RSVP, միջոցառման հրավերի համատեքստում` հրավիրված մարդուց կամ մարդկանցից ակնկալվող պատասխանն է` հրավերի վերաբերյալ։ RSVP-ն ֆրանսերեն Répondez s’il vous plaît արտահայտության ակրոնիմն է, որը բառացի նշանակում է` «Բարի եղեք պատասխանել» կամ` «Խնդրում եմ, պատասխանեք»։

Էմիլի Պոստ խմբագրել

Անգլիայի բարձր հասարակությունը ֆրանսիական էթիկետն ընդունել է 18-րդ դարի վերջին, և Էմիլի Պոստի ստեղծագործությունները ձգտում էին առաջարկել այդ ավանդույթներից ոչ պակաս խիստ ստանդարտներ։ 1920 թվականին նրա կողմից գրված աշխատանքների` 20-րդ դարի վերջում տպագրող ընկերությունը հիշեցնում է, որ «R.S.V.P.-ով հրավեր ստացած ցանկացած մարդ պարտավոր է պատասխանել դրան...»[1], և որոշ հրատարակչություններ այդ կանոնը խախտումը բնութագրում են որպես «աններելի կոպտություն»։

Էմիլի Պոստը խորհուրդ է տալիս RSVP-ով հրավեր ստանալու դեպքում հնարավորինս արագ պատասխանել դրան` առավելագույնը` հրավերն ստանալու կամ դրա հաջորդ օրը[2]։

Տարատեսակներ խմբագրել

Չնայած որ RSVP-ն պատասխան է ակնկալում թե՛ հաստատման, թե՛ մերժման դեպքում, քննարկում կա, ըստ որի շատ մարդիկ սխալ են հասկանում տերմինի իմաստն ու չեն պատասխանում, եթե մտադիր չեն ներկայանալ։ Լաս Վեգասում, որտեղ RSVP-ն հասարակական միջոցառումների կենսական նշանակության մաս է, քննարկում կա տերմինի ժամանակակից կիրառման մասին։ Այստեղ ստեղծվել է «Cautela» տարբերակը, որին պետք է պատասխանել միայն այն դեպքում, եթե մարդը պատրաստվում է ընդունել հրավել։

«RSVP, միայն` ցավոք» կամ ուղղակի` «Միայն ցավոք» տարբերակը Էմիլի Պոստի RSVP-ի հայտնի տարատեսակն է։ Այս արտահայտության նպատակն է առաջարկել «պատասխանել միայն այն դեպքում, եթե պետք է հրաժարվեք»։ Ենթադրվում է, որ «եթե չպատասխանեք, դա կընդունվի որպես ներկայանալու վերաբերյալ լուռ համաձայնություն»։

Ավելի ճշգրիտ` եթե ենթադրվում է, որ հրավիրվածների մեծ մասը ներկա են գտնվելու, «RSVP` չներկայանալու դեպքում» տարբերակը կրճատում է հրավիրողի ու հյուրերի միջև շփման անհրաժեշտությունը։

Համացանցի, բջջային հեռախոսների ու այլ տեխնոլոգիաների դարաշրջանում թվային RSVP-ները հաճախ կիրառելի են, հատկապես` հարսանիքի հրավերների համար[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Emphasis as in original; The new Emily Post's Etiquette, Emily Post & Elizabeth L. Post, Funk & Wagnalls, 1975
  2. "Invitation Etiquette" Արխիվացված 2015-09-24 Wayback Machine. The Emily Post Institute, Inc. Retrieved 2012-06-24.
  3. Alford, Henry (2013 թ․ նոյեմբերի 8). «How the Internet Has Changed the R.S.V.P.». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.