OPPO Electronics, չինական ապրանքանիշ, որն ստեղծվել է 2004 թվականին Գուանդուն նահանգի Դոնգուան մարզում։ Մայր ընկերությունն է BBK Electronics-ը։ Ապրանքանիշը գրանցված է աշխարհի մի շարք երկրներում։ 2008 թվականին OPPO-ն մտել է շարժական էլեկտրոնիկայի շուկա և սկիզբ դրել սեփական բջջային հեռախոսների արտադրությանը։ Ապրանքանիշի առաջին մոդելները դարձան feature սերիայի հեռախոսները։ OPPO-ի մյուս ստորաբաժանումը Digital Inc., որը գտնվում էր Սիլիկոնային հովտի սրտում (ԱՄՆ), նախագծում և վաճառում է բարձրակարգ AV-տեխնիկա։ Իր արտադրանքի մեջ OPPO Digital ընկերությունն ունի մի շարք բարձր որակի Blu-Ray նվագարկիչներ, ականջակալներ և ականջակալների ուժեղացուցիչներ։

OPPO Electronics
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է2004
ՎայրChang'an, Չինաստան և Դունգուան, Գուանդուն, Չինաստան
Երկիր Չինաստան
ՏնօրենTony Chen?
Արդյունաբերությունկենցաղային էլեկտրոնիկա
Աշխատողների թիվ1780 մարդ
Մայր ընկերությունGuangdong Oujia Holdings Co., Ltd.?
Կայքoppo.com
Մասնակից էՎայ-Ֆայ Դաշինք[1], CVE Numbering Authorities[2], Միջազգային ռադիոյի խորհրդատվական կոմիտե[3] և ITU Telecommunication Standardization Sector?[3]
 Oppo Electronics Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

  • 2005 թվականին ընկերությունը գործարկեց իր սեփական արտադության առաջին MP3-նվագարկիչը չինական շուկայում և առաջին մոդելը Ամերիկայում՝ Hi-End DVD-նվագարկիչ
  • 2006 թվական — սկսել է զբաղվել շարժական վիդեոնվագարկիչների արտադրությամբ
  • 2008 թվական — կազմակերպության առաջին բջջային հեռախոսը
  • 2009 թվական —  OPPO-ն դուրս է եկել Թաիլանդի շուկա
  • 2011 թվական — առաջին սմարտֆոնի արտադրություն
  • 2012 թվական — OPPO Finder սմարտֆոնի արտադրությունը և վաճառքը, որը ամենաբարակ հեռախոսն է աշխարհում
  • 2013 թվական —  ընկերության սմարթֆոնների մուտքը ԱՄՆ-ի, Անգլիայի, Հոնկոնգի, Թայվանի, Ավստրալիայի, Ռուսաստանի, Վիետնամի, Ինդոնեզիայի շուկաներում։

Արտադրություն խմբագրել

Ընկերությունը ունի իր սեփական գործարանը՝ Չինաստանի հարավում Գուանդուն նահանգի Դոնգուն շրջանում, և օգտագործում է ամենաժամանակակից SMT (արտաքին մոնտաժման) սարքավորումներ, ստանդարտներ և արտադրական տեխնոլոգիաներ[4]։ Արտադրանքի ամբողջ խմբաքանակն անցնում է որակի խիստ վերահսկողության QC , որին հետևում են ավելի քան 1400 ինժեներներ, որոնք մասնագիտանում են ծրագրային ապահովման ոլորտում (աշխատակիցների 39 % մասնագիտանում են ծրագրային ապահովման ոլորտում)։

Ընկերության լավագույն սմարտֆոնները աշխատում են Qualcomm-ի արտադրության գերհզոր պրոցեսորներով։ Qualcomm-ը միջազգային շուկայում հանդիսանում է սմարտֆոնների  պրոցեսորների արտադրության ոլորտում առաջատար կազմակերպություն։ 2013 թվականի մոդելների մի մասը աշխատում է  MediaTek-ի արտադրության պրոցեսորներով, պատրաստված 28-նմ չափսի տեխնոլոգիական գործընթացով։ OPPO-ի առաջին սմարթֆոնը, որն աշխատում էր Android օպերացիոն համակարգով, արտադրվել է 2011 թվականին։ Ռուսաստանի տարածքում կազմակերպությունը սկսեց իր արտադրանքի վաճառքը OPPO Find 5 և  OPPO Finder X907 սմարտֆոններով, որոնք 2013 թվականից պաշտոնապես վաճառվում են Ռուսաստանի շուկայում։ OPPO-ի համար ինովացիոն սմարտֆոններ դարձան OPPO N1, N2, N3 սերիայի սմարտֆոնները, իրենց 360 աստիճանով պտտվող տեսախցիկով։ Բոլոր երեք օրնակները աշխատում էին սեփական արտադրության Color OS օպերացիոն համակարգով[5]։

