Pebble, խելացի ժամացույց մշակված Pebble Technology ընկերության կողմից։

Pebble ժամացույցի երեք գույնի տարբերակները

Պատմություն խմբագրել

Ժամացույցի մշակումը իրականացվել է Kickstarter ֆոնդային ծառայության միջոցով հավաքված գումարի։ Առաջին 2 ժամվա ընթացքում նախագիծը հավաքեց ավելի քան 100 հազար դոլլար գումար[1]։ Pebble դարձավ այդ ժամանակվա ամենախոշոր նախագիծը, հավաքելով ավելի քան 10 մլն դոլար գումար[2]։ Ժամացույցի առաջին օրինակները պատվիրատուներին հասան 2013 թվականի սկզբին, իսկ արդեն հուլիսին ընկերությունը հայտարարեց 85 000 վաճառված ժամացույցների մասին։

Pebble ժամացույցները մտածված են եղել, ինչպես հավելում սմարթֆոնների համար, որոնք թույլ են տալիս օպերատիվ կերպով օգտագործել սմարթֆոնը։

Սմարթֆոնի ղեկավարումը և այլ ֆունկցիաները հասանելի են դառնում շնորհիվ՝ AutoPebble և Tasker հավելավածների։ Autopebble +Tasker կապ թույլ է տալիս մշակել ֆունկցիաներ և հրամաններ սմարթֆոնի համար՝ կարգավորել ձայնը, հավելվածների մեկնարկում և այլն։

CES 2014 ցուցահանդեսի ժամանակ ներկայացվեց Pebble Steel խելացի ժամացույցը, որը հանդիսանում է Pebble ժամացույցի երկրորդ սերունդը, այն ուներ փոփոխված շրջանակ և օժտված էր Gorilla Glass պաշտպանությամբ[3]։

Բնութագիր խմբագրել

Ժամացույցները սմարթֆոնի հետ կապվում են Bluetooth 2.1 կամ 4․0-ի միջոցով, որի աջակցումը ավելացվել է 2013 թվականի թարմացումների հետո[4]։ Ժամացույցը թույլ է տալիս պատասխանել մուտքային զանգերին, կարդալ հաղորդագրություններ և ղեկավարել մեդիանվագարկիչը։ Ժամացույցները աշխատանում են Android, iOS օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոների հետ[5], ինչպես նաև ունի ոչ պաշտոնական աջակցում Windows Phone[6], Maemo[7], MeeGo[8] հեռախոսների համար։

Rebble խմբագրել

2016 թվականին Fitbit գնեց Pebble-ը, հայտարարելով խելացի ժամացույցների համար նախատեսված ոչ անհրաժեշտ ծառայությունների կասեցման մասին[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Pebble smartwatch raises $4.7 million on Kickstarter funding site» (անգլերեն). Los Angeles Times. 2012 թ․ ապրիլի 18. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  2. Anthony Wing Kosner. «Pebble Watch for iPhone and Android, The Most Successful Kickstarter Project Ever» (անգլերեն). Forbes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  3. «CES 2014: смарт-часы Steel от Pebble в полностью металлическом корпусе» (ռուսերեն). www.ferra.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  4. Brian Klug. «Pebble Releases Update – Better iOS 7 Integration, New APIs, Enables Bluetooth LE». www.anandtech.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  5. «Pebble Smartwatch Review» (անգլերեն). PCMAG. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  6. «This Windows Phone Pebble app isn't available for long» (անգլերեն). Engadget. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  7. «[Fremantle Maemo5] [Announce] Maebble - Pebble support for Maemo - maemo.org - Talk». talk.maemo.org. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  8. «[Commercial] Rockwatch - Pebble smart watch support for the N9 - maemo.org - Talk». talk.maemo.org. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  9. «Pebble smartwatches could get a new lease on life with Rebble.io». 2018 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.