Onetwo, բրիտանա-գերմանական սինթի փոփ դուետ, որը կազմավորվել է 2000-ականների սկզբին։ Իր վերջնական և պաշտոնական անունն ստացել է 2004 թվականին։ Խումբը կոչվել է նաև pandc, Story x two, The Rear Mirror, Part Two[1]։

Onetwo
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ժանրերսինտի փոփ
Գործունեություն2000-2013
ԼեյբլThere(there)
Կայքmyspace.com/weareonetwo
Նախկին անդամներ
Պոլ Համֆրիզ
Կլաուդիա Բրյուկեն

Պատմություն խմբագրել

 
Կլաուդիա Բրյուկեն

Onetwo-ի կազմում ներառված են Պոլ Համֆրիզը և Կլաուդիա Բրյուկենը։ Նրանք հանդիպել են 1980-ականների սկզբին և 1996 թվականին արդեն սիրային հարաբերությունների մեջ էին։ Նրանք միասին աշխատում էին Propaganda անվանումով ալբոմի վրա, բայց ալբոմի հաջողությունը ձախողվեց և անդամներից ամեն մեկը սկսեց աշխատել իր սեփական երգերի վրա։ 2000 թվականի վերջին նրանք շրջագայություն կատարեցին ԱՄՆ-ում, որը կոչվում էր OMD Revisited Tour. շրջագայության ընթացքում նրանք կատարեցին իրենց հին, ինչպես նաև մի քանի նոր երգեր։

2004 թվականի մայիսին նրանք թողարկեցին Item անունով մինի ալբոմ։ Նույն տարվա սեպտեմբերի 30-ին նրանք ունեցան իրենց առաջին կենդանի ելույթը, որը կայացավ Լոնդոնում[2]։ 2006 թվականին նրանք ելույթ ունեցան Լոնդոնի Too2Much հրապարակում։ Այդ նույն տարում նրանք շրջագայել են Կենտրոնական և Արևելյան Ամերիկայում, իսկ 2007 թվականի ապրիլին՝ Գերմանիայում[3]։ Աշնանը խումբը ելույթ ունեցավ Erasure-ի և Human League-ի համերգներում։ 2006 և 2008 թվականներին խումբը ելույթ է ունեցել Մոսկվայում[4]։ 2011 թվականի սեպտեմբերին խումբը մասնակցել է Electronic Phuture Revue շոուին[5]։

Խումբը ունի իր սեփական լեյբլը, որը կոչվում է There(there)։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

Մինի ալբոմներ խմբագրել

  • Item – There(there) (2004)

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • Instead – There(there) (2007)

Սինգլ խմբագրել

  • «Cloud Nine» – There(there) (2007)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Biography Արխիվացված 2011-10-02 Wayback Machine на theremusic.com (անգլ.)
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  3. OneTwo European tour…(չաշխատող հղում) на synthpop.net (անգլ.)
  4. MESH, ONETWO на darkside.ru (ռուս.)
  5. «ELECTRONIC PHUTURE REVUE at VINTAGE FESTIVAL». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել