Կենաց ծառը (անգլ.՝ The Tree of Life), ֆիլմի ռեժիսորն է Թերենս Մալիքը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնի ժամանակ, որտեղ ստացել է գլխավոր մրցանակ՝ Ոսկե արմավենու ճյուղ, և առաջադրվել երեք Օսկարի։ Թերենս Մալիքը առաջին անգամ ֆիլմը ներկայացրել է 70-ական թվականներին «Q» անունով։ 2006 թվականին սկսում են պատրաստվել ֆիլմի նկարահանմանը, և նախնական տվյալներով ֆիլմում պետքէ հանդես գային Մել Գիբսոնը և Քոլին Ֆարելը։ 2007 թվականի հոկտեմբերին սկսեցին խորհրդակցությունները, որ ֆիլմում հանդես կգան Շոն Փենը և Հիթ Լեջերը։ Դեկտեմբերին Շոն Փենը հաստատեց իր մասնակցությունը ֆիլմում, իսկ Հիթ Լեջերին փոխարինեց Բրեդ Փիթը։

Կենաց ծառը
անգլ.՝ The Tree of Life
Երկիր ԱՄՆ[1][2]
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, պատմություն հասունացման մասին և դրամա
Թվականմայիսի 16, 2011 և հունիսի 16, 2011[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹերենս Մալիք
ՊրոդյուսերԲրեդ Փիթ, Սառա Գրին, Բիլ Փոհլադ, Դեդե Գարդներ և Գրանթ Հիլ
Սցենարի հեղինակԹերենս Մալիք
ԴերակատարներՇոն Փեն, Ջեսիկա Չեսթեյն, Բրեդ Փիթ, Թայ Շերիդան, Ֆիոնա Շոու, Ջեքսոն Հերսթ, Ջեննի Շեյքշեֆթ, Ջոաննա Գոինգ, Քերի Մաթչեթ, Ուիլ Ուոլես[4], Քիմբերլի Ուոլեն, Կառլոտա Մաջիորանա և Մայքլ Շաուերս[4]
ՕպերատորԷմանուել Լյուբեցկի
ԵրաժշտությունԱլեքսանդր Դեպլա
ՄոնտաժՀենք Քորուին
Պատմվածքի վայրՏեխաս
Նկարահանման վայրԻսլանդիա
ԿինոընկերությունRiver Road Entertainment և Plan B Entertainment
Տևողություն138 րոպե
Բյուջե32 000 000 $[5]
Շահույթ54 300 000 $[5]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Միջին Արևմուտքում բնակվող մի ընտանիքի իմպրեսիոնիստական պատմությունն է 1950-ականներին։ Ֆիլմը պատկերում է ընտանիքի ավագ որդու՝ Ջեքի կյանքի ուղին անմեղ մանկությունից մինչև հիասթափության հասուն տարիները, երբ նա փորձում է կարգավորել բարդ հարաբերությունները հոր հետ։ Ջեքն իրեն մոլորված հոգի է զգում ժամանակակից աշխարհում, փորձում գտնել կյանքի ծագմանն ու իմաստին վերաբերող հարցերի պատասխանները՝ հավատի գոյությունը հարցականի տակ դնելով։

Դերասաններ և նկարահանող անձնակազմ խմբագրել

Նկարահանող անձնակազմ խմբագրել

  • ռեժիսոր - Թերենս Մալիք
  • սցենարիստ - Թերենս Մալիք
  • պրոդյուսերներ - Դեդե Գարդներ, Սառա Գրին, Գրանթ Հիլ, Բրեդ Փիթ, Բիլ Փոլադ,
  • օպերատոր - Էմանուել Լյուբեցկի
  • մոնտաժ - Հենք Քորուին, Ջեյ Ռաբինովից, Դանիել Ռիզենդ, Բիլի Ուեբեր, Մարկ Յոսիկավա
  • դերասանների ընտրությունը - Վիքի Բուն, Ֆրանսին Մեյսել
  • երաժշտությունը - Ալեքսանդր Դեպլա
  • դեկորացիաները - Դեյվիդ Քրենք, Ջենեթ Սքոթ

Դերասանական անձնակազմ խմբագրել

  • Բրեդ Փիթ - Պարոն Օբրայեն
  • Շոն Փեն - Ջեք
  • Ջեսիքա Չեսթեյն - Տիկին Օբրայեն
  • Հանթեր Մքքրաքեն - Ջեք (փոքր տարիքում)
  • Լարամի Էպլեր - Ռ.Լ.
  • Թի Շերիդան - Սթիվ
  • Ֆիոնա Շոու - տատիկ


Ամբողջ դերասանական և նկարահանող անձնակազմի մասին անգլերեն լեզվով կարող եք իմանալ այստեղ

Սաունդթրեք խմբագրել

  1. Childhood (3։41)
  2. Circles (11։23)
  3. Clouds (2։59)
  4. River (3։35)
  5. Awakening (3։29)
  6. Emergence of Life (3։55)
  7. Light & Darkness (8։17)
  8. Good & Evil (3։15)
  9. Motherhood (2։04)
  10. City of Glass (3։37)
  11. Fatherhood (2։49)
  12. Temptation (6։47)
  13. Skies (5։18)

Տեխնիկական և այլ տվյալներ խմբագրել

Այլ երկրներում այն կայացել է

ԱՄՆ-ում - 27 մայիս 2011
Գերմանիայում - 16 հուլիս 2011
Ֆինլանդիայում - 26 օգոստոս 2011
Հայաստանում - 14 հունիս 2011
Արգենտինայում - 29 սեպտեմբեր 2011
Անգլիայում - 8 հունիս 2011
Վրաստանում - 9 հունիս 2011
Իսպանիայում - 16 սեպտեմբեր 2011
Իտալիայում - 18 մայիս 2011
Ռուսաստանում - 9 հուլիս 2011
  • Ֆիլմը գունավոր
  • Տևողություն - 139 րոպե
  • Ձայնը - Dolby Digital
  • Տեսախցիկը - Arricam LT, Arricam ST, Arriflex 235, Arriflex 435, Dalsa Evolution, IMAX Cameras, Panavision 65 HR, Phantom HD Gold, Red One
  • Օպտիկան - Zeiss Master Prime and Ultra Prime Lenses, Panavision System 65 Lenses
  • Պատկերի կողմերի հարաբերությունը 1.85 ։ 1
  • Ֆիլմը նկարվել է 35 և 65 մմ ժապավենների վրա
  • Տպել է (ընկերությունը) EFILM Digital Laboratories (թվայնացումը) և Laser Pacific Media Corporation ԱՄՆ
  • Տպվել է 35 ժապավենի վրա, երկարությունը՝ 3824 մետր և D-Cinema

Ֆիլմի անունը այլ լեզուներով խմբագրել

Միջազգային անունը - The Tree of Life

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել