QNET (անգլ.՝ ՔյուՆետ), Հոնկոնգում տեղակայված ուղիղ վաճառքների միջազգային կազմակերպություն է։ Հիմնվել է 1998 թվականին՝ Վիջեյ Էսվարանի կողմից, և այժմ ներկայացչություններ ունի 40երկրներում։ Նախկինում այս ընկերությունը հայտնի էր GoldQuest և QuestNet անվանումներով։ Միջազգային Qi Group խմբի հիմնական ձեռնարկությունն է։

Qnet
Изображение логотипа
Տեսակդուստր կազմակերպություն, բազմամակարդակ մարկետինգային ընկերություն, Էլեկտրոնային առևտուր, lifestyle? և կրթություն
Հիմնադրված է1998
ՀիմնադիրՎիջեյ Էսվարան
ՎայրՀոնկոնգ, Չինաստան
Արդյունաբերությունmulti-level marketing?
Կայքqnetltd.net, qnet.net և onlinblog.ir

Արտադրանքներ խմբագրել

Ընկերությունը առաջարկում է ծավալուն ապրանքատեսակ՝ ժամացույցներ, առողջապահական սարքեր, ճանապարհորդական փաթեթներ, առցանց դասըթացներ (Swiss e-Learning Institute), զարդեր, կոլեկցիոն մետաղադրամներ և այլն[1]։.

Qnet–ը Հայաստանում խմբագրել

Հայաստանում ընկերությունը գործում է 2008 թվականից, իսկ 2016-թին Թիվլիսում բացվեց ընկերության պաշտոնական գրասենիակը։

Քննադատություն խմբագրել

Աշխարհի մի շարք երկրներում արգելվել է այս կազմակերպության գործունեությունը[2][3][4][5]։ Այսպես, 2002 թվականի սեպտեմբերի 4-ին ավստրալիական խորհրդարանի անդամ Քամերոն Թոմպսոնը ընդգծեց որ GoldQnest-ը գտնվում է վտանգավոր բուրգային կազմակերպությունների ցուցակում որը պատրաստվել է The Office of Consumer and Business Affairs in South Australia հաստատության կողմից[6] ։ Իրանի Իսլամական Հանրապետության և Սաուդյան Արաբիայի կառավարությունները կասեցրեցին այս կազմակերպության գործունեությունն իրենց երկրներում[7][8] ։ 2009 թվականի սեպտեմբերի 4-ին Ռուանդայի ֆինանսների նախարարությունը հրապարակեց դեկրետ, որն արգելում էր QuestNet-ի գործարքները այդ երկրում, սակայն արդեն 2012 թվականին վերականգնեց QNet-ի գործունեությունը[9]։ 2010 թվականին Questnet սկսեց իր գործունեությունը Թուրքիայում մոտ 150 հոգու մասնակցությամբ, սակայն հետագայում նրանցից 80-ը ձերբակալվեցին։ Թուրքիայում այս կազմակերպության ապօրինի գործարքների պատճառով Թուրքիայի Արդյունաբերության և Առևտր նախարարությունը 2011 թվականի ապրիլին սկսեց հետաքննություն. Արդյունքում Quest-ը 2010 թվականին ապօրինի գործարքների համար տուգանվեց 2 մլն. ԱՄՆ. դոլլարով[10]։ Շրի Լանկայի կառավարությունը հայտարարել է, որ այս կազմակերպությունը երկրից ապօրինի ճանապարհով դուրս է բերել 15 մլն. ԱՄՆ դոլլար[11][12]։ Ըստ Կանադայի Ալբերտա նահանգի իշխանությունների Gold-Quest International Inc-ը ֆինանսական մեքենայությունների տիպիկ սխեմա է և Կանադայում այս կազմակերպության նկատմամբ ժամանակին վարվել է հետաքննություն[13]։ 2006 թ. հունիս-2008 թ. մայիս ժամանակահատվածում Gold-Quest կազմակերպությունը գործում էր ԱՄՆ-ում, որի գործունեությունը հետագայում դադարեցվեց ԱՄՆ-ի Բորսաների և Արժեթղթերի Հանձնաժողովի կողմից(U.S. Securities and Exchange Commission)[13]։ Դեռ ավելին, ԱՄՆ Բորսաների և Արժեթղթերի Հանձնաժողովը (U.S. Securities and Exchange Commission) Gold-Quest-ին մեղադրում էր թվով 21.000 ԱՄՆ և Կանադայի քաղաքացիներին մոտ 27.9 միլիոն ԱՄՆ դոլլարի հասնող խաբեությունների մեջ[14]։

Ծանուցումներ խմբագրել

  1. «QNet.net - All products». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին.
  2. Postimees.ee
  3. «QuestNet pyramid scheme drops anchor in Africa». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
  4. Press TV-Iran Today-The Pyramidal Mirage -07-16-2010
  5. Press TV-Iran Today-The Pyramidal Mirage -07-16-2010
  6. [1]
  7. «Iran busts more pyramid scammers». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 29-ին.
  8. ‘Suspicious’ Qnet banned
  9. Rwanda: BNR Warns of Major Fraud in Popular Pyramid Scheme
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
  11. [2]
  12. SriLanka banned Gold Quest long time ago
  13. 13,0 13,1 «Reuters Canada regulators say Gold-Quest a Ponzi scheme». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
  14. LAS VEGAS REVIEW-JOURNAL Gold-Quest owners face fines, jail time if assets not surrendered

Արտաքին հղումներ խմբագրել