Pizza Hut (հայերեն՝ պիցցա հաթ), ռեստորանային ցանց, որն ունի ավելի քան 15 հազար կետ՝ 90-ից ավելի պետություններում[1]։ Pizza Hut-ը մտնում է Yum! Brands կազմակերպության մեջ։

Pizza Hut
Pizza Hut լոգոտիպ
Изображение логотипа
Տեսակարագ սննդի ռեստորանների ցանց, պիցցերիաների ցանց, ռեստորանների ցանց և սնունդ արտադրող
Երկիր ԱՄՆ
ԿարգախոսNo One Outpizzas the Hut
ՀիմնադրվածՀունիս 15, 1958
Անձնակազմ160,000+
ՀիմնադիրԴեն և Ֆրենկ Կարնիներ
Կայքpizza-hut.am

Հիմնվել է 1958 թվականին Դեն և Ֆրենկ եղբայրներով, Կանզաս նահանգի, Ուիչիտո քաղաքում։ Մասնագիտացվել է ամերիկյան պիցցայի պատրաստման տարբերակով, ինչպես նաև խավարտների՝ պաստա, հավի թևիկներ, հացիկ և սխտորով հաց։ Ներկայանում է որպես աշխարհի ամենամեծ պիցցերիան։

«Պիցցա հաթ» ռեստորանը բաժանվում է երկու տիպի՝ «Պիցցա հաթ» ընտանեկան ճաշի և արագ սննդի «Պիցցա հաթ էքսպրես»։ Ընտանեկան պիցերիաները տարբերվում են արագ սննդից (ֆասթֆուդից) ավելի բազմատեսակ ուտեստներով, ավելի շատ ռեստորաններով և անձնակազմի ավելի մեծ քանակով։

Պատմություն խմբագրել

Առաջին Pizza Hut ռեստորանը բացվել է 1958 թվականին, ԱՄՆԿանզաս նահանգում։ Նրա բացման կապիտալը դարձավ 600 ԱՄՆ դոլար։ Առաջին ռեստորանը ԱՄՆ-ից դուրս բացվել է 10 տարի անց՝ 1968 թվականին Կանադայում։ Ռեստորանային ցանցի բնորոշիչ հատկանիշներից մեկը եղել է պիցցայի առաքումը, այդ փաստը նպաստեց ընկերության հանրահայտության աճին։ Այսօր Pizza Hut ռեստորանային ցանցը ներկա է ավելի քան 101 պետությունում, ինչպես նաև Հայաստանում։ Հայաստանում առաջին անգամ բացվեց 2011 թվականին։

Pizza Hut գովազդային հոլովակում նկարահանվել է Միխայիլ Գորբաչովը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել