Նախագազաններ |
---|
|
|
Գիտական դասակարգում |
---|
Թագավորություն
|
Կենդանիներ
| Տիպ
|
Քորդավորներ
| Ենթատիպ
|
Ողնաշարավորներ
| Դաս
|
Կաթնասուններ
| Ենթադաս
|
Նախագազաններ
|
|
Լատիներեն անվանում |
---|
Prototheria
|
|
Նախագազանները կամ ձվածին կաթնասունները (լատ. Prototheria) կաթնասունների մեջ առավել պրիմիտիվ և սակավատեսակ կենդանիներն են։ Այս ենթադասին են պատկանում բադակտուցը, պրոեքիդնան և եքիդնան, որոնք տարածված են Ավստրալիայում, Տասմանիայում և Նոր Գվինեա կղզիներում։ Սրանք, թռչունների նման, բազմանում են ձու դնելով։ Բեղմնավորված ձվաբջիջը շուրջ 15-16 օր մնում է էգի սեռական ուղիներում և զարգանում։ Բադակտուցը դնում է 1-3 ձու և թռչունների նման թխսում։ Եքիդնան դնում է 1-2 ձու, որից հետո տեղափոխում է պարկի մեջ։ Պարկում ջերմաստիճանը հասնում է 33-35±, որտեղ սաղմը շարունակում է զարգանալ ևս 10-11 օր։ Ձվից սաղմը դուրս է գալիս 8սմ երկարությամբ և ասեղանման մազերով։ Նա մնում է պարկում և սնվում կաթով։ Եքիդնայի մոտ դիտվում է չավարտված կենդանածնություն։ Նախագազանները ի տարբերություն ժամանակակից բոլոր կաթնասունների, ունեն կոյանոց, որի մեջ բացվում են ուղիղ աղիքը միզածորանները և սերմնատարները (կամ ձվատարները)։ Գլխուղեղի կիսագնդերի միջև կոշտուկային մարմին չկա։ Չունեն փափուկ շրթունքներ։ Բադակտուցն ունի բազմաբլուր ատամներ, իսկ հասուն առանձնյակներն անատամ են։ Մարմնի ջերմաստիճանը համեմատաբար ցածր է և անկայուն։
Այժմյան նախագազաններն ընդգրկված են մեկ՝ միանցքավորների կարգի մեջ, որը բաժանվում է երկու ընտանիքի՝