Nothing Compares 2 U, կարդացվում է Nothing Compares to you (հայերեն՝ ոչինչ քեզ հետ չի համեմատվում), բալլադ ֆա մաժորում, որը գրել է ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Փրինսը և 1990 թվականին ճանաչում ստացած իռլանդացի երգչուհու՝ Շինեյդ Օ'Քոնորի կատարմամբ։ Անգլիացի Պրոդյուսեր Դեվիդ Քինգի անցկացրած հարցումներով երգը բոլոր ժամանակների ամենադեպրեսիվ երգերի ցանկում դարձել է հինգերորդ[1]։

«Nothing Compares 2 U»
սինգլը
Ժանրփոփ
ԵրգահանՓրինս
ԼեյբլChrysalis Records և Ensign Records
ՊրոդյուսերՓրինս

Երգի պատմություն խմբագրել

Երգը գրել է Փրինսը 1984 թվականին Flying Cloud Drive ‘Warehouse’ ստուդիայում Սյուզանա Մելվոյնի, Փոլ Փեթերսոնի (բեք-վոկալ) և Էրիկ Լիդսի (սաքսաֆոն) մասնակցությամբ[2]։

Հետագայում Փրինսն այն օգտագործել է իր սայդ նախագծի ֆանկ խմբի՝ «The Family» համար, որը բալլադը իրենց խմբի անունով՝ The Family ձայնագրել և թողարկել է 1985 թվականին իրենց առաջին ալբոմում։ Նշանակալի է այն փաստը, որ Փրինսն իր հեղինակային ութ երգերով ալբոմից միայն յոթ երգերի՝ բացի «Nothing Compares 2 U», հեղինակային իրավունք է տվել խմբի անդամներին։ Երգի «The Family» խմբիի կատարումը աննշմար է մնացել։

1989 թվականին Շնեյդ О’Քոնորը ձայնագրել է երգի քավեր-տարբերակը և այն թողարկել է որպես սինգլ։ Երգը ձեռք է բերել միջազգային ճանաչում՝ լինելով առաջինը տասնհինգ երկրների չարթերում։ Շուտով I Do Not Want What I Haven’t Got թողարկված ալբոմը, որտեղ ներառված էր այդ երգը, իր հերթին գլխավորեց բազմաթիվ երկրների չարթերը, այդ թվում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի։

Փարիզում երգի համար նկարահանված տեսահոլովակը ստացավ համաշխարհային ճանաչում։ Այգին, որտեղ զբոսնում է հերոսուհին, կոչվում է Սեն Կլու։ Այն գտնվում է Օ դը Սեն դեպարտամենտում՝ Փարիզի արևմուտքում՝ մայրաքաղաքին անմիջական մերձավորությամբ՝ Սեն Կլու քաղաքի տարածքում։

Երգի հաջողությունից հետո Փրինսը սկսել է կատարել այն համերգների ժամանակ։ Երգը իր համերգային ալբոմներում ներառվել է 1993 և 2002 թվականներին։

Սինգլի տրեկ-թերթ խմբագրել

  • 7 սինգլ
  1. «Nothing Compares 2 U» - 5:08
  2. «Jump in the River» - 4:13
  • CD մաքսի
  1. «Nothing Compares 2 U» - 5:08
  2. «Jump in the River» - 4:13
  3. «Jump in the River» (instrumental) - 4:04

Չարթեր, վաճառք և անվանակարգ խմբագրել

Չարթեր խմբագրել

Չարթ Դիրք
position
Ավստրալիա (ARIA Charts)[3] 1
Ավստրալիա (Ö3 Austria Top 75)[3] 1
Բելգիա (Ultratop 50 Flanders)[4] 45
Բելգիա (Ultratop 40 Wallonia)[5] 3
Կանադա (Canadian Adult Contemporary RPM)[6] 1
Կանադա (Top Singles RPM)[7] 1
Դանիա (Tracklisten)[3] 19
Ֆրանսիա (SNEP)[3] 5
Գերմանիա (Media Control Charts)[8] 1
Իռլանդիա (Irish Singles Chart)[9] 1
Նիդերլանդներ (Mega Single Top 100)[3] 1
Նոր Զելանդիա (RIANZ)[3] 1
Նորվեգիա (VG-lista)[3] 1
Լեհաստան (Polish Airplay Chart) 1
Շվեդիա (Sverigetopplistan)[3] 1
Շվեյցարիա (Schweizer Hitparade)[3] 1
Մեծ Բրիտանիա (UK Singles Chart) 1
ԱՄՆ (Billboard Adult Contemporary) 2
ԱՄՆ (Billboard Alternative Songs) 1
ԱՄՆ (Billboard Hot 100) 1

Երգն առավել հայտնի է դարձել 1990 թվականին Ավստրալիայում և Դանիայում, երկրորդ Ավստրիայում և Մեծ Բրիտանիայում, երրորդ ԱՄՆ-ում սինգլի վաճառքից հետո։ Սինգլը տասնամյակում ամենահաջողակ վաճառված սինգլների ցանկում Մեծ Բրիտանիայում հասել է 61-րդ, ԱՄՆ-ում 82-րդ դիրքի։

Հավաստագրում խմբագրել

Երկիր Կարգավիճակ Տարի Կարգավիճակի համար վաճառված պատճենները
Ավստրիա[10] Պլատինե 1990 30 000
Գերմանիա Ոսկե 1990 250 000
Շվեդիա[11] Պլատինե 1990 50 000
Մեծ Բրիտանիա Պլատինե 1990 600 000
ԱՄՆ[12] Պլատինե 1990 1 000 000

Անվանակարգ խմբագրել

  • Rolling Stone ամսագիրը երգը ներառել է 500 մեծագույն երգեր ցանկի 132-րդ դիրքում (ավելի ուշ երգը տեղափոխեցին 165-րդ կարգ)։ Բացի այդ՝ 1990-ականների միայն երկու երգեր են գրավել առավել բարձր դիրքեր;
  • Billboard ամսագիրը երգը ներառել է բոլոր ժամանակի մեծագույն երգերի 77-րդ կարգում;
  • Ըստ VH1-ի Classic-ի՝ սիրո մասին մեծագույն երգերի ցանկում երգը զբաղեցնում է երկրորդ դիրքը;
  • Ըստ VH1-ի (2002)՝ երգը ներառել է անմիջապես հաջողության հասած մեծագույն երգերի 18-րդ կարգում;
  • Ըստ VH1-ի (2007)՝ երգը 10-րդ դիրքն է զբաղեցնում 1990-ականների լավագույն երգերի ցանկում;
  • Ըստ VH1-ի (2008)՝ «սրտեր կոտրող» Թոփ 50 երգերի ցանկում 1-ին դիրքն է զբաղեցնում;
  • Ըստ VH1 Classic-ի (2009)՝ երգը 12-րդ կարգն է զբաղեցնում 1990-ականների 20 երգ-ֆլեշբեքերի ցանկում;
  • Pitchfork-ը երգը տեղադրել է 37-րդ դիրքում 1990-կանների 200 լավագույն երգերի ցանկում;
  • Թայմ ամսագիրը երգը ներառել է բոլոր ժամանակների 100 լավագույն երգերի ցանկում;
  • Ըստ DigitalDreamDoor-ի՝ երգը 1-ին դիրքն է զբաղեցնում 1990 թվականի լավագույն տասնյակի ցանկում[13];
  • Ըստ DigitalDreamDoor-ի՝ երգը 65-րդ դիրքն է զբաղեցնում սիրո մասին երգերի հարյուրյակի ցանկում;
  • Ըստ DigitalDreamDoor-ի՝ երգը 11-րդ դիրքն է զբաղեցնում 1990 թվականի լավագույն ռոք երգերի հարյուրյակի ցանկում;
  • Ըստ DigitalDreamDoor-ի՝ Շինեյդ О’Քոնորը այս երգով 44-րդ դիրքն է զբաղեցնում հարյուր ռոք-կատարող կանանց ցանկում;
  • Ըստ DigitalDreamDoor-ի՝ երգը 850-րդ դիրքն է զբաղեցնում այն երգերի ցանկում, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ռոք-երկրպագու;
  • Ըստ DigitalDreamDoor-ի՝ երգը ներառվել է լավագույն քավեր տարբերակների թվում;
  • Ըստ DigitalDreamsDoor-ի՝ տեսահոլովակը 12-րդ դիրքն է զբաղեցնում բոլոր ժամանակների լավագույն տեսահոլովակների ցանկում;
  • Երգի տեսահոլովակը 1990 թվականին շահել է MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության «Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգը, բացի այդ՝ այն առաջին կին կատարողի երգի լավագույն տեսահոլովակն էր;
  • Երգի տեսահոլովակը 1990 թվականին շահել է MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության «Կնոջ լավագույն տեսահոլովակ» անվանակարգը;
  • Երգի տեսահոլովակը 1990 թվականին շահել է MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության «Տարվա լավագույն հետմոդեռն տեսահոլովակ» անվանակարգը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. REM's Everybody Hurts voted most depressing song of all time
  2. Warners issue Prince’s original recording of Nothing Compares 2 U
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Medien, Hung. «SINÉAD O'CONNOR - NOTHING COMPARES 2 U» (ֆրանսերեն). lescharts.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
  4. Medien, Hung. «SINÉAD O'CONNOR - NOTHING COMPARES 2 U (NUMMER)» (հոլանդերեն). ultratop.be. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  5. Medien, Hung. «SINÉAD O'CONNOR - NOTHING COMPARES 2 U (CHANSON)» (ֆրանսերեն). ultratop.be. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  6. «Adult Contemporary - Volume 51, No. 25, May 05 1990». RPM. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
  7. «Top Singles - Volume 51, No. 25, May 05 1990». RPM. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
  8. «Top 100 single» (գերմաներեն). charts.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
  9. «Irish Singles Chart – Search for song». Irish Recorded Music Association. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
  10. Austrian certifications ifpi.at (Retrieved September 3, 2008)
  11. Swedish certifications Ifpi.se Արխիվացված 2012-05-21 Wayback Machine (Retrieved 11 September 2008)
  12. U.S. certifications riaa.com (Retrieved 3 September 2008)
  13. «Top Ten Songs Of Each Year 1990-1999» (անգլերեն). digitaldreamdoor.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել