«P.Y.T. (Pretty Young Thing)» ( անգլ. թարգմանաբար՝ «Գեղեցիկ, երիտասարդ բան»), ամերիկացի երգիչ և երգերի հեղինակ Մայքլ Ջեքսոնի «Thriller» վեցերորդ ստուդիական ալբոմի վեցերորդ սինգլը։ Երգի հեղինակներն են Ջեյմս Ինգրեմը և Քուինսի Ջոնսը, վերջինս նաև զբաղվել է պրոդյուսերավորմամբ։ 1983 թվականի սեպտեմբերին Epic Records-ի միջոցով երգը թողարկվել է որպես սինգլ։

«P.Y.T. (Pretty Young Thing)»
«P.Y.T. (Pretty Young Thing)» սինգլի շապիկը (Մայքլ Ջեքսոն, 1983)
Մայքլ Ջեքսոնի սինգլը
«Thriller» ալբոմից
ԹողարկվածՍեպտեմբերի 19, 1983 (1983-09-19)
Ֆորմատ
  • 7"
  • 12"
Ձայնագրված1982
Ժանր
ԵրգահանՔուինսի Ջոնս[1] և James Ingram?[1]
Տևողություն3:58
ԼեյբլEpic
Մայքլ Ջեքսոնի սինգլների ժամանակագրություն
«Human Nature»
(1983)
«P.Y.T. (Pretty Young Thing)»
(1983)
«Say Say Say»
(1983)
«P.Y.T. (Pretty Young Thing) (Աուդիո)» ՅուԹյուբում

Երգը Billboard Hot 100 ամերիկյան չարթում հայտնվել է 10-րդ հորիզոնականում և դարձել «Thriller» ալբոմի 6-րդ սինգլը, որը կարողացել է ընդգրկվել լավագույն տասնյակում։

«P.Y.T.»-ը զբաղեցրել է բրիտանական UK Singles Chart-ի 11-րդ հորիզոնականը։ 1984 թվականին երգը առաջադրվել է Գրեմմի երաժշտական մրցանակին։

2008 թվականի Ջեքսոնի «Thriller 25» վերամշակված ալբոմում երգը թողարկվել է «P.Y.T. (Pretty Young Thing) անվանմամբ։ Ռեմիքսը ստեղծվել է will.i.am-ի մասնակցությամբ։

Ստեղծման պատմություն և երգի առանձնահատկություններԽմբագրել

Երգի դեմոտարբերակը գրվել է Մայքլ Ջեքսոնի և Գրեգ Ֆիլինգեյնսի կողմից, այն ավելի դանդաղ և մեղեդային էր։ Պրոդյուսեր Քուինսի Ջոնսը որոշել է, որ «Thriller» ալբոմում չափազանց շատ բալլադներ կան և Ջեյմս Ինգրամ Ջոնսի հետ ամբողջությամբ վերամշակել է երգը։ Արդյունքում «P.Y.T.»-ը դարձել է Ջեքսոնի ամենաարագ երգերից մեկը, այն ձայնագրվել է սի մինոր տոնայնութամբ[2]։

Բեք վոկալը երգել են Ջեքսոնի քույրերը՝ Ջանեթը և Լա Տոյան, երգչի հետ կրկնելով «na na na»[3]: Երգը ստեղծվել է ֆանկ, ջազ և բլյուզ ժանրերում։ Տեքստում երաժիշտը սիրախաղում է երիտասարդ աղջկա հետ։ Հեղինակները երգում գործածել են անգլերենի հին բառապաշարը[4]։

2004 թվականին երգի նախնական ցուցադրումը ներառված էր «Michael Jackson: The Ultimate Collection» բոքս-սեթում[5]։

Սինգլի թողարկում և քննադատների արձագանքԽմբագրել

1983 թվականի սեպտեմբերի 19-ին «P.Y.T. (Pretty Young Thing) երգը թողարկվել է որպես Ջեքսոնի վեցերորդ՝ «Thriller» ստուդիական ալբոմի վեցերորդ սինգլ։ Երգը Billboard Hot 100 ամերիկյան չարթում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը և դարձել «Thriller» ալբոմի 6-րդ սինգլը, որը հայտնվել է աղյուսակի առաջին տասնյակում։ P.Y.T.-ը զբաղեցրել է բրիտանական UK Singles Charts-ի 11-րդ հորիզոնականը։ Սինգլը Մեծ Բրիտանիայում ստացել է արծաթե հավաստագիր և երկու պլատինե՝ Միացյալ Նահանգներում[6]։

Rolling Stone ամսագրի քննադատների կարծիքով երգը չի համապատասխանում ալբոմի այլ կոմպոզիցիաներին։ 2008 թվականին Los Angeles Times թերթի լրագրողը գրել է. «Երգի վերադաշնակումն ունի որոշակի հմայք, չնայած այն այնքան ուժեղ չէ, որքան «Beat It»-ը և ոչ այնքան սահուն, որքան «Human Nature»[7]։ Բայց սինթեզատորի ալիքաձև հնչյունները և բասի հնչերանգը կատարելապես կատարում են իրենց գործը»[8][9]։

Ձայնագրման մասնակիցներԽմբագրել

Կոմպոզիցիաների ցանկԽմբագրել

  7

A
# Անվանում Տևողություն
1. «P.Y.T. (Pretty Young Thing)»   3:58
B
# Անվանում Տևողություն
2. «Working Day And Night»   4:26
A
# Անվանում Տևողություն
1. «P.Y.T. (Pretty Young Thing)»   3:58
B
# Անվանում Տևողություն
2. «This Place Hotel» (Կենդանի The Jacksons խմբի հետ) 4:26
3. «Thriller» (գործիքավորում) 5:56

Դիրք չարթերումԽմբագրել

Չարթ (1984) Հորիզոնական
  Ավստրալիա 40
  Բելգիա[10] 6
  Մեծ Բրիտանիա 11
  Իռլանդիա[11] 4
  Կանադա[12] 17
  Գերմանիա[13] 51
  Նիդեռլանդներ[14] 14
  Լեհաստան[15] 19
  ԱՄՆ (Hot 100) 10
  ԱՄՆ (R&B/Hip-Hop Songs)[16] 46

ՀավաստագրումներԽմբագրել

Երկիր Հավաստագրում
  Մեծ Բրիտանիա (BPI) Արծաթե
  ԱՄՆ (RIAA) 2× Պլատինե[17]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 ISWC-Net
  2. «P.Y.T. (Pretty Young Thing) By Michael Jackson» (անգլերեն)։ Musicnotes.com։ Վերցված է 2015-07-11 
  3. Durchholz Daniel. (2012-11-30)։ «Michael Jackson's 'Thriller' At 30: Classic Track-By-Track Review» (անգլերեն)։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-04-ին։ Վերցված է 2015-07-11 
  4. «SoulBounce’s Top 50 Michael Jackson Songs: #28 ‘P.Y.T. (Pretty Young Thing)’» (անգլերեն)։ SoulBounce.com։ 2010-07-23։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-17-ին։ Վերցված է 2018-01-17 
  5. «Michael Jackson — The Ultimate Collection» (անգլերեն)։ Discogs։ Վերցված է 2015-07-12 
  6. «Michael Jackson — P.Y.T. (Pretty Young Thing)» (անգլերեն)։ Discogs։ Վերցված է 2015-07-11 
  7. «The Hot 100» (անգլերեն)։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-11-ին։ Վերցված է 2015-07-11 
  8. «Michael Jackson» (անգլերեն)։ Official Charts Company։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-04-ին։ Վերցված է 2015-07-11 
  9. «Michael Jackson — P.Y.T.» (անգլերեն)։ BPI։ Վերցված է 2018-08-23 
  10. «Michael Jackson — P.Y.T. (Pretty Young Thing)» (գերմաներեն)։ Hung Medien։ Վերցված է 2015-07-11 
  11. «Search The Charts» (անգլերեն)։ IRMA։ Վերցված է 2015-07-11 
  12. «RPM 50 Singles» (անգլերեն)։ RPM։ 1983-11-26։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2018-06-06 
  13. «Single — Michael Jackson — P.Y.T. (Pretty Young Thing)» (գերմաներեն)։ Hung Medien։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-24-ին։ Վերցված է 2014-07-11 
  14. «Michael Jackson — P.Y.T. (Pretty Young Thing)» (հոլանդերեն)։ Hung Medien։ Վերցված է 2015-07-11 
  15. «Lista Przebojow Trojki» (լեհերեն)։ polskieradio.pl։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-19-ին։ Վերցված է 2015-07-11 
  16. Халстед & Кадман, 2013, էջ 281
  17. «Gold & Platinum» (անգլերեն)։ RIAA։ 2018-08-23։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-23-ին։ Վերցված է 2018-08-23 

ԳրականությունԽմբագրել

  • Ջոզեֆ Վոգել․ Մայքլ Ջեքսոն․ Մարդ երաժշտությունում. — Энас-книга, 2013. — 352 с. — ISBN 978-5-91921-185-3
  • Քրեյգ Հալսթեդ և Քրիս Քադման Մայքլ Ջեքսոն․ Ստեղծագործության հանրագիտարան. — ИП Зайцева Е. В., 2013. — 308 с. — ISBN 978-5-9902359-1-5

Արտաքին հղումներԽմբագրել