The Busker
The Busker (հայերեն՝ Փողոցային երաժիշտ), մալթական ինդի փոփ խումբ, ստեղծվել է 2012 թվականին։ Խմբի կազմում են՝ Դեյվիդ «Dav.Jr» Մայքլը, Ժան Պոլ Բորգը և Շոն Միխենը։ Ներկայացրել են Մալթան Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում իրենց՝ «Dance (Our Own Party)» երգով։
The Busker | |
---|---|
Երկիր | Մալթա |
Ժանրեր | ֆոլկ ռոք, փոփ ռոք և ինդի փոփ |
Գործունեություն | հոկտեմբեր 2012[1] |
The Busker Վիքիպահեստում |
Կարիերա
խմբագրելThe Busker-ը ստեղծվել է 2012 թվականի հոկտեմբերին երգիչ և կիթառահար Դարիո Ջենովեզեի և հարվածային գործիքներ նվագող Ժան Պոլ Բորգի կողմից։ Երկու տարի անց խմբին են միացել բաս կիթառահար Դեյվիդ Գրեչը և սաքսոֆոնահար Շոն Միխենը։ Խումբը ոգեշնչվել է 1960-ականների փոփ խմբերից, ինչպիսիք են The Beatles-ը և The Beach Boys-ը: Նրանք սկսել են YouTube-ում տեղադրել քավերներ և օրիգինալ երաժշտություն: Նրանց դեբյուտային ալբոմը՝ «Telegram»-ը, թողարկվել է 2017 թվականին։ Ջենովեզը լքել է խումբը 2021 թվականին[2][3]։
2022 թվականի նոյեմբերին The Busker-ը եղել է Մալթայի Եվրատեսիլ 2023 երգի մրցույթի 40 մասնակիցներից մեկը, փառատոն որն օգտագործվել է Եվրատեսիլ երգի մրցույթում Մալթայի ներկայացուցչին ընտրելու համար[4]։ Նրանց մրցակցային «Dance (Our Own Party)» երգը ներկայացվել է հաջորդ ամիս: Մալթայի Եվրատեսիլ երգի մրցույթի նախ քառորդ եզրափակիչ, ապա կիսաեզրափակիչ հասնելուց հետո[5] The Busker-ը մասնակցել է եզրափակչին, որը կայացել է 2023 թվականի փետրվարի 11-ին, որտեղ նրանք հաղթել են ժյուրիի և հեռուստաքվեարկության համատեղ քվեարկությամբ։ Նրանց հաղթանակը նրանց հնարավորություն է տվել ներկայացնելու Մալթան Լիվերպուլում կայացած Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում[6]։
Անդամներ
խմբագրել- Ներկա
- Դեյվիդ «Dav.Jr» Մայքլ՝ կիթառ և վոկալ
- Ժան Պոլ Բորգ՝ հարվածային գործիքներ
- Շոն Միխեն՝ սաքսոֆոն
- Նախկին
- Դարիո Ջենովեզե՝ վոկալ և կիթառ
- Դեյվիդ Գրեչ՝ բաս
Սկավառակագրություն
խմբագրելՍտուդիական ալբոմներ
խմբագրել- 2017 թվական՝ Telegram
- 2018 թվական՝ Ladies and Gentlemen
EP
խմբագրել- 2021 թվական՝ X
Սինգլներ
խմբագրել- 2020 թվական՝ «Just a Little Bit More» (Մեթյու Ջեյմսի հետ)
- 2021 թվական՝ «Don’t You Tell Me What to Feel» (Raquela DG-ի հետ)
- 2021 թվական՝ «Loose»
- 2021 թվական՝ «Nothing More»
- 2022 թվական՝ «Miracle»
- 2023 թվական՝ «Dance (Our Own Party)»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://gethitched.com.mt/Profiles/the-busker/
- ↑ Maria Pace (2018-12-27). «The Busker: 0Paul McCartney... he's the person who inspired me to write songs'» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-03-19-ին. Վերցված է 2023-02-12-ին.
- ↑ Nina Poutanen (2023-01-26). «The Busker: "Dance (Our Own Party) is a funky tune mixed with The Busker's signature sound"» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-02-12-ին. Վերցված է 2023-02-12-ին.
- ↑ James Washak (2022-11-21). «Malta: Malta Eurovision Song Contest 2023 Quarter Finalists Announced» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-11-21-ին. Վերցված է 2023-02-12-ին.
- ↑ Anthony Granger (2023-02-10). «Malta: Malta Eurovision Song Contest 2023 Finalists Selected» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-02-10-ին. Վերցված է 2023-02-12-ին.
- ↑ Franciska van Waarden (2023-02-11). «xMalta: The Busker to Eurovision 2023» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-02-11-ին. Վերցված է 2023-02-12-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Busker» հոդվածին։ |