Բացել գլխավոր ցանկը

Որորակտուց ջրածիծառ

(Վերահղված է Sterna niloticaից)
Որորակտուց ջրածիծառ
Որորակտուց ջրածիծառ
Որորակտուց ջրածիծառ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Քարադրանմաններ (Charadriiformes)
Ընտանիք Որորներ (Laridae)
Ցեղ Ջրածիծառ (Gelochelidon)
Տեսակ Որորակտուց ջրածիծառ (G. nilotica)
Միջազգային անվանում
Gelochelidon nilotica
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Որորակտուց ջրածիծառ (լատ.՝ Sterna nilotica), ջրածիծառների ընտանիքի թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Ընդհանուր բնութագիրԽմբագրել

Բնադրող-չվող և քիչ տարածված տեսակ է։ Մարմնի երկարությունը 35-38 սմ է, թևերի բացվածքը՝ 100-111 սմ, կենդանի զանգվածը՝ 200 գ։ Կտուցը կարճ է, հաստ և սև, ոտքերը՝ սև, թեթևակի մկրատաձև կտրվածքով պոչը՝ կարճ։ Բնադրման շրջանում հասունի գագաթը սև է, մարմնի վերին մասը՝ բաց մոխրագույն, իսկ ներքևից՝ սպիտակ։ Հետբնադրմաև շրջանում գլուխը սպիտակ է, աչքը՝ մուգ բծով։ Երիտասարդի գագաթը, ծոծրակը և մարմինը վերևից թույլ դարչնավուն նախշերով են, աչքը՝ փոքր մուգ բծով։ Չափազանց աղմկոտ է։ Կերը կտցում է գետնից՝ թռիչքի պահին։ Բնակվում է ձկնաբուծական լճակներում, լճերում։ Սնվում է անողնաշարավորներով, մանր ողնաշարավորներով։

ԲնադրումԽմբագրել

Գարնանային վերադարձը և հարսանեկան զույգերի ձևավորումը ապրիլի վերջին-մայիսի սկզբին է։ Բույնը ոչ խորը փոսիկ է։ Բնադրում է գետնին։ Դնում է 49 մմ տրամագծով, բաց դեղնադարչնագույն և սև պտերով 1-4 ձու։ Աշնանային չուն մինչև նոյեմբերի վերջ է։

ՏարածվածությունԽմբագրել

Տարածված է Հարավային և Միջին Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ավստրալիայում և Ամերիկայում:

Հավանաբար, բնադրում է Արարատի մարզի Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի նախկին Գիլլի լճի շրջակայքում[1]:

ՊահպանությունԽմբագրել

Խիստ սահմանափակ արեալով Հայաստանում հազվագյուտ տեսակ է։ Քիչ մտահոգող կարգավիճակով տեսակը ընդգծված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Հայաստանում բնադրումները հայտնի չեն: Տեսակը հանդիպում է զույգերով կամ 4-6 առանձնյակներից կազմված խմբերով:

Սպառնացող վտանգներից է փոքր թվաքանակը, տնտեսական գործունեության արդյունքում բնորոշ բնադրավայրերի ոչնչացումը և անասունների արածեցումը ենթադրվող բնադրավայրերի մոտ:

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։