Ճստիկ սպիտակատամ

(Վերահղված է Suncus etruscusից)
Ճստիկ սպիտակատամ
Ճստիկ սպիտակատամ
Ճստիկ սպիտակատամ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Վերնադաս Չորքոտանիներ (Tetrapoda)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Eulipotyphla
Ընտանիք Գետնափորներ (Soricidae)
Ենթաընտանիք Crocidurinae
Ցեղ Suncus
Տեսակ Ճստիկ սպիտակատամ (S. etruscus)
Միջազգային անվանում
Suncus etruscus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ճստիկ կամ պստիկ սպիտակատամ (լատին․՝ Suncus etruscus), գետնափորների ընտանիքի կենդանի։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է Հարավային Եվրոպայում, Արաբական թերակղզում, Իրանում, Միջին Ասիայում, Հնդկաստանում, Շրի-Լանկայում, Ճապոնիայում, Հարավարևելյան Չինաստանում, Մալայան կղզեխմբիում, Հայաստանում։ Արցախում տարածված է Մարտունու, Մարտակերտի, Հադրութի լեռնատափաստանային գոտիներում։

Կենսակերպ խմբագրել

Կարող է բնակվել այգիներում, մարդկային կառույցներում։ Որպես բնակատեղեր օգտագործում է մանր կաթնասունների բները, հողերի ճեղքերը։ Վարում է թաքնված ու գիշերային կենսակերպ։

Արտաքին տեսք խմբագրել

Մորթախավը խիտ է ու փափուկ, մեջքի կողմում գունավորումը բաց գորշամոխրագույն է, որովայնի կողմը` սպիտակամոխրագույն։ Մեջքի և որովայնի միջև գունավորման անցումը աստիճանական է։ Մարմնի երկարությունը՝ 35 մմ է, պոչինը՝ 25 մմ, ետին թաթինը՝ 11 մմ, քաշը՝ 1,2-1,5 գրամ։

Թշնամիներ խմբագրել

Թշնամիներն են աքիսները, ցերեկային և գիշերային գիշատիչ թռչունները։

Հիվանդություններ խմբագրել

Վարակվում է էկտո և էնդոմակաբույծներով։

Նշանակություն խմբագրել

Վնասակար միջատների սպառող և էկոլոգիական համակարգերի սննդային շղթայի օղակ է[1][2][3][4]։

Պահպանություն խմբագրել

Հազվադեպ հանդիպող տեսակ է։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

1915 թվականին Հայաստանում հայտնաբերվել է մեկ առանձնյակ, իսկ 2000 թվականին` 11։

Վտանգման հիմնական գործոնները ուսումնասիրված չեն։

Արեալի մի մասը գտնվում է «Սևան» ազգային պարկի տարածքում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղարաբաղի կենդանիների Կարմիր գիրք, Ե., Էդիթ Պրինտ, 2012, էջ 188։
  2. Յավրույան Է. Գ., Հայրապետյան Վ. Տ., Ղարաբաղի վայրի կաթնասունները, մաս I, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2003։
  3. Гурев А. А., Фауна СССР (Млекопитающие, насекомоядные), т. IV, Л., Наука, 1979
  4. Corbet G. B., The mammals of the Palaeartic Region: A taxamonic review, L.: Brit. Mus. (Matur. Hist.), 1978.
  5. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.