարձր վարկանիշը[25]։
Սերիայի # Ցուցադրման օր Դիտողների միջին քանակ
AGB Nielsen Ratings[26] TNmS Ratings[27]
Համազգային Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան Համազգային
1 23 սեպտեմբերի 2016 թվական 3.225% 3.257% 4.2%
2 24 սեպտեմբերի 2016 թվական 3.396% 3.821% 4.9%
3 30 սեպտեմբերի 2016 թվական 4.390% 4.743% 4.6%
4 1 հոկտեմբերի 2016 թվական 3.948% 3.936% 5.4%
5 7 հոկտեմբերի 2016 թվական 4.622% 4.820% 5.2%
6 8 հոկտեմբերի 2016 թվական 6.636% 8.489% 5.6%
7 14 հոկտեմբերի 2016 թվական 5.059% 5.343% 6.1%
8 15 հոկտեմբերի 2016 թվական 5.707% 7.410% 6.4%
9 21 հոկտեմբերի 2016 թվական 4.849% 5.410% 4.6%
10 22 հոկտեմբերի 2016 թվական 5.646% 6.688% 5.2%
11 28 հոկտեմբերի 2016 թվական 4.932% 5.817% 4.5%
12 29 հոկտեմբերի 2016 թվական 5.369% 5.717% 5.0%
13 4 նոյեմբերի 2016 թվական 4.489% 5.210% 4.5%
14 5 նոյեմբերի 2016 թվական 4.574% 5.279% 5.4%
15 11 նոյեմբերի 2016 թվական 5.523% 6.538% 5.2%
16 12 նոյեմբերի 2016 թվական 5.467% 6.537% 5.5%
Միջինը 4.865% 5.563% 5.1%

Նշում. Այս դրաման ցուցադրվել է կաբելային հեռուստաալիքով / վճարովի հեռուստատեսությամբ, որը սովորաբար ունի համեմատաբար փոքր լսարանի, քանի անվճար հեռուստատեսությունները / հանրային հեռարձակողները (KBS, SBS, MBC և EBS)։

Արտասահմանյան ցուցադրում խմբագրել

Հեռուստասերիալը միջազգային ասպարեզում ցուցադրվել է անգլերեն ենթագրերով DramaFever-ի կողմից։ Նրա հեռարձակման իրավունքը վաճառվել է Վիետնամին, Թայվանին, Հոնկոնգին, Սինգապուրին, Ճապոնիային, Ինդոնեզիային, Մալայզիային, Ֆիլիպիններին, Չինաստանին և Թաիլանդին[21][28][29][30][31][32]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cho, Yoon-sun (2016 թ․ օգոստոսի 26). «'THE K2' 측 "지창욱, 몸 사리지 않는 연기에 감탄"». Naver (Korean). Chosun Ilbo. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Jin, Min-ji. «Ji Chang-wook confirms lead in 'K2'». Korea JoongAng Daily. JoongAng Ilbo. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  3. Ahn, Woorim. «Ji Chang Wook Confirms to Appear in 'K2'». BNT News International. BNT News. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  4. Lee, Ji-hae. «SNSD's Yoona to star in drama». Kpop Herald. Herald Corporation. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  5. Jang, Hee-jeong. «tvN 측 "'THE K2' 제작 돌입, 내달 23일 첫방 확정"(공식입장)». Naver (Korean). News1 Korea. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Jin Min-ji (2016 թ․ հուլիսի 20). «Lee Jung-jin confirmed for 'K2'». JoongAng Ilbo. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  7. Park Soo-in (2016 թ․ օգոստոսի 18). «신동미 'THE K2' 출연 확정, 송윤아와 호흡(공식)». Herald Pop (կորեերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  8. «뮤지컬배우 이예은, 'THE K2' 소녀시대 윤아 보디가드 役 낙점». Korea Economic Daily (կորեերեն). 2016 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  9. Hong Se-yeong (2016 թ․ օգոստոսի 24). «송경철, 'THE K2' 출연확정...지창욱과 호흡 [공식입장]». Dong-A Ilbo (կորեերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  10. Park Soo-in (2016 թ․ օգոստոսի 19). «신예 유인혁, tvN 'THE K2' 캐스팅..액션 연기 펼친다». Star News (կորեերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  11. «tvN 'The K2' 배우 지윤재, 극중 정체 드러내.. 또 다른 흥미요소로». Media&Contents (կորեերեն). 2016 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  12. «조동혁, 'THE K2' 깜짝 등판...JSS 타격대장 役». My Daily (korean). 2016 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Park, Hyun-min. «지창욱도 tvN 진출하나...'K2' 주연 물망». OSEN (Korean). OSEN. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. Park, Yoon-jin. «송윤아, 첫 케이블 드라마 진출작? "'K2' 검토 중"». My Daily (Korean). My Daily. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. THE K2 더 케이투 비기닝 지창욱,송윤아,윤아의 보디가드 액션 제작 리포트 160923 EP.1 (news program). South Korea: tvN on YouTube / Google Inc. 2016 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  16. 16,0 16,1 16,2 Park Jin-hai (2016 թ․ սեպտեմբերի 21). «Action drama 'K2' adopts 'Matrix' filming technique». The Korea Times. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
  17. THE K2 (대본리딩)THE K2 다섯자로 말하기 160923 EP.1 (news program). South Korea: tvN on YouTube / Google Inc. 2016 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  18. Kaur, Gungeet (2016 թ․ սեպտեմբերի 6). «Im Yoona's still cuts from her upcoming Korean drama released [Photos]». International Business Times. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
  19. 19,0 19,1 «지창욱 측 "tvN 역대 최고 출연료? 해외 인기 고려된 것"». DongA Ilbo. 2016 թ․ հուլիսի 27. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  20. 20,0 20,1 «'THE K2' 지창욱, 고난이도 액션도 대역 없이 OK». 10Asia. The Korea Economic Daily. 2016 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  21. 21,0 21,1 Rumy Doo (2016 թ․ նոյեմբերի 13). «'K2' wraps up with top ratings». The Korea Herald. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
  22. http://en.yibada.com/articles/173294/20161114/girls-generation-yoona-ji-chang-wook-the-k2-tvn.htm
  23. «The K2 opens to positive reviews». IbTimes.
  24. «Korean drama 'The K2' takes over weekend viewer ratings». The Jakarta Post.
  25. Park Jeong-seon (2016 թ․ հունիսի 29). «['또 오해영' 종영②] "키스만 했다 하면"...최고 시청률의 순간들». JoongAng Ilbo (կորեերեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  26. «AGB Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». AGB Nielsen Media Research (Korean). Վերցված է 2016 թ․ մայիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. «TNmS Daily Ratings on Naver». TNmS Ratings (Korean). Naver. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. Kim Chi (October 7, 2016). «'Mật danh K2' được chiếu online ở Việt Nam» [The K2" is being broadcast online in Vietnam]. Zing.VN. Արխիվացված է օրիգինալից November 11, 2016-ին. Վերցված է November 11, 2016-ին. {{cite news}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  29. «チ・チャンウク&少女時代 ユナ出演ドラマ「THE K2」来年1月よりMnetで日本初放送!». KStyle (Japanese). 2016 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  30. Foong Woei Wan (2016 թ․ հոկտեմբերի 26). «TV reviews: Forget Descendants Of The Sun, here comes another Korean action star in The K2». The Strait Times. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
  31. http://www.iqiyi.com/lib/m_210904214.html
  32. https://twitter.com/true4utv/status/808997843444736000

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The K2 (հեռուստասերիալ)» հոդվածին։