OKAY, ամերիկյան արտահայտություն, որը տարածվել է աշխարհով մեկ։ Արտահայտում է համաձայնություն՝ «Այո՛», «Ամեն ինչ լավ է», «Լավ», «Ճիշտ է»։ Ըստ «Global Language Monitor» կազմակերպության՝ անգլերեն բառերի տարածվածության ցուցանիշով Օքեյ բառը համարվում է երկրագնդի ամենատարածված և ամենաօգտագործվող բառը[1]։ Ըստ այդ կազմակերպության` 2019 թվականի մարտի 23-ին լրացել է Օքեյ-ի 180-րդ տարեդարձը[2]։

Օքեյ-ին կարելի է նաև հանդիպել համակարգչում բացված պատուհաններում։ Երբ հարցվում է ինչ-որ բան հաստատելու մասին, «Օքեյ»-ով կարելի արտահայտել օգտնվողի համաձայնությունը։

Ստուգաբանություն խմբագրել

«Օքեյ» բառի ծագման վերաբերյալ բազմաթիվ տեսակետներ կան։

Ամենատարածված տեսակետն այն է, որ O.K-ը եկել է ԱՄՆ-ի նախագահ Մարտին Բյուրենի ծննդավայրից՝ Նյու Յորք նահանգում գտնվող Kinderhook-ից։ Վան Բյուրենն իր համար ընտրել էր Old Kinderhook ծածկանունը։ Նրա կազմակերպության կարգախոսն էր «Old Kinderhook is O.K.»՝ տարածված Դեմոկրատական կուսակցության երիտասարդ և ակտից ամերիկացի անդամների կողմից 1840 թվականին։

Երկրորդ վարկածն այն է, որ O.K. արտահայտությունը առաջացել է որպես «oll korrect» արտահայտության կրճատ տարբերակ 1839 թվականին բոստոնական թերթում և այն համարվում էր հումորային («all correct» արտահայտության սխալ գրությամբ տարբերակն էր)։ Եվս մեկ վարկած կա այն մասին, որ ԱՄՆ-ի նախագահ Էնդրյու Ջեքսոնն օգտագործում էր այս արտահայտությունը վարչական որոշումներ կայացնելիս։ Նա գրում էր «all correct»-ն այնպես, ինչպես լսում էր կամ կրճատ կերպով՝ O.K.։

Տարածված է տարբերակ գերմանական ծագումով։ Խմբագիրները, ում ուղարկում էին հոդվածներ թերթերում տեղադրելու համար, ուղղումների բացակայության դեպքում դնում էին «O.K.» նիշքը, ինչը նշանակում էր «ohne Korrektur»` «առանց ուղղումների»։

Կան նաև ավելի քիչ տարածված, այսպես կոչված, բանահյուսական տարբերակներ։

Օրինակ, ֆրանսիացիները համարում են, որ այս արտահայտությունն առաջացել է պատերազմի ժամանակ, երբ զոհերի մասին ամենօրյա հաշվետվությունների մեջ նշում էին «0 killed»` («մահացածների թիվը՝ 0»), որը, կրճատ տարբերակով անվանում էին «O K» («Օու քեյ»)։ Ավելի ուշ այս արտահայտությունն օգտագործում էին նաև ամերիկացի օդաչուները՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ նրանք հաղորդում էին, որ կորուստներ չունեն և ամեն ինչ կարգին է։

Եվս մեկ վարկած է, որ «Օ.K» արտահայտությունը ծագում է հունական «Ola Kala» արտահայտությունից, որն օգտագործվում էր հույն ձկնորսների և երկաթգծի ամերիկացի աշխատողների կողմից, ովքեր նշում էին այդ երկու տառերը, որ նշանակում էին «Ամեն ինչ կարգին է»[3]։

ԱՄՆՕկլահոմա բնակիչները պնդում են, որ «Օ.K.» արտահայտությունը եկել է իրենց նահանգի առաջին երկու տառերից, և այդ տառերը տեղի առաջատար կազմակերպության անվանում էին։

Կա տարբերակ, որի ծագումը կապված է ծովային բեռնատար մեքենաների հայտնվելու հետ։ Ծովային բեռնափոխադրովի պարտականությունների մեջ էր մտնում տարաների նիշքն ավելացնել՝ «All Keep» («Ամբողջը պահպանման մեջ է»), որը սխալաբար վերածվել է «OK»-ի։

Ուշագրավ է, որ հյուսիսային ֆրանսերենում օկ բառը (գրվում է «oc») նշանակում է «այո»։ Ֆրանսիան մեծ կապեր ուներ Անգլիայի հետ, ուստի «օկ»-ը կարող էր հեշտությամբ տարածվել Անգլիայում, ինչպես նաև Կանադան այդ ժամանակ անգլիական գաղութ էր, ենթարկվում էր Անգլիային, հետևաբար այստեղ նույնպես կարող էր տարածվել։

Արտահայտման ձևը խմբագրել

 

Օքեյ բառը կարելի է արտահայտել հատուկ ժեստով՝ երկու մատի հպումով առաջացած շրջան՝ Օ տառը, և երեք մատերը գրեթե ուղղահայաց դիրքով պահելը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լեզուների համաշխարհային վերահսկիչ
  2. «Bashmedia.info». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օքեյ» հոդվածին։