«The Adventures of Moon Man & Slim Shady», ամերիկացի ռեփերներ Քիդ Քադիի և Էմինեմի սինգլը։ Այն թողարկվել է 2020 թվականի հուլիսի 10-ին։ Երգն ստեղծվել է Քիդ Քադիի հաճախակի համագործակից Դոթ դա Ջենիուսի, Ջեյ Գրամի և Էմինեմի համատեղ աշխատանքի շնորհիվ[1]։ Երգի վերնագիրը վերաբերում է Քադիի մոնիկերին` Moon Man և Էմինեմի ալտեր էգոյին` Slim Shady-ին[2]։

«The Adventures of Moon Man & Slim Shady»
Քիդ Քադի և Էմինեմի երգը
Ժանրհիփ հոփ
Տևողություն264 վայրկյան
ԼեյբլRepublic Records

Նախապատմություն խմբագրել

2020 թվականի մայիսի 7-ին Քիդ Քադին «Rap God. Օգնեցե՛ք» գրառմամբ առաջ է բերել ենթադրություններ, թե ինչ կարող է դա նշանակել[3][4]։ Ռեփեր Լիլ Ուեյնը մայիսի 8-ին Էմինեմին Apple Music շոուի «Young Money Radio»-ում տեղեկացրել է Քադիի թվիթի մասին, որի մասին Էմինեմը հայտնել է, որ ինքը տեղյակ չի[5]։ Այնուհետև, հուլիսի 3-ին Քիդ Քադին կրկին գրառում է կատարել Թվիթերում՝ այս անգամ գրելով «7/10/2020», որը, ըստ որոշ հրապարակումների, ենթադրաբար վերաբերել է նոր երգին [6]: Երգի մասին հայտարարվել է հուլիսի 8-ին, երբ Քիդ Քադին տեղադրել է տեսանյութ, որտեղ դուստրը ծաղրում է երգը[7]։ Հաջորդ օրը Էմինեմը հաստատել է իր ներգրավվածությունը։ Քիդ Քադին հրապարակել է շապիկի նկարը[8][9]։

Քիդ Քադին արձագանքել է Էմինեմին՝ ասելով. "Yo bro, you fucking destroyed this shit": NME-ն հոդված է տպագրել, որում նրանք մեջբերել են Քադիի խոսքերը, որից ենթադրել են, որ նա դժգոհ է եղել Էմինեմի տարբերակից։ Ավելի ուշ Քադին արձագանքել է հրապարակմանը՝ ասելով, որ ինքը երբեք ոչ մի բացասական բան չի նկատել. «Երբեք սա չեմ ասել և վստահ չեմ, թե ինչպես է առաջացել այդ ամենը։ Ես ակնհայտորեն ոգևորված էի իմ ցուցադրածից։ Ես երբեք չեմ ասել, որ դժգոհ եմ նրանից և ոչ էլ իմ էներգիան է դա հուշել։ Ուրեմն NME, դադարեցրու ՍՏԵՐ տարածելը»[10]։

Ստեղծում և բառեր խմբագրել

«The Moon of Man Man & Slim Shady» հիփ հոփ երգի ստեղծումը կատարվել է շրջապատող հնչյունների սինթեզով[11], ցածր բասով և նվագախմբային ոճի լարայիններով[12]։

Vulture-ից Քրիս Մուրֆին ասել է. «Չնայած վերնագիրը ենթադրում է հավասարություն երկու ռեփերի միջև, այնուամենայնիվ տեխնիկապես այն Քիդ Քադի երգն է, որում նկարահանվել է Էմինեմը (թվում է, թե երգում է)։ Քադին վերցրել է երգի առաջին կեսը, մինչ Էմինեմը կվերցներ երկրորդ մասը[13]։ Քիդ Քադիի հատվածում նա ռեփ է կարդացել իր անհոգության և «գործունեության մեջ սահմանափակման» մասին[14]։ Էմինեմի հատվածում Քիդ Քադին հիշատակեկ է COVID-19 համաճարակը, Ջորջ Ֆլոյդի և Ահմեդ Արբերիի մահվան դեպքերը[15], քննադատել է հակադիմակավորներին, ոստիկանության դաժանություններն և Դրյու Բրիսին[16][17][18][19]։ Էմինեմը նաև ռեփ է կարդացել իր լրջախոհության մասին՝ հիշատակելով հայտնի կանեփ ծխողներ Լիլ Ուեյնին և Սնուփ Դոգին[11]։ Թրեքի վերջում Քիդ Քադին տող է փոխանցել Man On the Moon շարքի հետագա շարունակության վերաբերյալ՝ ավարտելու ալբոմի եռագրությունը, որի մասին նա հայտարարել էր տարիների ընթացքում[14]։ Հիշատակված ալբոմը՝ «Man on the Moon III: The Chosen», թողարկել է Քադին 2020 թվականի դեկտեմբերի 11-ին[20]։ Նա նաև ասել է իր և Էմինեմի միջև ևս երկու համագործակցության մասին[21]։

