Փսիխոդելիկ ռոք

(Վերահղված է Psychedelic rockից)

Փսիխոդելիկ ռոք, (անգլ.՝ psychedelic rock) երաժշտական ժանր է, որն առաջացել է 1960-ական թվականներին Արևմտյան Եվրոպայում և Կալիֆոռնիայում (Սան Ֆրանցիսկո և Լոս-Անջելես)։ Փսիխոդելիկ ռոքը կապված է պսիխոդելիայի և պսիխոդելիկների (հալյուցինոգենների՝ հալյուցինածինների, մասնավորապես LSD-ի)[1] հետ։ Սերտ կապեր ունի նաև հիպպիների ենթամշակույթի և արևելյան (հնդկական) փիլիսոփայության հետ։ Փսիխոդելիկ ռոքն առաջացել է՝ բլյուզ-ռոքի, ֆոլք-ռոքի և ջազի միաձուլումից։

Փսիխոդելիկ ռոք
Psychedelic rock
Ոճային հիմքերՌոք, բլյուզ ռոք, ֆոլկ ռոք, ջազ, Հնդկական դասական երաժշտություն, գարաժ ռոք, Բարոկկո-փոփ, Ռիթմ ընդ բլյուզ
Մշակութային հիմքեր1960-ականների կեսեր, ԱՄՆ (Սան Ֆրանցիսկո) և Մեծ Բրիտանիա (Լոնդոն)
Ծագման ժամանակ1965
Ծագման երկիր ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն
Բխող ժանրերՀարդ ռոք, գլեմ ռոք, հևի մետալ, քրոթռոք, պրոգրեսիվ ռոք, սթոուներ ռոք, նեո-փսիխոդելիա, շուգեյզինգ, էքսպերիմենտալ ռոք
Ենթաժանրեր
Տարածաշրջանային բեմեր
Տես նաև
Հիպի,

Փսիխոդելիկ ռոք ոճի երգերում հիմնականում օգտագործվում են բաս կիթառ, հարվածային գործիքներ, Էլեկտրական կիթառ, մելոտրոն, սիթառ[2]։ Փսիխոդելիկ ռոքը բարդ, էքսպրեսիվ երաժշտություն է, որն ուժեղ ազդեցություն է գործում լսողների վրա։ Փսիխոդելիկ ռոքի վառ ներկայացուցիչներ են հետևյալ խմբերը. (Pink Floyd, The Beatles, Cream, Syd Barrett, Grateful Dead, Ջիմի Հենդրիքս, The Yardbirds, The Byrds, Jefferson Airplane) և այլք։

Այս ոճի ստեղծագործություններում հաճախ լինում է որևէ գործիքի երկար սոլո հատված։ Փսիխոդելիկ խմբերի համերգները շատ հաճախ լինում են շոուի տեսքով, որտեղ օգտագործվում են լույսեր, ծուխ և այլ հետաքրքիր էֆեկտներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Head Sounds (Britannica)
  2. Rubin, R.; J. P. Melnick (2007). Immigration and American Popular Culture: an Introduction. New York, NY: New York University Press. էջեր 162-4. ISBN 978-0-8147-7552-3.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փսիխոդելիկ ռոք» հոդվածին։