Տարածում և շուկայի մասնաբաժին խմբագրել

2014 թվականին OPPO Electronics Corp. գտնվել է 4-րդ տեղում սմարթֆոնների  վաճառքի ծավալներով Չինաստանի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում։ Ընկերությունը ունի սեփական առևտրային ցանցը կազմված 2000 խանութներից, ինչպես նաև կարող է հաշվարկել շուրջ 40 հազար առևտրային կետեր իր դիստրիբյուտորի մոտ[6]։

2014 թվականի երկրորդ կեսին ընկերությունը մտել է մեքսիկական շուկա։ Արդեն երկու ամիս անց նրա մասնաբաժինը սմարթֆոնների շուկայում կազմել է 2-%։ Այժմ նախատեսվում է բացել այս երկրում սեփական խանութներ։

2017 թվականի հունվարին գրավել է երկրորդ տեղը  Չինաստանում բջջային հեռախոսների վաճառքով[7]։

Փաստեր բրենդի մասին խմբագրել

  • Կազմակերպության ներդրումները տեխնոլոգիայի և դիզայնի մեջ հասնում է շուրջ 10 միլիոն դոլարի միայն 2012 թվականին։ Նույն թվականին շուրջ 300 միլիոն ներդրվել է բրենդինգի մեջ։
  •  OPPO-ի գործարանի շրջանառությունը 2012 թվականին հասել է ՝ 1,8 միլիարդ դոլարի։
  • Սեփական ինժեներների հաստիքները  OPPO-ում հասնում են 1400 մարդու (ինժեներների 40% պատասխանատու են ծրագրային ապահովման համար), 6000 մարդ աշխատում է հոսքագծերի վրա։
  • 2012 թվականին ապրանքանիշի դեմքը արտասահմանյան երկրներում դարձավ Լեոնարդո Դի Կապրիոն։ OPPO գովազդային հոլովակները ավելի շատ նման են հոլիվուդյան բլոկբաստերների և ստացել են ընդհանուր կարգախոսը "FIND ME" բառերով։
  • OPPO ռազմավարական գործընկերներ են Qualcomm (ԱՄՆ), եւ MediaTek (Չինաստան), որոնք հանդիսանում են շարժական պրոցեսորների արտադրության մեջ աշխարհում առաջատար կազմակերպություններ։

OPPO այլ երկրներում խմբագրել

  • ԱՄՆ-ում  OPPO բրենդը լայնորեն հայտնի է շնորհիվ ներքին OPPO Digital ստորաբաժանմանը միջոցով [8], որը մասնագիտացել է բարձրորակ  BluRay նվագարկիչների արտադրությունում. 2013 թվականին ամերիկացի գնորդը ըստ արժանվույն  գնահատել է  OPPO Find 5 սմարթֆոնը։ OPPO-ի երկրորդ մոդելը, որը մուտք է գործել ամերիկյան շուկա   դարձել է OPPO R819-ը։
  •  Թայլանդում OPPO-ն նույնպես մեծ հեղինակություն ունի շնորհիվ 2009 թվականին թայլանդական շուկա մուտք գործելուն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.wi-fi.org/membership/member-companies
  2. https://cve.mitre.org/cve/request_id.html#cna_participants
  3. 3,0 3,1 https://www.itu.int/hub/membership/our-members/directory/?myitu-industry=true&request=sector-members
  4. 1 часть рассказа о заводе OPPO; 2 часть рассказа о заводе OPPO от mobile-review.com
  5. Color OS
  6. «China Oppo abrirá tiendas en México ante buen desempeño». El Financiero. 2014 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. Названі найбільші виробники смартфонів у Китаї // Новое время, 26 января 2017
  8. OPPO Digital

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «OPPO Electronics» հոդվածին։