Red Dead Redemption 2, action-adventure և երրորդ դեմքից հրաձգություն ժանրի, ազատ աշխարհով համակարգչային խաղ։ Թողարկված Rockstar Games-ի կողմից 2018 թվականին՝ PlayStation 4 և Xbox 360 խաղային համակարգերի համար, 2019 թվականի նոյեմբերի 5-ին դուրս եկավ խաղի տարբերակը արդեն Windows-ի համար։ Համարվում է Red Dead խաղի երրորդ մասը։

Red Dead Redemption 2
Изображение логотипа
ՄշակողRockstar San Diego
ՀրատարակիչRockstar Games
ԴիստրիբյուտորTake-Two Interactive[1][2], PlayStation Store, Էպիկ գեյմզ սթոր, Google Stadia?[3], Humble Store, Steam և Microsoft Store
Միջերեսի լեզուանգլերեն[2]
ՍցենարիստԴեն Հաուզեր
ԿոմպոզիտորWoody Jackson?
Սերիայի մասRed Dead?
ՆախորդRed Dead Redemption?
ՎայրԱՄՆ
Թողարկման թվականհոկտեմբերի 26, 2018, նոյեմբերի 5, 2019[4], դեկտեմբերի 5, 2019[5] և նոյեմբերի 19, 2019[6]
ՊլատֆորմներPlayStation 4[7], Xbox One[7] և Windows[8]
ՇարժիչRockstar Advanced Game Engine
Ժանրարկածային էքշն
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ
USKUSK 18[9], USK 18[10], USK 18[11] և USK 18[12]
ESRB17+
ԿրիչBlu-ray Disc և թվային բաշխում
Կառավարումգեյմփադ, ստեղնաշար և մկնիկ
🌐rockstargames.com/reddeadredemption2/(անգլ.)
 Red Dead Redemption 2 Վիքիպահեստում

Red Dead Redemption 2-ի գործողություններում կա արևմտյան հոգի քանի, որ գործողությունները տեղի են ունենում 1899 թվականին վայրի արևմուտքում, Ամերիկայի մի քանի հորինված նահանգներում։ Խաղի սյուժեն կառուցված է Դատչա Վան դեր Լինդե բանդաի արկածներ շուրջ, ղեկավարվող հերոսը բանդաի անդամ Արթուր Մորգանն է։ Լաստանավի անհաջող առևանգումից հետո գանգստերները անվտանգության գործակալներից թաքնվելու համար ստիպված են լինում փախչել անապատ։ Red Dead Redemption 2-ը խաղացողին առաջարկում է ազատ զբոսնել խաղային ողջ աշխարհով, ինքնուրույն գտնելով հետաքրքիր վայրեր և զբաղմունքներ օրինակ՝ հրաձգություն, գողություն, վայրի կենդանիների որս և ձիավազք։ «Պատվի» յուրահատուկ համակարգը, ինչպես նաև խաղացողի հանցագործ արարքները ազդում են խաղի սյուժեի վրա։

Red Dead Redemption 2 խաղը, որպես այդ շրջանի ամենսպասված և մեծ մասշտաբներով գովազդված խաղ, սահմանեց մի քանի ռեկորդներ թողարկումից հետո՝ ընդամենը 2 շաբաթ անց արդեն վաճառվել էր խաղի 17 մլն օրինակ ինչն էլ Rockstar կազմակերպությանը բերեց ավելի քան 725 մլն դոլլար շահույթ։ Այն մամուլի կողմից ստացավ ամենաբարձր գնահատականները։ 2018 թվականի տվյալներով խաղը ստացել է մի շարք հեղինակավոր մրցանականեր, այդ թվում «Քննադատների ընտրություն» Golden Joystick Awards մրցանակաբաշխության ժամանակ, «Լավագույն պատմություն» և «Լավագույն սոունդթրեք» մրցանակները The Game Awards-ի ժամանակ։ Ինչպես նաև 2018 թվականին խաղը դարձավ ամենտարյա D.I.C.E. Awards մրցանակաբաշխության դափնեկիր։

Խաղի ընթացք խմբագրել

Red Dead Redemption 2-ը իրենից ներկայացնում է հրաձգություն առաջին և երրորդ դեմքից բաց աշխարհով՝ արևմտյան հոգով։ Միայն մեկ խաղացող համար նախատեսված խաղի սյուժեն պատմում է 19-րդ դարում Վայր արևմուտքում ապրող մարդու և գործունեության մասին[13]։ Խաղում մանրամասն մշակված է բաց աշխարհը։

Պատվի սանդղակ խմբագրել

Ինչպես խաղի նախկին մասերում այստեղ էլ գոյություն ունի «պատվի սանդղակ», որը որոշվում է խաղացողի արարքներով՝ բարեսրտությամբ և բարի արարքներով (անծանոթի օգնություն, անձնազոհություն, մեծահոգություն) մեծանում է Արթուրի հեղիանկությունը, որը սանդղակում ցուցադրված է սպիտակ գույնով, այն դեպքում անընդունելի և անբարոյական արարքները (սպանություն, կռվարարություն, կողոպուտ, դաժանություն և այլն), դարձնում են գլխավոր հերոսին տխրահռչակ գանգստերի, և տեղաշարժում կարմիր սանդղակը։ Պատիվը համարվում է խաղի գլխավոր ասպեկտը քանի, որ խաղում կան պահեր որոնք կախված են Արթուրի հեղինակությունից։

Խաղի որոշ պահերին հարկ է լինում որոշել թե ինչ ճանապարհով գնալ քանի, որ բազմաթիվ սարքավորումներ հասանելի են դառնում միայն տվյալ կոնկրետ հեղինակության դեպքում։ Հեղինակությունից է կախված թե շրջական աշխարհը ինչպե կընդունի նրան։ Որքան բարձր է նրա հեղինակույունը այնքան լավ են նրան վերաբերվում բնակիչները, առևտրակաները նրան վաճառում են զինամթերքը զեղջերով, բացի դա նրա համար հասանելի են դառնում բազմաթիվ այլ առաջադրանքներ։

Սյուժե խմբագրել

Հերոսներ խմբագրել

Խաղի գլխավոր հերոս է դառնում Դատչ Վան դեր Լինդե բանդաի անդամ Արթուր Մորգանը։ Բացի Արթուրից խաղի բանդայում կան ևս 20 մարդ։ Խաղի վերջնամասում գլխավոր հերոս է դառնում Ջոն Մարսթոնը։

Պատմություն խմբագրել

Խաղի գործունեությունը սկսում է 1899 թվականին, երբ քաղաքային լաստի անհաջող առևանգման փորձից հետո, Դատչ Վան Դեր Լինդը փախչում է ոստիկաններից, թողնելով իրենց ողջ փողերը Սև ջրում (Blackwater): Հասկանալով, որ անօրինակության վերջը եկել է, հանցախումբը որոշում է վաստակել բավարար քանակով գումար, որպեսզի նրանք գնան հանգստի։ Նրանք թալանում են Լեվիտ Կորնուոլլին պատկանող գնացքը, ի պատասխան սրան Կորնուոլլը վարձում է գործակալի Պինկերտոն անունով գործակալի, որպեսզի բռնի նրանց։

Վալենտայնում Կորնուոլլի մարդկանց հետ տեղի ունեցած հրաձգությունից հետո, Դատչի հանցախումբը լքում է Նյու-Հաննովերը և մեկնում Լեմոյն նահանգ։ Այնտեղ նրանք հանդիպում են երկու թշնամի ընտանիքների` Գրեիներին և Բրեյնտուետների։ Դատչը փորձում է սրել նրանց հարաբերություններ, սակայն այդ մասին իմանում են Գրեիները, հետապնդում են նրանց և սպանում հանցախմբի անդամ Շոն Մակգուայրին, իսկ Բրեյնտուետները գողանում են Ջոն Մարսթոնի որդուն՝ Ջեկին։ Հանցախումբը ընդունում է փոխադարձ խաղաղության պայմանը, և տեղեկանում, որ Ջեկը գտնվում է հանցավոր աշխարհի պարագլխի Սեն-Դենիի մոտ։ Բրոնտեն որոշում է բաց թողել տղային, սակայն դրա համար Ջոնը և Արթուրը պետք է նրա համար կատարեին առաջադրանք։ Նրանք պետք է թալանեին տրանվայի կայարանը, սակայն առաջադրանքը կատարելու ժամանկ նրանք ընկնում են թակարդը։ Հետապնդումից ազատվելով, Դատչը որոշում է վրեժխնդիր լինել, և առևանգելով Բրոնտենին սպանում են նրան և նրանով կերակրում ալիգատորին։

Վան դեր Լինդեն հասկաում է, որ հանցախումբը ԱՄՆ-ում ապագա չունի և որոշում է թալանել Սեն-Դենիում գտնվող խոշոր բանկը և վերցնելով փողերը փախչել Ավստրալիա կամ Տահիտի։ Սակայն թալանի ժամանակ հանցախմբին շրջափակում են Պինկերտոնները։ Գործակալ Միլտոնը սպանում է Հոզիաին և ձերբակալում Ջոնին և կռվի ընթացքում սպանվում է նաև Լեննին։ Դատչը, Արթուրը, Բիլլը, Հավիերը և Միկան Կուբա մեկնող նավի միջոցով փախչում են քաղաքից։ Նավը ընկնում է փոթորկի մեջ և խորտակվում, իսկ մարդիկ ընկնում են Գուարմա կղզին, որտեղ էլ նրանք ներ են քաշվում պատերազմի մեջ։ Պատերազմը շաքարեղեգի կալվածքատիրոջ և տեղի ստրկությանը մատնված ժողովրդի միջև էր։ Դատչի խումբը օգնում է կալվածքատերերին և այսպիսով ապահովում իրենց ԱՄՆ վերադարձը։

Վերադառնալով, հանցախումբը նորից վերամիավորվում է, սակայն Պիտկերտոնի գործակալները մի անգամից գտնում են նրանց և տեղի ունեցած հրաձգությունից հետո հանցախումբ որոշում է փոխել ճամբարը։ Էբիգեյլը խնդրում է Դատչին փրկել Ջոնին բանտից, սակայն մերժում է ստանում։ Այդ ժամանակ Արթուրը և Սէդին որոշում են դա անել երկուսով։ Նաև Արթուրը իմանում է, որ նա հիվանդացել է տուբերկուլյոզով, որով նա վարակվել էր այն ֆերմերից ումից Լեոպոլդ Շտրաուսի առաջադրանքով հավաքում էր պարտքերը։ Դատչը սկսում է կասկածել Արթուրի հավատարմության վրա այն բանից հետո երբ նա չհնազանդվելով հրահանգին բանտից փրկում է Ջոնին։ Հանցախումբը պառակտվում է, քանի որ Սյուզանը սպանում է Մոլլիին դավաճանության համար, իսկ Արթուրը վտարում է Շտրաուին քանի, որ նա միշտ կատարում էր Շտրաուսի «կեղտող գործը»։

Վան դեր Լինդեն օգտգործում է հնդկացիների և Ամերիկայի բանակային ուժերի միջև տեղի ունեցող կոնֆլիկտը, որպեսզի շեղի ուշադրությունը իր վրայից։ Ինչպես նաև Դատչը սպանում է Կորնուոլլին Աննեսբեգում, որից հետո նրանք Միկայի հետ գծում են ամերիկական գնացք թալանելու ծրագիրը։ Թալանից առաջ Արթուրը զգուշացնում է Ջոն Մարսթոնին փախչել Էբեգեյլի և Ջեկի հետ և սկսել նոր կյանք։ Չնայած նրան, որ ամենինչ չգնաց հանցախմբի պլաններին համաձայն այնուամենայնիվ նրանց հաջողվում է թալանել գնացքը դրա հետ մեկ տեղ կորցնելով Ջոնին։ Դատչը «գնում է» նրա հետևից։ Ճամար վերադառնալու ճանապարհին նրանք հանդիպում են Թիլլիին Ջեկի հետ։ Նա տեղեկացնում է, որ գործակալ Միլթոնը բռնել է Էմբիգեյլին և պատրաստվում է տեղափոխել Նյու Յորք, որպեսզի դատի տա սպանության համար։ Միկան համոզում է Դատչին թողնել նրան, ինչին էլ համաձայն էր ողջ հանցախումբը։ Արթուրը հանձնում է իր ողջ գումարը Թիլլին և Սէդին ուղղևորվում Վան-Հորն Էբիգեյլին փրկելու։ Այս դեպքերից հետո Արթուրը ամբողջությամբ հիսաթափվել էր Դատչից, նրան համարելով խելագառ և փողամոլ։ Արթուրը պատրաստվում էր փրկել Էբիգեյլին, սակայն Միլթոնը սպասում էր նրան։ Նա տեղելացնում է, որ Միկան աշխատել է իր հետ այն պահից ի վեր ինչ վերադարձել է Գուարմայից, որից հետո նրան ձեռբակալում է, սակայն Էբիգեյլին հաջողվում է ազատվել և նա կրակում է Միլթոնին։ Վան-Հորնից փախուստից հետո տուբերկուլյոզից ամբողջովին թուլացած Արթուրը խնդրում է Սէդին, որ նա Էբիգեյլին տանի որդու մոտ, իսկ նա որոշում է վերադառնալ ճամբար, որպեսզի մաքրի հաշիվները Միկայի հետ։ Որպես շնորհակալություն Էբիգեյլը Արթուրին է տալիս Դատչի պահոցի բանալին, որտեղ պահվում էր հանցախբի ողջ գումարը։

Վերադառնալով ճամբար, Արթուրը մեղադրում է Միկային դավաճանության և Միլթոնի համար աշխատելու համար։ Սկսում է փոխհրաձգություն, որին միանում են Սյուզանը և անսպասելի հայտված վիրավոր Ջոն Մարսթոնը, ով մեղադրում է Դատչին գնացքի թալանման ժամանակ իրեն միայնակ թողնելու համար, բայց Վան դեր Լինդեն հերքում է ասելով, որ նա ուրիշ ընտրության հնարավորություն չի ունեցել։ Հրաձգության ժամանակ Միկան կրակում և մահացու վիրավորում է Սյուզանին, Դատչը հանելով իր երկու ատրճանակները, հանցախմբում մնացած անդամներին տալիս է ընտրության հնարավորություն՝ կամ նրանք կանգնում են իր կողքին, կամ դավաճանում նրանց։ Դատչի կողմն անցան բոլորը բացի Արթուրից ու Ջոնից։ Մորգանը անհաջող փորձում է արդարացնել բոլոր նրանց ովքեր անցել էին Դատչի կողմը։ Հետո ճամբարը շրջափակում են Պինկերտոնները։ Հանցախմբի կենդանի մնացած անդամները փախչում են, թողնելով Ջոնին և Արթուրին միայնակ պայքարելու թշնամիների դեմ։ Հասնելով ճամբարի մոտ գտնվող լեռանը, Ջոնը Արթուրին տալիս է ընտրության հնարավորություն՝ գնալ փողերի հետևից կամ օգնել Ջոնին հասնել ապահով տարածք։Վերջին կռվի ժամանակ Արթուրը հանդիպում է Միկային։ Եթե Արթուրը վերջնախաղին հասնում է մեծ պատվով, ապա նա մահանում է հիվադությունից, իսկ եթե ոչ, ապա նրան սպանում է Միկան։

Ութ տարի անց, 1907 թվականին, Ջոնը իր ընտանիքի հետ աշխատանք է գտնում մի ագարակում և վարում խաղաղ կյանք։ Այնտեղ Ջոնը օգնում է իր գործատիրոջը պայքարել հանցագործների դեմ։ Էբիգեյլը մեղադրում է Ջոնին, որ ոչ մի կերպ չի կարողանում ավարտել նախկին կյանքը, որից հետո իր որդու հետ հեռանում է Ջոնից։ Դա ստիպում է Ջոնին բանկից վարկ վերցնել և դրանով Բիչերս-Հոուպում գնում հողատարածք, որի վրա կառուցում է տուն։ Երբ Էբիգեյլը վերադառնում է, Ջոնը նրան առաջարկ է անում։ Մի անգամ ռանչո է ժամանում Սէդին և տեղեկացնում, էր գիտի Միկայի գտնվելու վայրը։ Հերոսները չնայելով Էբիգեյլի բողոքներին մեկնում են նրա հետևից։ Նրանք Միկային գտնում են սարերում և տեսնում, որ Դատչը նորից աշխատում է նրա հետ։ Սակայն Դատչը կրակում է Միկայի վրա, որով և թույլ է տալիս Ջոնին հասնել նրա հետևից, որից հետո լուռ հեռանում է։ Խրճիթում Ջոնը գտնում է թաքստոց, որի միջից հանված գումարը նա օգտագործում է բանկում ունեղած վարկի մարման համար։ Հետագայում Ջոնը ամուսնանում է Էբիգեյլի հետ և նոր կայնք են սկսում իրենց ռանչոյում։ Սէդին և Չարլզը վերադառնում են իրենց քաղաք։ Վերջին տիտրերի ժամանակ ցուցադրվում է թե ինչպես է գործակալ Ռոսսը հետապնդում և գտնում Ջոն Մարսթոնին, ինչպես նաև պատմվում է Դատչի հանցախմբի անդամների կյանքից մի քանի դրվագ։

Երաժշտություն խմբագրել

2017 թվականի ապրիլին հայտնվեց մի նորություն ըստ, որ խաղի երաժշտության վրա աշխատում է արգենտինացի կոմպոզիտոր Գուստավո Սանտաոլալյան, ով ավելի վաղ գրել էր The Last of Us[14] խաղի երաժշտությունը, սակայն խաղի թողարկումից մի քանի օր առաջ հաստատվեց, որ խաղի երաժշտության համար պատասխանատու է Վուդի Ջեկսոնը[15][16]։

Ստեղծում խմբագրել

Red Dead Redemption 2 խաղի ստեղծման համար պահանջվեց 8 ամիս, այն դեպքում երբ Rockstar Games-ի կողմից թողարկված այլ խաղերի համար աշխատել էին առանձին ստուդիաներ առանձին երկրերից (Rockstar North կամ Rockstar San Diego), ապա այս խաղի թողարկման գործում իրենց ներդրումն են ունեցել այս որոլորտի հզոր ներկայցուցիչներ ողջ աշխարհից, որոնք աշխատել են միահամուռ ուժերով[17]։ Խաղը թողարկվել է Rockstar-ի կողմից թողարկված նոր խաղային շարժիչի՝ Rockstar Advanced Game Engine հիման վրա[18]։

Առաջին տեղեկություն խմբագրել

Rockstar Games-ը խաղի վրա աշխատելու մասին հաստատեց 2012 թվականի հուլիսի 12-ին[19][20]։ Ավելի ուշ, օգոստոսին Take-Two Interactive-ը շուկայում գրանցեց RED DEAD ապրանքանիշը[21][22][23]։ 2013 թվականի մարտի 7-ին Wedbush Transformational Technologies կոնֆերանսի ժամանակ Take-Two-ի գլխավոր օպերացիոն տնօրենը պատմեց, որ Red Dead շատ մեծ նշանակություն ունի իրենց կազմակերպության համար[24]։ 2015 թվականին գրանցեց REDDEAD.ONLINE դոմեյնը[25][26][27][28][29]

2016 թվականի ապրիլի 13-ին համացանցում հայտնվեց լուսակնկար, որում պատկերված էր Red Dead խաղի քարտեզը[30][31]։ Մի քանի օր անց, ապրիլի 15-ին, բրիտանական TechRadar հրատարակությունը հայտարարեց, որ քարտեզը համընկնում է իրականությանը[32][33][34][35][36][37][38]։ 2016 թվականի մայիսին Rockstar San Diego-ի նախկին նկարիչ Մէտտ Կլայնի վեբ-պորտֆոլիոից գտնել են նկար, որ թվագրված է եղել 2015 թվականի օգոստոսի 17-ին և կրել է «RDR2»-ի ստորագրությունը[39][40]։ Նրանում պատկերված է եղել մի տարածք որտեղ եղել է խրճիթ, որը Red Dead Redemption-ում գոյություն չի ունեցել, ինչպես նաև քրոմոտիկ ձգում, որը հայտնվել է միայն RAGE խաղային շարժիչի նոր տարբերակում Grand Theft Auto V-ի թողարկման հետ միարժամանակ[41][42][43][44]։ Եվ միայն խաղային կազմակերպությունների ռեակցիաններից հետո հեղինակը ջնջեց նկարը իր ալբոմից[45]։ 2016 թվականի հուլիսի 11-ին Rockstar London-ում աշխատող նկարիչ Ռախիլ Դոյմոնի անձնական կայքում գտնվեց անհայտ նախագծի նկարներ վայրի արևմուտքի թեմատիկայով, ավելի ուշ դրանք նույնպես ջնջվեցին[46][47]։

Անոնս և թողարկում խմբագրել

Պատկեր:Red Dead 2 billboard.jpg
Խաղի թողարկումը ազդարարող գովազդային պաստառ Էդինբուրգում

Սկսած 2016 թվականի հոկտեմբերի 16-ից միչև հաջորդ օրվա 09:00 EDT, Rockstar Games կազմակերպությունը պաշտոնական կայքում և սոցալիական ցանցերում տեղադրեց խաղի թիզերը, որոում բացառապես պատկերված էր խաղի գեղարվեստական ոճ[48][49][50][51][52][53][54][55][56][57]։ Նորության շնորհիվ Take-Two Interactive-ի բաժնետոմսերը գինը աճեց 5,7 %[58]։ Հոկտեմբերի 18-ին պաշտոնապես ցուցադրվեց խաղի հոլովակը և որոշեց Red Dead Redemption 2-ի թողարկման ամսաթիվը՝ 2017 թվականի աշնանը խաղը թողարկվեց PlayStation 4 и Xbox One համակարգերի համար[59][60][61][62][63][64][65][66]։ Այն բանից հետո երբ հայտարարվեց, որը խաղը կթողարկվի միայն խաղային համակարգերի համար, որոշ խաղասերներ պետացիա սկսեցին խաղը համակրգիչների համար թողարկելու խնդրանքով[67]։

Հրապարակված հոլովակում հիմանականում ցուցադրվեց խաղի լանդշաֆտը, բնությունը և քաղաքային համայնքները, խաղի ֆոնում հնչում է ձայն, որը խորհուրդ էր տալիս, որ երբ գա ժամանակը առանց ետ նայելու փախչել, հոլովակը ավարտում է հանցախմբի անդամներից մի քանիսի դեմքերը, որոնք փակված էին բանդանաներով։ Այդ ժամանակ Sony Interactive Entertainment-ը հայտարարեց գործընկերության պայմանագրի մասին ըստ, որի PlayStation 4-ը թողարկումից ավելի շուտ կստանա խաղի հասանելիությունը։ Հոկտեբերի 23-ին խաղի հոլովակը ցուցադրեց Sunday Night Football-ի ժամանակ NBC ալիքով, այս գովազդը Rockstar Games-ի համար արժեցավ 1,4 մլն դոլլար։ 2014 թվականի փետրվարի 7-ին Take-Two-ի գործակալ Շտրաուս Զելնիկը հավատացրեց, որ խաղի բազմաօգտատեր ռեժիմը չի մրցակցի Grand Theft Auto Online-ի հետ։

Red Dead Online-ի թողարկումը տեղի ունեցավ 2018 թվականի նոյեմբերի 27-ին։

2019 թվականի հոկտեմբերի 4-ին Rockstar Games-ը հայտարարեց, որ կթողարկվի Red Dead Redemption 2-ի տարբերակ անձնական համակարգչների համար, Windows օպերացիոն համակարգերի համար։ Թողարկումը տեղի ունեցավ 2019 թվականի նոյեմբերի 5-ին։

Անձնական համակարգիչների համար թողարկված տարբերակը ունի երկու API՝ Vulkan և DirectX 12։ Vulkan-ի օգտագործման ժամանակ հնարավորություն կա ձայնագրել խաղը ոչ միայն Windows 10-ի ժամանակ, այլև օպերացիոն համակարգի նախքին տարբերակների համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.take2games.com/
  2. 2,0 2,1 NZ Register of Classification Decisions
  3. Stadia launch games revealed: Google's streaming system will have 12 games at launch and will add 14 more by the end of the year. — 2019.
  4. https://www.rockstargames.com/newswire/article/61153/Red-Dead-Redemption-2-Coming-to-PC-November-5th
  5. Игромания (ռուս.) — 1997. — ISSN 1560-2583
  6. https://www.rockstargames.com/newswire/article/61234/Red-Dead-Redemption-2-Now-Available-for-Stadia
  7. 7,0 7,1 http://www.rockstargames.com/newswire/article/52677/red-dead-redemption-2-coming-fall-2017-watch-the-trailer
  8. Red Dead Redemption 2 Coming to PC November 5th: Pre-Purchase Via the Rockstar Games Launcher Starting October 9th for Free Classic Titles, Premium Edition Upgrades and More — 2019.
  9. USK Classification Database (գերմ.)
  10. USK Classification Database (գերմ.)
  11. USK Classification Database (գերմ.)
  12. USK Classification Database (գերմ.)
  13. Bertz, Matt. (2016 թ․ ապրիլի 20). «Breaking Down The Red Dead Redemption 2 Trailer». Game Informer (անգլերեն). GameStop. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  14. Sherif, Saed. (2017 թ․ մայիսի 2). «Is The Last of Us composer Gustavo Santaolalla doing the music for Red Dead Redemption 2?». VG247 (անգլերեն). Videogaming247 Ltd. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.
  15. Татаренко, Сергей (2018 թ․ հոկտեմբերի 17). «Композитором Red Dead Redemption 2 является Вуди Джексон». Game-ost.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  16. Константинова, Александра (2018 թ․ հոկտեմբերի 15). «Сооснователь Rockstar Games поделился подробностями об игре Red Dead Redemption 2». Ufatime.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  17. Daniel Krupa (2018 թ․ մայիսի 4). «How Rockstar Is Making Its Open Worlds Even Better». IGN (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  18. Lawrence, Nathan (2017 թ․ հունվարի 1). «7 things Red Dead Redemption 2 needs to be magnificent». PC PowerPlay[en] (անգլերեն). nextmedia[en]. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  19. R* Q (2012 թ․ հուլիսի 12). «Asked & Answered: Max Payne 3 and Grand Theft Auto V». Rockstar Games (անգլերեն). Take-Two Interactive. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  20. R* Q (2014 թ․ դեկտեմբերի 17). «Asked & Answered: GTAV First Person Experience, Online Heists and Much More». Rockstar Games (անգլերեն). Take-Two Interactive. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  21. «RED DEAD — Trademark Details». Justia Trademarks[en] (անգլերեն). Justia[en]. 2012 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  22. Makuch, Eddie. (2014 թ․ մայիսի 29). «Another Reason to Believe Red Dead Redemption 2 Is Happening». GameSpot (անգլերեն). CBS Interactive. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  23. Karmali, Luke. (2014 թ․ մայիսի 30). «Red Dead Redemption 2 Looks More Likely Than Ever». IGN (անգլերեն). Ziff Davis. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  24. Makuch, Eddie. (2013 թ․ մարտի 7). «Take-Two has 'extensive pipeline' of unannounced titles in development». GameSpot (անգլերեն). CBS Interactive. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  25. Martin, Matt. (2016 թ․ հոկտեմբերի 18). «Red Dead Online domain registered by GTA publisher». VG247 (անգլերեն). Videogaming247 Ltd. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  26. GameCentral for Metro.co.uk (2016 թ․ հոկտեմբերի 18). «Red Dead Online website registered by Rockstar parent company». Metro[en] (անգլերեն). DMG Media[en]. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  27. Skrebels, Joe (2016 թ․ հոկտեմբերի 18). «Rockstar Publisher Registers Domain for Red Dead Online». IGN (անգլերեն). Ziff Davis. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  28. Crecente, Brian (2016 թ․ հոկտեմբերի 18). «Red Dead Online website apparently registered by Take-Two». Polygon (անգլերեն). Vox Media. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  29. Donnelly, Joe (2016 թ․ հոկտեմբերի 18). «Red Dead Online domain seemingly registered by Grand Theft Auto publisher». PC Gamer (անգլերեն). Future plc. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  30. Jones, Gary. (2016 թ․ ապրիլի 14). «Red Dead Redemption 2: release date and massive world map revealed for Xbox One and PS4?». Daily Express (անգլերեն). Northern & Shell[en]. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  31. Ritter, Tobias. (2016 թ․ ապրիլի 14). «Red Dead Redemption 2 — Vermeintliche Karte der Spielwelt aufgetaucht». GameStar.de (գերմաներեն). Webedia[en]. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  32. Langley, Hugh. (2016 թ․ ապրիլի 15). «This is the map you'll be playing in Red Dead Redemption 2». TechRadar[en] (անգլերեն). Future plc. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  33. Hussain, Tamoor. (2016 թ․ ապրիլի 15). «Red Dead Redemption 2 Game Map Reportedly Leaked». GameSpot (անգլերեն). CBS Interactive. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  34. Passalacqua, Michael. (2016 թ․ ապրիլի 15). «Red Dead Redemption 2 Map Leaked, Will Be a Prequel». IGN (անգլերեն). Ziff Davis. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  35. Thier, Dave. (2016 թ․ ապրիլի 15). «Could This Be The Leaked Map For 'Red Dead Redemption 2?'». Forbes (անգլերեն). The Forbes. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  36. Biazzo, Jordan. (2016 թ․ ապրիլի 15). «Red Dead Redemption 2 map leaks online». GameZone (անգլերեն). GameZone Next. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  37. Hooton, Christopher. (2016 թ․ ապրիլի 18). «Red Dead Redemption 2: Map for 'prequel' reportedly leaks». The Independent (անգլերեն). Independent Print Limited. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  38. Phillips, Tom. (2016 թ․ ապրիլի 18). «Why fans are excited about this leaked Red Dead Redemption 2 map». Eurogamer (անգլերեն). Gamer Network. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  39. Nunneley, Stephany. (2016 թ․ հունիսի 2). «Red Dead Redemption concept art adds fuel to sequel rumors». VG247 (անգլերեն). Videogaming247 Ltd. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  40. Nichols, Derek. (2016 թ․ հունիսի 3). «Potential Red Dead Redemption Remaster Screenshot Leaks». Game Rant (անգլերեն). Warp 10. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  41. Onder, Cade. (2016 թ․ հունիսի 2). «Rumor: Red Dead Redemption remaster screenshot leaked». GameZone (անգլերեն). GameZone Next. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  42. Jones, Gary. (2016 թ․ հունիսի 3). «Red Dead Redemption 2 reveal: Has GTA project confirmed Xbox One and PS4 E3 showing?». Daily Express (անգլերեն). Northern & Shell[en]. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  43. Ritter, Tobias. (2016 թ․ հունիսի 2). «Red Dead Redemption 2 — Angeblicher Screenshot und verwirrende Theorie». GameStar.de (գերմաներեն). Webedia[en]. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  44. Kümmeler, Luis. (2016 թ․ հունիսի 2). «Red Dead Redemption 2: Erster richtiger Screenshot geleakt?». PC Games?! (գերմաներեն). Computec Media AG[en]. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |website= (օգնություն)
  45. Clyne, Matt. — альбом удалён 2 июня Կաղապար:Vgy года (2015 թ․ օգոստոսի 17). «Matt Clyne». Zenfolio (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 2-ին.
  46. Onder, Cade (2016 թ․ հունիսի 12). «Rumor: Red Dead 3 concept art leaked». GameZone (անգլերեն). GameZone Next. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
  47. PacaGS (2016 թ․ հունիսի 11). «Ezek az új Red Dead játék koncepciórajzai?». GameStar.hu (հունգարերեն). Project029 Media. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  48. Skrebels, Joe. (2016 թ․ հոկտեմբերի 16). «Rockstar Seemingly Teasing Red Dead Redemption Announcement». IGN (անգլերեն). Ziff Davis. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  49. Бабаев, Влад. (2016 թ․ հոկտեմբերի 17). «Rockstar планирует анонсировать новую часть Red Dead». IGN Russia (ռուսերեն). Ziff Davis. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  50. Hussain, Tamoor. (2016 թ․ հոկտեմբերի 16). «New Red Dead Announcement Teased By Rockstar Games». GameSpot (անգլերեն). CBS Interactive. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  51. Makuch, Eddie. (2016 թ․ հոկտեմբերի 17). «Red Dead Redemption 2 Seemingly Teased With First Image». GameSpot (անգլերեն). CBS Interactive. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  52. Martin, Matt. (2016 թ․ հոկտեմբերի 16). «Rockstar teases new Red Dead game, internet shits the bed». VG247 (անգլերեն). Videogaming247 Ltd. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  53. Loughrey, Clarisse. (2016 թ․ հոկտեմբերի 16). «Red Dead Redemption 2: Rockstar hints at highly-rumoured sequel reveal». The Independent (անգլերեն). Independent Print Limited. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  54. Hooton, Christopher. (2016 թ․ հոկտեմբերի 17). «Red Dead Redemption 2 is happening: Rockstar posts Western image». The Independent (անգլերեն). Independent Print Limited. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  55. Gilbert, Ben. (2016 թ․ հոկտեմբերի 17). «The folks behind 'Grand Theft Auto' are teasing a new 'Red Dead Redemption' game». Business Insider (անգլերեն). Axel Springer AG. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  56. Thier, Dave. (2016 թ․ հոկտեմբերի 16). «Rockstar Just Gave A Huge Hint About 'Red Dead Redemption 2'». Forbes (անգլերեն). The Forbes. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  57. Sykes, Tom. (2016 թ․ հոկտեմբերի 16). «Rockstar teases Red Dead artwork (updated)». PC Gamer (անգլերեն). Future plc. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  58. Gilbert, Ben. (2016 թ․ հոկտեմբերի 17). «'Grand Theft Auto' is so influential, the company's stock just exploded after teasing a new game». Business Insider (անգլերեն). Axel Springer AG. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  59. R* Q (2016 թ․ հոկտեմբերի 18). «Red Dead Redemption 2 Coming Fall 2017 — Watch the Trailer this Thursday, October 20th at 11AM ET». Rockstar Games (անգլերեն). Take-Two Interactive. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  60. Позднякова, Юлия. (2016 թ․ հոկտեմբերի 18). «Rockstar официально анонсировала Red Dead Redemption 2 для PS4 и Xbox One». 3DNews Daily Digital Digest (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  61. «Официально анонсирована Red Dead Redemption 2». IGN Russia (ռուսերեն). Ziff Davis. 2016 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  62. Peckham, Matt. (2016 թ․ հոկտեմբերի 18). «'Red Dead Redemption 2' Confirmed for PlayStation 4 and Xbox One». Time (անգլերեն). Time Inc. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  63. Crecente, Brian. (2016 թ․ հոկտեմբերի 18). «Red Dead Redemption 2 is official». Polygon (անգլերեն). Vox Media. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  64. Hernandez, Patricia. (2016 թ․ հոկտեմբերի 18). «Red Dead Redemption 2 Coming Fall 2017». Kotaku (անգլերեն). Univision Communications[en]. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  65. Saed, Sherif. (2016 թ․ հոկտեմբերի 18). «Red Dead Redemption 2 officially revealed for PS4 and Xbox One, out 2017». VG247 (անգլերեն). Videogaming247 Ltd. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  66. Hoggins, Tom. (2016 թ․ հոկտեմբերի 18). «Red Dead Redemption 2 officially announced — Rockstar reveal release date with first trailer coming Thursday». The Daily Telegraph (անգլերեն). Telegraph Media Group[en]. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  67. Martin, Matt. (2016 թ․ հոկտեմբերի 18). «Of course there's already a petition to bring Red Dead Redemption 2 to PC». VG247 (անգլերեն). Videogaming247 Ltd. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Red Dead Redemption 2» հոդվածին։