RoboForm
RoboForm, ծրագիր, որը նախատեսված է ֆորմաների ավտոմատ լրացման և գաղտնաբառերը փակ ներքին կոդով պահպանելու համար[1]։ Ծրագիրը հասանելի է Windows, MacOS, Android, iOS և Linux օպերացիոն համակարգերի վրա, և այն ինտեգրվում է նաև ինչպես բրաուզերի հավելում՝ Internet Explorer, Mozilla Firefox, Google Chrome, Microsoft Edge, Safari և Opera համար։
Տեսակ | Համակարգչային ծրագիր |
---|---|
Նախագծումը՝ | Siber Systems Inc? |
ՕՀ | Վինդոուզ |
Կարդագող ֆայլերի ֆորմատ | RoboForm cached data? և RoboForm saved data? |
Ստեղծվող ֆայլերի ֆորմատ | RoboForm cached data? և RoboForm saved data? |
Կայք | roboform.com |
ԱկնարկԽմբագրել
RoboForm-ը թողարկվել է 1999 թվականին Siber Systems ընկերության կողմից․ մասնավոր ընկերություն, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Ֆէրֆակս քաղաքում։ RoboForm-ը պահպանում է գաղտնաբառերը և այլ տեղեկությունները շնորհիվ AES-256 կոդավորման և PBKDF2 ալգորիթմի։ Կոդավորված գաղտանբառերին հասանելիություն կարելի է ստանալ միայն շնորհիվ վարպետ-գաղտնաբառի, որը հայտնի է լինում միայն օգտատիրոջը։ RoboForm-ը կարելի է օգտագործել ինչպես լոկալ, այնպես էլ ամպային համակարգի միջոցով։ Գոյություն ունի ծրագրի տարբերակ անհատաի, ընտանիքի և բիզնեիս համար։
ՖունկցիաներԽմբագրել
- Բազմաթիվ պլատֆորմների աջակցում
- Անսահմանափակ թվով գաղտնաբառերի պահպանում
- Մեկ վարպետ-գաղտնաբառ
- Կոդավորում AES-256 ալգորիթմով
- Համակարգի ավտոմատ վավերացում
- Գաղտանբառերի գեներացում
- Անվտանգ փոխանակում
Ծրագրի ունակություններԽմբագրել
- Վեբ-կայքերում վավերացման ավտոմատացում
- Գաղտնաբառի ընտրության հնարավորություն՝ կախված երկրից և ընտրված կարգավորումներից
- Լրացնում է տվյալները http-վավերացման ֆորմայում
- Հավելում, որը հասանելի է Firefox, Netscape, SeaMonkey, Flock, Internet Explorer, Opera, Google Chrome և այլ բրաուզերներում։
- Գաղտնաբառերը և տվյալները կոդավորովում են AES, Blowfish, RC6, 3-DES, DES ալգորիթմներով։
- Նշումների հնարավորություն, որոնց պարունակությունը նույնպես կարող է կոդավորվել
- Գաղտնաբառերի գեներացում
- Գաղտնաբառերի համաժամեցում
- Մի քանի օգտատերերի հաշիվների ապահովում
ՔննադատությունԽմբագրել
2010 թվականին ComputerBild ամսագիրը ծրագիրին տվեց «վատ» գնահատումը[2]։ 2011 թվականին Chip ամսագրի թեստավորման ժամանակ, ծրագիրը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը[3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ журнал hi-Tech Pro 7-8/2012, стр.114
- ↑ журнал ComputerBild 8/2010, стр.56
- ↑ журнал Chip 10/2011, стр.80
Արտաքին հղղումներԽմբագրել
- Ծրագրի պաշտոնական կայք
- 3dnews.ru կայքում(չաշխատող հղում)
- RoboForm-ը КомпьюТерра ամսագրում