The Districts (թարգմանաբար անգլ.՝ Շրջաններ), ամերիկյան ռոք խումբ Փենսիլվանիայի Լիլիթց քաղաքից։ Խումբը ձևավորվել է 2009 թվականին, ընդ որում անդամներ Ռոբ Գրոութը, Մարկ Լարսոնը, Քոնոր Ջեյքոբըս և Բրեյդեն Լոուրենսը դեռ սովորում էին ավագ դպրոցում։

The Districts
The Districts-ը 2015 թվականի Melt! Festival-ում
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանրեր
Գործունեություն2009 (2009)–այժմ
ԼեյբլFat Possum
Կայքthedistrictsband.com
Անդամներ
Ռոբ Գրոութ
Քոնոր Ջեյքոբըս
Բրեդյեն Լոուրենս
Փեթ Քասիդի
Նախկին անդամներ
Մարկ Լարսոն
Ջոշ Սանսերի
 The Districts Վիքիպահեստում
Ռոբ Գրոութ

Պատմություն խմբագրել

The Districts խումբը ձևավորվել է 2009 թվականին կենտրոնական Փենսիլվանիայի մոտ գտնվող Լիլիթց փոքր քաղաքիցից չորս դպրոցականների կողմից[1]։ Խումբը ինքնուրույն թողարկել է երկու մինի ալբոմներ և մեկ լրիվ տևողությամբ ալբոմ՝ «Telephone»-ը, 2011-2012 թվականների ընթացքում։ Ավելի ուշ 2013 թվականին, The Districts-ը պայմանագիր է կնքել Fat Possum Records-ի հետ և 2014 թվականին թողարկել մինի ալբոմ, որը կազմված էր նրանց նախորդ ալբոմներից երեք վերամշակված և երկու նոր երգերից[2]։ 2014 թվականին խումբը տեղափոխվել է Լիլիթցից Ֆիլադելֆիա[3]։ 2015 թվականի փետրվարին խմբի երկրորդ ալբոմը՝ «A Flourish and a Spoil»-ը, որի պրոդյուսերը Ջոն Քոնգլետոնն էր, նույնպես թողարկվել է Fat Possum լեյբլում[4][5][6]։ Այս ալբոմը զբաղեցրել է Billboard Heatseekers հիթ-շքերթի 7-րդ հորիզոնականը և Top Independent Albums հիթ-շքերթի 28-րդ հորիզոնականը[7]։ 2017 թվականին օգոստոսին, խումբը թողարկել է իր երրորդ ալբոմը՝ «Popular Manipulations»-ը՝ նորից Fat Possum լեյբլում[8]։

Անդամներ խմբագրել

Ներկա անդամներ խմբագրել

Նախկին անդամներ խմբագրել

  • Մարկ Լարսոն՝ կիթառ
  • Ջոշ Սանսերի

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • Telephone (2012)
  • A Flourish and a Spoil (2015)
  • Popular Manipulations (2017)
  • You Know I’m Not Going Anywhere (2020)

Մինի ալբոմներ խմբագրել

  • Kitchen Songs (2011)
  • While You Were in Honesdale (2012)
  • The Districts (2014)

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրությոններ խմբագրել

  1. The Districts at Allmusic
  2. The Districts Are Set to Go National - EP Premiere Արխիվացված 2017-10-11 Wayback Machine . Rolling Stone, January 23, 2014.
  3. Interview Արխիվացված 2015-09-20 Wayback Machine, Drowned in Sound
  4. Review, Pitchfork Media
  5. Review, The Guardian
  6. Review, NME
  7. Awards, Allmusic
  8. Geslani, Michelle. «The Districts release new album Popular Manipulations: Stream». Consequence of Sound. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Districts» հոդվածին։