Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Strange Days (այլ կիրառումներ)

Strange Days-ը ամերիկյան ռոք խումբ The Doors-ի երգն է։ Այն ձայնագրվել և թողարկվել է 1967 թվականին խմբի երկրորդ ստուդիական ալբոմում որը կրում է նույն անունը։ Համաձայն Allmusic-ի խմբագիրներից մեկի՝ Թոմ Մագինսի Ջիմ Մորիսոնը երգը գրել է հիպիների մասին որոնք այն ժամանակ շատ տարածված էին, և այն մասին թե ինչպես էր նրանց ընդունում հասարակությունը[1]։ Նյու Յորք կատարած խմբի այցելությունը, խթան են հանդիսացել Ջիմի համար որպեսզի նա գրի այս երգը, և Strange Days ալբոմում ձայնագրված այլ երգեր, ալբոմը խմբի երկրորդ ստուդիական ալբոմն է։

«Strange Days»
The Doorsի երգը «Strange Days» ալբոմից
Թողարկված7 հոկտեմբեր, 1967
ՁայնագրվածՄայիս, Օգոստոս 1967
Ժանրպսիխոդելիկ ռոք
Տևողություն3:05
ԼեյբլElektra
ՀեղինակThe Doors
ՊրոդյուսերՓոլ Ա. Ռոթշիլդ, The Doors

Ինչպես նշվում է No One Here Gets Out Alive գրքում, այս երգը հանդիսանում է ռոքում մուգ սինթեզի օգտագործման առաջին օրինակներից մեկը։ Սինթեզը ձեռք է բերվել Պոլ Բիվերի կողմից, իսկ Ջիմը նվագել է այն։

Երկու տեսահոլովակ է նկարահանվել երգի համար։ Առաջինը ներկայացնում էր խմբին բեմում և բեմից դուրս ու բացի այդ նաև Ջիմ Մորիսոնին իր մեքենան վարելիս, և տեսահոլովակի ժամանակ Ջիմը իր մեքենան սխալմամբ թաղում է փոսի մեջ, ու կատաղությունից ցատկոտում նրա վրա։ Երկրորդ տեսահոլովակը ներկայացնում է ալբոմի շապիկին հայտված կատարողներին, որոնք իրփնց համար բացահայտում են Նյու Յորքը։ Այս տեսահոլովակը ներառում է նաև բազմաթիվ այլ մարդկանց պատկերներ, որը արվել է նրա համար որպեսզի համապատասխանի երգի տարօրինակ թեմային[2]։ Այս երկու տեսահալովակները հետագայում միացրել են միմյանց և թողարկել երգի նոր միքս տեսահալովակը։

2012 թվականին խմբի երեք կենդանի անդմաները՝ Ռեյ Մանզարեկը, Ռոբի Կրիեգերը և Ջոն Դենսմորը, հավաքվել են Լոս Անջելես, Կալիֆորնիայում Village Recorders ստուդիայում ռեփեր Tech N9ne-ի և պրոդյուսեր Ֆրեդվրեք-ի հետ երգի նոր տարբերակը ձայնագրելու համար։ Tech N9ne-ը սկզբում առաջարկել է "People Are Strange" երգը սակայն Ռոբի Կրիեգերը ասել է որ Strange Days-ը ավելի ռիթմիկ երգ է։ Երգը վերանվանված "Strange 2013" անունով իր մեջ նաև ընդգրկել է Ջիմ Մորիսոնի վոկալային մասերը, և ընդգրկվել է ռեփերի 2013 թվականին լույս տեսած Something Else ստուդիական ալբոմում։ Խմբի հետ համագործակցության մասին խոսելուց ռեփերը նշել է թե ինչպես է խումբը իր վրա ազդեցություն թողել իր երաժշտական կարիերայի ընթացքում։ Եվ ավելացրել որ "People Are Strange" և "Strange Days" երգերից ոգեշնչված նա իր ձայնագրման ստուդիայի անունը դրել է Strange Music[3]։

Անձնակազմ խմբագրել

  • Ջիմ Մորիսոն - վոկալ
  • Ռեյ Մանզարեկ - դաշնամուր
  • Ռոբի Կրիգեր - կիթառ
  • Ջոն Դենսմոր - հարվածային գործիքներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.allmusic.com/song/strange-days-mt0012256526
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
  3. Iandoli, Kathy (2013 թ․ հունիսի 24). «Tech N9ne Aligns With the Doors for 'Strange 2013'». Rolling Stone. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին. «Tech N9ne is talking about "Strange 2013" – a new version of "Strange Days," created in collaboration with the surviving members of the Doors for his upcoming studio album»