QGIS (անգլ.՝ Quantum GIS, Քյու ՋիԱյԷս), ազատ, բազմապլատֆորմ աշխարհատեղեկատվական համակարգ։

QGIS
Изображение логотипа
ՏեսակԱշխարհագրական տեղեկատվական համակարգ, բաց կոդով ծրագրակազմ, ծրագիր, Open Source GIS? և OpenStreetMap editor software?
Նախագծումը՝QGIS-ի զարգացման թիմ
Գրված է՝C++[1] և Python
ԻնտեսֆեյսQt
ՕՀԼինուքս, մաքՕՍ[2], Windows[2], BSD[2], Անդրոիդ[3] և iOS
Լույս տեսավ՝հուլիսի 6, 2002
ՊլատֆորմX86, x86_64 և ARM
Կարդագող ֆայլերի ֆորմատshapefile?[4], Scalable Vector Graphics[4], qgs?[4], KML[4], PNG[4], GeoTIFF?[4], QGIS layer style?[4], MIF?[4], DSV?[4], GeoPackage?, QGIS Layer? և QGIS Composer Template?
Ստեղծվող ֆայլերի ֆորմատshapefile?[4], qgs?[4], Scalable Vector Graphics[4], KML[4], PNG[4], GeoTIFF?[4], QGIS layer style?[4], GeoJSON?[4], GeoPackage?, QGIS Zipped project?, QGIS Layer? և QGIS Composer Template?
ԱրտոնագիրGNU General Public License, version 2.0 or later with library exception?[5]
Սխալնելի հայտման էջgithub.com/qgis/QGIS/issues/
Կայքqgis.org
Ելակոդgithub.com/qgis/QGIS
 QGIS Վիքիպահեստում

QGIS-ի վրա աշխատանքները սկսել են 2002 թվականի մայիսին, իսկ արդեն նույն թվականի հունիսին նախագիծ ստեղծվեց SourceForge հարթակում։ QGIS-ի ստեղծման նպատակը օգտագործողների կողմից աշխարհատեղեկատվական համակարգերից օգտվելն ավելի թեթև և հասկանալի դարձնելն էր, որին QGIS-ի ստեղծողները մասամբ հասել են։ Quantum GIS-ի ինտերֆեյսն շատ ավելի պարզ է, քան GRASS-ինը, որի վրա մեծ մասամբ հիմնված է QGIS-ը, իսկ մի քանի ասպեկտներով անգամ ավելի լայն հնարավորություններ է ընձեռնում, քան ArcGIS-ը։ QGIS-ի ինտերֆեյսը ստեղծվել է Qt գործիքակազմի միջոցով։

Հնարավորություններ խմբագրել

Տվյալների ցուցադրում խմբագրել

QGIS միջավայրում առանց ֆորմատների փոփոխության հնարավոր է տեսնել և կիրառել վեկտորային և ռաստրային տվյալները։ QGIS-ն աջակցում է տվյալների հետևյալ ֆորմատները․

  • PostGIS-ի կիրառումով PostgreSQL աղյուսակներ, վեկտորային ֆորմատներ, OGR գրադարանի աջակցում, այդ թվում GeoJSON, ESRI-ի MapInfo, SDTS (Spatial Data Transfer Standard) և GML-ի (Geography Markup Language) shape ֆայլեր և այլն։
  • Գրաֆիկական և ռաստրային ֆորմատներ, GDAL (Geospatial Data Abstraction Library) գրադարանի աջակցում, ինչպիսիք են GeoTIFF-ը, Erdas IMG-ը, ArcInfo ASCII Grid-ը, JPEG-ը, PNG-ն և այլն։
  • World ֆայլեր, այդ թվում ռաստրային պատկերների աջակցմամբ։
  • SpatiaLite տվյալների բազա։
  • GRASS ռաստրային և վեկտորային ֆորմատներ։

