R.I.P. կամ RIP` լատինական Requiescat in pace (թարգմանաբար` «Հանգչի՛ր խաղաղությամբ») արտահայտության հապավումն է, հանդիպում է տապանաքարերի վրա, մահախոսականներում, ինչպես նաև նոր մահացածների անունը տալու ժամանակ։ Տարածված է արևմտյան քրիստոնեական (կաթոլիկություն և բողոքականություն) մշակույթի երկրներում[1]։

R.I.P. գրառումով տապանաքար

Ծագում խմբագրել

Ծագում է Requiem Æternam աղոթքից։ Աղոթքն այն մասին է, որ մահացածը կարողանա հանգստանալ առանց տանջանքների Արդար դատաստանին սպասելիս։

Այլ լեզուներում տարածված համարժեք արտահայտությունները խմբագրել

ալբաներեն` U prehtë në paqe (P.N.P.)
անգլերեն` Rest in peace (RIP) [րեսթ ին փիս]
բասկոներեն՝ U prehtë në paqe (P.N.P.)
գերմաներեն` Ruhe in Frieden (RIF) [րուե ին ֆրիդեն]
իսպաներեն` Descanse En Paz (DEP) [դեսքանսե էն փաս]
իտալերեն` Riposi in pace (RIP) [րիփոզի ին փաչե]
լեհերեն` Spoczywaj w Pokoju [սպոչիվայ վ պոկոյու]
հունարեն` Αναπαύσου εν ειρήνη [անապաֆսո էն էրինի]
ռուսերեն` Покойся с миром [պակոյսյա ս միրոմ]
վրացերեն` განისვენე მშვიდად [գանիսվենե մշվիդադ]
ֆրանսերեն` Repose En Paix (REP) [րեպոզ էն փե]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kurtz, Benjamin (1860). Lutheran Prayer Book (English). T. Newton Kurtz. էջ 124.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել