Ադամածառ թաղիքանման

բույսերի տեսակ
(Վերահղված է Paulownia tomentosaից)
Ադամածառ թաղիքանման
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Ադամածառազգիներ
Ընտանիք Ադամածառազգիներ
Ցեղ Ադամածառ
Տեսակ Ադամածառ
թաղիքանման
Լատիներեն անվանում
Paulownia tomentosa
(Thunb.) Steud., 1841


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ադամածառ[1] թաղիքանման (լատին․՝ Paulownia tomentosa), ադամածառազգիների ընտանիքի ադամածառ ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ, խոշոր ծառ է՝ մինչև 25 մ բարձրությամբ, վրանաձև սաղարթով, հզոր, հաստ ճյուղերով։ Ընձյուղները սկզբում խիտ մազմզուկապատ են, այնուհետև՝ մերկ։ Տերևադասավորությունը հակադիր է։

Տերևները լայն ձվաձև են կամ ձվաձև, 15-30 սմ երկարությամբ (հոռաշիվերի վրա մինչև 45-50 սմ), սրածայր գագաթով և սրտանման հիմքով, ամբողջաեզր, հազվադեպ թույլ եռաբլթակ, վերևի կողմից՝ կանաչ, մազմզուկապատ, ներքևի կողմից՝ ավելի բաց գույնի, ծածկված խիտ, շիկավուն կամ թաղիքանման մազմզուկներով։

Ծաղիկները թեթևակի բուրումնավետ են, հավաքված գագաթնային, ուղղաձիգ, բրգաձև 20-30 սմ երկարությամբ հուրաններում։ Բաժակը լայն զանգականման է, 5 խոր-բլթակավոր, շիկաթաղիքամազմզուկապատ, բլթակները ձվաձև են։ Պսակը խողովակազանգակաձև է, 5 թեք, հետ շրջված բլթակներով, բաց մանուշակագույն, ներսի կողմում մուգ բծերով և դեղին շերտիկներով, արտաքին կողմից մազմզուկապատ։ Առէջները 4-ն են։

Սերմնարանը վերնադիր է, երկբուն։ Պտուղը ձվաձև, կտուցիկավոր, փայտացած, շագանակագույն, բազմասերմ տուփիկ է 3-4 սմ երկարությամբ, բացվում է 2 փեղկերով։ Սովորաբար ծառի վրա մնում է մինչև հաջորդ տարվա գարունը և նույնիսկ ամառը։ Սերմերը մանր են, թևանման։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-նոյեմբերին։

էկոլոգիական խումբը՝ II: Մշակության հավանական շրջանները՝ 9, 20ա, 32։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Չինաստանում։ Չափազանց արագ է աճում հատկապես երիտասարդ տարիքում։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Լուսասեր է։ Հեշտությամբ է բնային մացառներ առաջացնում, որոնք բարենպաստ պայմաններում հասնում են մինչև 2-3, երբեմն՝ 4 մետր բարձրության։ Դիմանում է մինչև - 25 °C-ի սառնամանիքներին։ Հայաստանում մշակվում է Կապանում, Մեղրիում, Իջևանում և Բագրատաշենում, որտեղ երբեք չի ցրտահարվում, ուժեղ է աճում, առատորեն ծաղկում և պտղաբերում է։

Երբեմն տարեկան աճը անցնում է 1,5-2 մետրից։ Երևանի պայմաններում լավ է աճում քաղաքի ցածրադիր, տաք շրջաններում։ Արտակարգ ցուրտ ձմռան դեպքում լուրջ ցրտահարվում է, սակայն հաջորդ վեգետացիոն շրջանի ընթացքում սաղարթը լրիվ վերականգնվում է։ Բուսաբանական այգու պայմաններում, ցուրտ ձմռան դեպքում լրիվ ցրտահարվում է։

Արտակարգ դեկորատիվ բույս է, խիստ արևադարձային տեսքով, որը սակայն հեռանկարային է միայն հանրապետության ցածրադիր, տաք շրջանների համար[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բուսանունների հայերեն-լատիներեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն-գերմաներեն բառարան, Ռուբեն Սերոբի Ղազարյան - 12». www.nayiri.com. Վերցված է 2022 թ․ մայիսի 5-ին.
  2. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (գրքի հատորը), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (գրքի էջը)։