Տվյալների հետազոտություն և քարտեզների կարգավորում խմբագրել

Շնորհիվ հարմարավետ գրաֆիկական միջավայրի հնարավոր է ստեղծել քարտեզներ և աշխատել տարածական տվյալների հետ։ Գրաֆիկական միջավայրն ներառում է մի շարք օգտակար գործիքներ, օրինակ․

  • քարտեզների դասակարգում,
  • նախադիտման հարթակ,
  • տարածական էջանիշներ,
  • սահմանված օբյեկտներ,
  • ատրիբուտների խմբագրում, դիտում, որոնում,
  • օբյեկտների նշագրում,
  • վեկտորային և ռաստրային շերտերի սիմվոլների փոփոխություն,
  • կոորդինատային ցանցի շերտերի ավելացում, այժմ fTools հավելվածի միջավայրում,
  • քարտեզի նախագծին հյուսիսային ուղղության ավելացում, մասշտաբի սանդղակ և հեղինակային իրավունքի նշան,
  • նախագծերի պահպանում և բեռնում։

Տվյալների կառավարում՝ ստեղծում, փոփոխում և արտահանում խմբագրել

QGIS-ում հնարավոր է ստեղծել և փոփոխել վեկտորային տվյալներ, ինչպես նաև դուրս բերել տարբեր ֆորմատներով։ Ռաստրային տվյալների այլ ֆորմատներ փոփոխելու համար նախ պետք է այն մուտք անել GRASS։ QGIS-ն ապահովում է հետևյալ աշխատանքները․

  • ֆորմատների թվայնացման գործիքակազմ, OGR գրադարանի աջակցում, և GRASS-ի վեկտորային շերտեր,
  • shape ֆայլերի և վեկտորային GRASS շերտերի ստեղծում և փոփոխում,
  • պատկերների գեոկոդավորում,
  • GPX ֆորմատով տվյալների մուտքի և ելքի համար GPS գործիքակազմ,
  • OpenStreetMap տվյալների փոփոխություն,
  • SPIT հավելվածով shape ֆայլից PostGIS շերտերի ստեղծում,
  • PostGIS շերտերի մշակում,
  • վեկտորային տվյալների ատրիբուտների կառավարում նոր ատրիբուտների կամ Table Manager մոդուլի շնորհիվ,
  • էկրանի պատկերի պահպանում որպես տարածական տվյալ։

Տվյալների վերլուծություն խմբագրել

Processing հավելվածի կիրառումով հնարավոր է վերլուծություններ կատարել OGR գրադարանն աջակցող PostgreSQL/PostGIS և այլ ֆորմատներում, որոնք գրված են ծրագրավորման Python լեզվով։ Այս պային QGIS-ը հնարավորություն է տալիս օգտագործել վերլուծության, ընտրման, գեոպրոցեսինգի, երկրաչափության և տվյալների բազայի կառավարման գործիքներ։ Նաև հնարավոր է օգտագործել ինտեգրված GRASS գործիքները, որոնք իրենց մեջ ներառում են GRASS-ի ավելի քան 300 մոդուլ։

Քարտեզների հրապարակում համացանցում խմբագրել

QTiles մոդուլի միջավայրը թույլ է տալիս քարտեզները փոխանցել TMS հոսքով։ QGIS-ը կարող է օգտագործվել map ֆայլերի արտահանման և համացանցում հրապարակման համար (Mapserver վեբ սերվերի տեղադրումով)։ QGIS-ը կարելի է օգտագործել որպես WMS/WFS հաճախորդ և որպես WMS սերվեր։

Մոդուլային հավելվածներով QGIS-ի ֆունկցիոնալության ընդլայնում խմբագրել

Շնորհիվ մոդուլային հավելվածների QGIS-ը հնարավոր է հարմարեցնել հատուկ պահանջների համար։ QGIS-ը ներկայացնում է գրադարաններ, որոնք հնարավոր է օգտագործել մոդուլներ ստեղծելու համար։ C++ կամ Python լեզուներով հնարավոր է ստեղծել առանձին ծրագրել։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «QGIS» հոդվածին։