Քննադատական արձագանք խմբագրել

Consequence of Sound-ից Մաթ Մելիսն այն անվանել է շաբաթվա երգ, «ապրում», որը շատ թեժ է թվում` զովանալու համար շատ ժամանակ տրամադրված լինելու դեպքում։ Մելիսը գովել է արվեստագետներին իրենց անհատական տաղանդը երգին տալու համար` նշելով Քադիի հաստատված «վավերականությունը» և պրոդյուսեր Դոթ դա Ջենիուսի արտադրությունը, որը «թույլ է տալիս Քադիին դադար տալ մտորումների մեջ, բայց երբեք կանգ չառնել` ստեղծելով մի թափ, որտեղ զգացվում են սկզբունքն ու նպատակը` ավելի կարևոր, քան կատարելությունը»[2]։ Billboard-ից Միթչել Պետերն երգն անվանել է «կրակոտ»[22]։ Dancing Astronaut-ից Ջոշ Ստյուարտը բարձր է գնահատել երգը՝ նշելով, որ նա «անում է այն, ինչը շատ համագործակցություններ չեն կարող անել՝ ձգելով երկու ոճերի իսկական գեղարվեստական միավորում»[23]։ Clash ամսագրից Ռոբին Մուրայն ասել է, որ «ծանրքաշային ռեփերները» ներկայացրել են «մարզադաշտի մակարդակի հիփ-հոփի մի հսկայական կտոր»[24]։ Ընդհակառակը, Variance-ից Ջոնաթան Ռոբլսը երգն անվանել է «ինչ-որ ձախողակ բան», չնայած հաղորդել է, որ Էմինեմը «բնականաբար» գրավում է բազմաթիվ տողերի ուշադրությունը[25]։

Տեսահոլովակ խմբագրել

Երգի հետ միասին թողարկվել է անիմացիոն քնարական տեսահոլովակ, որում Քիդ Քադին և Էմինեմը հանդես են գալիս` որպես հանցագործության դեմ պայքարող կոմիկական սուպերհերոսներ՝ Moon Man և Slim Shady[21][23]:

Հիթ-շքերթներ խմբագրել

Illegal chart entered Ireland4|30
Հիթ-շքերթ (2020) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա (ARIA)[26] 90
  Canadian Hot 100[27] 20
New Zealand Hot Singles (RMNZ)[28] 5
  Scottish Singles Top 40[29] 15
  UK Singles Chart[30] 44
  Billboard Hot 100[31] 22
  Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[32] 15
US Rolling Stone Top 100[33] 19

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Oladipo Omishore [@dotdagenius] (July 8, 2020). «😁» (Թվիթ) – via Թվիթթեր.
  2. 2,0 2,1 Melis, Matt (2020 թ․ հուլիսի 11). «Song of the Week: Kid Cudi and Eminem Get Real on "The Adventures of Moon Man & Slim Shady"». Consequence of Sound. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  3. «Kid Cudi sparks Eminem collab rumors following a mysterious tweet». Southpawer (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  4. Johnson, Zoe (2020 թ․ հուլիսի 10). «Kid Cudi and Eminem Drop "The Adventures of Moon Man and Slim Shady": Listen». XXL.
  5. «Lil Wayne Helped To Connect Eminem With Kid Cudi». O4L Online Network (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  6. Rossignol, Derrick (2020 թ․ հուլիսի 3). «Kid Cudi Appears To Be Teasing Something New Coming Next Week». UPROXX (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  7. «Kid Cudi Announces New Eminem Collab Is Dropping This Week». Complex (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  8. Marshall Mathers [@eminem] (July 9, 2020). «Me and Moon Man @KidCudi got something coming tonight!» (Թվիթ) – via Թվիթթեր.
  9. Scott Mescudi [@kidcudi] (July 9, 2020). «SINGLE ARTWORK FOR "THE ADVENTURES OF MOON MAN AND SLIM SHADY" DROPPIN TN» (Թվիթ) – via Թվիթթեր.
  10. Zidel, Alex (2020 թ․ հուլիսի 14). «Kid Cudi Responds To Report He Was Unhappy With Eminem Collab». HotNewHipHop. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  11. 11,0 11,1 Wallis, Adam (2020 թ․ հուլիսի 10). «Eminem, Kid Cudi drop new song 'The Adventures of Moon Man & Slim Shady'». Global News. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  12. O'Connor, Roisin (2020 թ․ հուլիսի 10). «Eminem references George Floyd and coronavirus on new Kid Cudi collaboration». The Independent. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  13. Murphy, Chris (2020 թ․ հուլիսի 10). «Kid Cudi Teams Up With Eminem on New Song 'The Adventures of Moon Man & Slim Shady'». Vulture. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  14. 14,0 14,1 Legaspi, Althea (2020 թ․ հուլիսի 10). «Hear Kid Cudi, Eminem's New Song 'The Adventures of Moon Man and Slim Shady'». Rolling Stone.
  15. Strauss, Matthew (2020 թ․ հուլիսի 10). «Kid Cudi and Eminem Share New Song "The Adventures of Moon Man and Slim Shady": Listen». Pitchfork.
  16. Aswad, Jem (2020 թ․ հուլիսի 10). «Eminem Slams New Orleans Quarterback Drew Brees, Police in New Single With Kid Cudi (Video)». Variety.
  17. Ryan, Patrick (2020 թ․ հուլիսի 10). «Eminem slams Drew Brees, people who refuse to wear masks in new Kid Cudi song». USA Today.
  18. «Eminem says 'F*** Drew Brees' in new song». WWL-TV. 2020 թ․ հուլիսի 10.
  19. «EMINEM New Track ... 'F*** DREW BREES'». TMZ. 2020 թ․ հունիսի 10.
  20. Murphy, Chris (2020 թ․ դեկտեմբերի 11). «Kid Cudi Returns to Outer Space, Drops Man on the Moon III: The Chosen». Vulture (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
  21. 21,0 21,1 Kim, Allen (2020 թ․ հուլիսի 10). «Eminem slams people who refuse to wear masks in new song with Kid Cudi». CNN. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  22. Peters, Mitchell (2020 թ․ հուլիսի 11). «Kid Cudi Credits Lil Wayne for Helping Land His New Eminem Collaboration: Listen». Billboard. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  23. 23,0 23,1 Stewart, Josh (2020 թ․ հուլիսի 10). «Kid Cudi and Eminem unveil animated new single 'The Adventures of Moon Man and Slim Shady'». Dancing Astronaut. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  24. Murray, Robin (2020 թ․ հուլիսի 10). «It's Eminem. It's Kid Cudi. It's A Brand New Single». Clash. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  25. Jonathan, Robles (2020 թ․ հուլիսի 10). «Kid Cudi & Eminem have finally made a song together». Variance. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  26. «The ARIA Report: Week Commencing 20 July 2020». No. 1585. Australian Recording Industry Association. 2020 թ․ հուլիսի 20. {{cite magazine}}: Cite magazine requires |magazine= (օգնություն)
  27. Kid Cudi Album & Song Chart History Canadian Hot 100 for Kid Cudi. Ստուգվել է July 30, 2020.
  28. «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2020 թ․ հուլիսի 20. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
  29. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է July 17, 2020.
  30. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է July 17, 2020.
  31. Kid Cudi Album & Song Chart History Billboard Hot 100 for Kid Cudi. Ստուգվել է July 21, 2020.
  32. Kid Cudi Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for Kid Cudi. Ստուգվել է July 21, 2020.
  33. «Top 100 Songs, July 10, 2020 - July 16, 2020». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.