«Part of Your World»անգլ. թարգմանաբար՝ «Քո աշխարհի մի մասը»), երգ, որը 1986 թվականին գրել են բանաստեղծ Հովարդ Էշմանը և կոմպոզիտոր Ալան Մենկենը«Ջրահարսը» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի համար[2]։ Այն կատարել է դերասան և երգչուհի Ջոդի Բենսոնը, որը նաև հնչյունավորել է Արիելին։ Երգը իրենից ներկայացնում է բալլադ այն մասին, ինչպես գլխավոր հերոսուհին ցանկանում է դառնալ մարդ[3][4]։

«Part of Your World»
Ջոդի Բենսոնի երգը
Լեզուանգլերեն
ՀեղինակHoward Ashman?[1]
ԿոմպոզիտորԱլան Մենկեն[1]
ՏոնայնությունՖա մաժոր

Ռեժիսորներ Ռոն Կլեմենտը և Ջոն Մասկերը ի սկզբանե խնդրել են Էշմանին գրել երգ Արիելի համար, որտեղ նա կարտահայտի իր ռոմանտիկական զգացմունքները արքայազն Էրիկի նկատմամբ, բայց տեքստի հեղինակը նախընտրել է, որ երգը, որում մանրամասն նկարագրվում է կերպարի տարվածությունը մարդկային աշխարհով, ավելի հարմար է[5][6][7]։ Երգի ձայնագրության համար Էշմանը վարձել է Բենսոնին, որի հետ համագործակցել էր նախկինում[8][9][10]։ Դիսնեյի գլխավոր գործադիր տնօրեն Ջեֆրի Կատցենբերգն ի սկզբանե կարգադրել է, որ երգը հեռացվի ֆիլմից այն մտավախությունների պատճառով, որ երեխաները ձանձրանում են լսել այն։ Սակայն Էշման Կլեմենտսը, Մասկերը և անիմատոր Գլեն Կին վերջին հաշվով համոզել են Կատցենբերգին, որ «Part of Your World»-ը ունի կարևոր նշանակություն ֆիլմի պատմության համար։ Երգը դուր է եկել հանդիսատեսին փորձնական ցուցադրության ժամանակ և թողնվել է մուլտֆիլմում։

Երգը ստացել է քննադատների ճանաչումը, որոնք բարձր են գնահատել դրա տեքստը և Բենսոնի վոկալյին կատարումը։ ԶԼՄ-ներում մի քանի հրապարակումներ համակարծիք են, որ «Part of Your World»-ը Դիսնեյի մեծագույն երգերի շարքում է, որոնք երբևէ գրվել են։ Քննադատներն առաջարկել են տեքստի տարբեր մեկնաբանություններ՝ սկսած չափազանց հոգատար ծնողներից անկախության ձգտումից և վերջացրած ֆեմինիզմով։ «Part of Your World»-ը դարձել է Բենսոնի ֆիրմային երգը, որը նա շարունակում է կատարել մինչ օրս։ Այն կատարել են նաև այնպիսի երգիչներ, ինչպիսիք են Ֆեյթ Հիլը, Ջեսսիկա Սիմփսոնը, Մայլի Սայրուսը, Բրունո Մարսը, Կարլի Ռեյ Ջեպսենը, Ջեսսի Ջեյը, Օլիվիա Նյուտոն-Ջոնը և Սառա Բարելիսը։

ՀավաստագրումԽմբագրել

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Մեծ Բրիտանիա (BPI)[11] Gold 400 000^
ԱՄՆ (RIAA)[12] Gold 500 000^

xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 ISWC-Net
  2. Jones Dan (January 20, 2015)։ «Ever a Surprise: Remembering Howard Ashman (Part 3)»։ Geva Journal։ Արխիվացված է օրիգինալից June 13, 2019-ին։ Վերցված է June 6, 2017 
  3. Minton Turner (March 16, 2017)։ «The Best Disney Songs Of All Time, Ranked»։ Screen Rant։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-06-ին։ Վերցված է June 7, 2017 
  4. Ashman Gillespie Sarah։ «And Now, Without Further Delay – John Musker Question Number 8»։ Part of His World։ Արխիվացված է օրիգինալից September 15, 2017-ին։ Վերցված է June 6, 2017 
  5. Labrecque Jeff (September 27, 2013)։ «'Little Mermaid': Howard Ashman explains the moment you fell in love with Ariel»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-11-ին։ Վերցված է June 6, 2017 
  6. Snetiker Marc (January 22, 2015)։ «Alan Menken tells stories behind 7 classic Disney songs»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-11-ին։ Վերցված է June 6, 2017 
  7. Harris Aisha, Lindeman Marie (March 11, 2015)։ «Part of Your World»։ Slate։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-22-ին։ Վերցված է June 6, 2017 
  8. Ashman Gillespie Sarah։ «Talking With Jodi Benson – Part One»։ Howard Ashman – Part of His World։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-11-ին։ Վերցված է June 7, 2017 
  9. «Jodi Benson Reflects on The Little Mermaid»։ Disney։ October 7, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-11-ին։ Վերցված է June 8, 2017 
  10. Ashman Gillespie Sarah։ «Talking With Jodi Benson – Part Two»։ Howard Ashman – Part of His World։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-28-ին։ Վերցված է June 6, 2017 
  11. «British single certifications – Jodi Benson – Part of Your World»։ British Phonographic Industry 
  12. «American single certifications – Jodi Benson – Part of Your World»։ Recording Industry Association of America  If necessary, click Advanced, then click Format, then select Single, then click SEARCH