Սերբական Հանրապետության հեռահաղորդակցություն (սերբ.՝ Телеком Српске, բոս․՝  և խորվ.՝ Telekom Srpske), Սերբական Հանրապետության հեռահաղորդակցային գլխավոր ընկերությունը, որի հիմնական կառույցները գտնվում են այդ երկրի մայրաքաղաքում՝ Բանյա Լուկայում։ Ընկերությունը Բոսնիա և Հերցեգովինայի կապի շուկայում երկրորդ տեղն է զբաղեցնում, իսկ ըստ արժեթղթային ցանկի խոշորագույնն է Բանյա Լուկայի ֆոնդային բորսայում[1]՝ ունենալով մոտավորապես 540 միլիոն եվրո շուկայական կապիտալացում։ Հայտնի է նաև m: tel բրենդով։

Telekom Srpske
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1996
ՎայրԲանյա Լուկա, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա
Արդյունաբերությունհեռուստահաղորդակցության արդյունաբերություն և բջջային հեռախոսների ինդուստրիա
Դուստր ընկերություններBlicnet?
ՍեփականատերTELEKOM SRBIJA A.D., BEOGRAD
Կայքmtel.ba

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1996 թվականին, Telekom Srpske Banja Luka անվանումով։ 2002 թվականին վերանվանվել է Telekom Srpske-ի։ Սկզբում ընկերությունն ամբողջովին պետական սեփականություն էր։ 2006 թվականին Սերբական Հանրապետության կառավարությունը ներդրումներ ներգրավելու, ենթակառուցվածքները զարգացնելու նպատակով նախաձեռնել է դրա սեփականաշնորհման գործընթաց, ընդ որում՝ այդ գործում որպես ֆինանսական խորհրդատու օգտագործվել է Raiffeisen Bank International-ը։ Սեփականաշնորհման գործընթացն սկսելու պահին ձեռնարկության ակտիվում գտնվել են ֆիքսված հեռախոսակապի նվազագույնը 800 հազար բաժանորդ և շարժական հեռախոսակապից շուրջ 1,5 միլիոն օգտվողներ։ Բաց աճուրդի ընթացքում առավելագույն ակտիվություն դրսևորել է Telekom Srbija-ն, որն էլ արել է ամենաշահավետ առաջարկը՝ բաժնետոմսերի 65 %-ի համար 646 միլիոն եվրո (երկրորդ խոշոր առաջակն արել է Telekom Austria-ն՝ 467 միլիոն եվրո)։

Այսպիսով՝ արժեթղթերի հսկիչ փաթեթը (65 %) պատկանում է Telekom Srbija-ին[2] (65% udziału)[3], 10 %-ը գտնվում է սեփականաշնորհման, 10 % -ը՝ կենսաթոշակային ու ապահովագրական, 5 % -ը՝ ռեստիտուցիայի ֆոնդերում, մնացած 10 % -ը բաշխված է այլ բաժնետերերի միջև։

Իսկ Телеком Српске-ին էլ ամբողջովին ենթակա են սահմանափակ պատասխանատվությամբ և փակ ընկերություններ Telekard telefonske usluge-ն և TT Inženjering-ը։ Բացի այդ, նրան է պատկանում միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի բաժնետոմսերի 20 %-ը[4]։

Գործունեությունը և կառուցվածքը խմբագրել

Ընկերությունը հիմնականում զբաղվում է հեռահաղորդակցային ծառայություններ մատուցելով, ապահովում է թե՛ անշարժ և թե՛ շարժական կապ, կատարում ինտերնետ պրովայդերի գործառույթներ, իրականացնում հաղորդակցային ցանցերի սարքավորումների տեղադրման, մշակման, վերակառուցման աշխատանքներ[2][5]։ Ընկերության գլխադասային կազմակերպությունը բաղկացած է մի քանի անկախ բաժանմունքներից։ Դրանք են՝ անշարժ և շարժական կապի առանձին վարչություններ, ֆինանսական վարչություն, կորպորատիվ կառավարման տնօրինություն, մարքեթինգի և վաճառքի կազմակերպման տնօրինություն։ Телеком Српске-ի առանցքային կենտրոններ են գործում Բանյա Լուկայում, Բիելինայում, Իստոչնո Սարաևոյում, տարածքային ոչ մեծ բաժանմունքներ կան ոչ միայն Սերբական Հանրապետության, այլև Բոնիա և Հերցեգովինայի բազմաթիվ քաղաքներում։

Телеком Српске-ն ռազմավարական դաշինքի մեջ է Mtel Austria-ի հետ[2]։

Ֆինանսական ցուցանիշներ խմբագրել

Արձանագրված է, որ 2005 թվականին ընկերության եկամուտը կազմել է 344 միլիոն փոխարժեքային մարկ (176 միլիոն եվրո), մաքուր շահույթը գտնվել է 80 միլիոն մարկի մակարդակին (41 միլիոն եվրո)։

Ներկայումս ընկերությունը գրավում է Բոսնիա և Հերցեգովինայի անշարժ և շարժական հեռախոսակապի շուկայի մոտավորապես 35 %-ը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cytuj |autor = |tytuł = Telekom Srpske a.d. Banja Luka |data = |data dostępu = 2018-04-01 |opublikowany = Banjalučka berza |url = http://www.blberza.com/Pages/issuerdata.aspx?code=tlkm |język = sr
  2. 2,0 2,1 2,2 Cytuj |autor = |tytuł = Telekomunikacije Republike Srpske a.d., Banja Luka: Private Company Information - Bloomberg |data = 2018-04-01 |data dostępu = 2018-04-01 |opublikowany = www.bloomberg.com |url = https://www.bloomberg.com/research/stocks/private/snapshot.asp?privcapid=22514125 |język = en
  3. Cytuj |autor = |tytuł = Komisija za hartije od vrijednosti Republike Srpske - Emitenti |data = |data dostępu = 2018-04-01 |opublikowany = www.secrs.gov.ba |url = http://www.secrs.gov.ba/Ucesnici/EmitentiFull.aspx?id=f2e1fc02-ead1-4a1f-bcb0-b698b3f719d5 |język = en
  4. Marijana Djurdjevic et Erol Mujanovic, La Serbie rachète les télécoms de Republika Srpska : coup politique ou bonne affaire ?, BIRN, 26 juin 2007, traduit par Benoît Frogerais pour le Courrier des Balkans
  5. Cytuj |autor = |tytuł = About mtel.ba |data = |data dostępu = 2018-04-01 |opublikowany = Mtel.BA |url = https://mtel.ba/n378/ABOUT-MTEL |język = en

Արտաքին հղումներ խմբագրել