Realme, սմարթֆոններ արտադրող չինական ընկերություն, որի գլխադասային գրասենյակը գտնվում է Շենժեն քաղաքում։ Ընկերությունը թողարկում է նաև ականջակալներ, ֆիթնես ապարանջաններ,պայուսակներ։ Այն հիմնադրվել է 2018 թ․-ի մայիսի 4-ին, Չինաստանի երիտասարդության օրը[1]։

Realme ընկերության լոգոն

Պատմություն խմբագրել

Realme-ի մասին առաջին հիշատակումները սկսվում են 2010 թվականից, երբ այն հայտնի էր որպես OPPO Real[2], քանի որ OPPO Electronics ընկերությունը թողարկել էր սմարթֆոնների մի նոր շարք OPPO Real անվան տակ։ 2018 թվականի հուլիսի 30-ին OPPO-ի փոխնախագահ Սքայ Լի-ն հայտարարեց իր պաշտոնաթողության մասին և հայտնեց Realme-ին՝ որպես անկախ ապրանքանիշ ստեղծելու իր մտադրությունը[3][4][5]։

Արդյունքում, 2018 թվականի բաժանումից հետո Realme-ին դարձավ ինքնավար բրենդ,որը պատկանում է BBK Electronics մայր ընկերությանը։

Դեռևս 2018 թ․-ի մայիսին Realme-ն ընկերության կողմից գործարկվում էր որպես ենթաապրանքանիշ զարգացող երկրների համար և, առաջին հերթին հնդկական շուկայի համար։ Արդեն 2018 թվականի հուլիսին Realme սմարթֆոնները սկսեցին արտադրվել առանց OPPO նշանի[6][7]։

Գործունեություն խմբագրել

2018 թվականի մայիսի 8-ին ընկերությունը մտավ Հնդկական շուկա և թողարկեց իր առաջին սմարթֆոնը՝ «Realme 1», որը ի սկզբանե վաճառվում էր միայն օնլայն՝ Amazon India-ում[8]։

2020 թվականի մարտին Realme բրենդը ներկայացվեց նաև Ուկրաինական և Բելառուսական շուկաներում։

2019 թվականի նոյեմբերի տվյալներով Realme սմարթֆոնները զբաղեցնում են հնդկական շուկայի սմարթֆոնների 14,3 % -ը և ինդոնեզական շուկայի սմարթֆոնների 12,6 %-ը[9][10]։

Ընկերությունը աշխատանքային առաջին տարում վաճառել է մոտ 25 միլիոն հեռախոս[11]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Չինաստանի երիտասարդության օրը (մայիսի 4)». 2020 թ․ հուլիսի 7. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. «Canalys: Vivo ships 5.8 million smartphones to India in Q2 2019; breaks its own record». www.canalys.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  3. «Realme is now a standalone company, Oppo VP Sky Li resigns to head new brand». India Today (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  4. «Oppo VP moves to become Realme CEO, targets global brand expansion». GSMArena.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  5. «Oppo's former VP Sky Li resigns to form new technology brand Realme - ET Telecom». ETTelecom.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  6. «Realme officially announces its entry in China». Gizmochina (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ ապրիլի 24. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  7. «Realme Comes to Europe: Featuring "Dare-to-Leap" Experience with Premium Products». Pandaily (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունիսի 5. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  8. «Worldwide user of realme has passed 10 million». Technology Times (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  9. Byford, Sam (2019 թ․ նոյեմբերի 11). «Realme takes chunk of India mobile market as Samsung slides». The Verge (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  10. «Four Chinese Brands Control 74% of Indonesia's Smartphone Market». Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  11. «Realme shipped 25M phones in 2019, plans to double that in 2020». GSMArena.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.