Ռոսալիա (երգչուհի)

(Վերահղված է Rosalía (երգչուհի)ից)

Ռոսալիա Վիլա Տոբելյա (սեպտեմբերի 25, 1993(1993-09-25)[1], Սան Էստեբան դե Սասրովիրաս, Baix Llobregat), իսպանացի երգչուհի և երգերի հեղինակ, ով առավել հայտնի է որպես Ռոսալիա (իսպ.՝ Rosalía)[2][3]։

Ռոսալիա
Rosalia 2019-portrait.jpg
Բնօրինակ անունկատ.՝ Rosalia
Ի ծնե անունկատ.՝ Rosalia Vila Tobella
Նաև հայտնի է որպեսRosalía և La Rosalía
Ծնվել էսեպտեմբերի 25, 1993(1993-09-25)[1] (27 տարեկան)
Սան Էստեբան դե Սասրովիրաս, Baix Llobregat
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
Ժանրերլատինական փոփ, new flamenco?, Latin R&B? և ռեգետոն
Մասնագիտություներգչուհի, Երաժիշտ, դերասանուհի և հեղինակ-կոմպոզիտոր
Երգչաձայնlyric soprano?
Գործիքներվոկալ, Palmas?, դաշնամուր, սինթեզատոր, կիթառ, electric bass guitar? և սեմփլեր
ԼեյբլColumbia Records
ԿրթությունCatalonia College of Music?
ՊարգևներLatin Grammy Award for Best Alternative Song?, Latin Grammy Award for Best Urban Fusion/Performance?, City of Barcelona Award?, Latin Grammy Award for Album of the Year?, Latin Grammy Award for Best Contemporary Pop Vocal Album?, Լատինական Գրեմմի քաղաքային ժանրում լավագույն երգի համար և Grammy Award for Best Latin Rock or Alternative Album?
Կայքrosalia.com
Rosalía Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ռոսալիա Վիլա Տոբելյան ծնվել է Սան Էստեբան դե Սասրովիրասում։ Նա սկսել է երաժշտությամբ հետաքրքրվել 7 տարեկանում և 13 տարեկանում ընդունվել է Կատալոնիայի երաժշտական ավագ դպրոց։

Ռոսալիան ներկայացրել է իր առաջին «Los ángeles» ալբոմը 2017 թվականին, որը ձայնագրված էր երաժիշտ Ռաուլ Ռեֆրիի հետ։ Ալբոմը լավ է ընդունվել քննադատների կողմից, և Ռոսալիան առաջադրվել է Լատինական Գրեմմիին լավագույն նոր արտիստ անվանակարգում[4]։ Նույն թվականի նոյեմբերին նա թողարկել է «Aunque es de noche» ձայնագրումը, որը Էնրիկե Մորենտեի երգի մի տարբերակն էր։

2018 թվականին թողարկվել է նրա երկրորդ՝ «El mal querer» ալբոմը, որի պրոդյուսերը նաև Էլ Գինչոն էր։ Ալբոմի թեման և կառուցվածքը ոգեշնչվել է 13-րդ դարի «Ֆլամենկա» նովելից[5]։ «Malamente» սինգլը առաջադրվել է Լատինական Գրեմմիի 5 անվանակարգերում և ստացել մրցանակներ դրանցից երկուսում[6]։

2019 թվականին նա աննշան դեր է կատարել Պեդրո Ալմոդովարի «Ցավ և փառք» ֆիլմում[7]։ Նույն թվականի փետրվարին նա ելույթ է ունեցել «Գոյա» մրցանակաբաշխության ժամանակ[8]։

ՍկավառակագրությունԽմբագրել

  • Los Ángeles (2017)
  • El Mal Querer (2018)

ՖիլմագրությունԽմբագրել

ՇրջագայություններԽմբագրել

ՀեդլայնԽմբագրել

  • Los Ángeles շրջագայություն (2017-2018)
  • El Mal Querer շրջագայություն (2019)

Որպես աջակցությունԽմբագրել

  • El Mal Querer Live (2018)

ԾանոթագրություններԽմբագրել