New Hope Club-ը (թարգմանաբար՝ «Նոր հույսի ակումբ») բրիտանական փոփ եռյակ է, որը ձևավորվել է 2015 թվականին, բաղկացած է Ռեյզ Բիբբիից, Բլեյք Ռիչարդսոնից և Ջորջ Սմիթից: Նրանց դեբյուտային EP-ն՝ «Welcome to the Club»-ը, թողարկվել է Steady Records / Hollywood Records-ի կողմից 2017 թվականի մայիսի 5-ին: Խումբը թողարկել է իր ինքնահռչակ դեբյուտային ալբոմը 2020փետրվարին, որը Մեծ Բրիտանիայի ալբոմների աղյուսակների հնգյակում հասել է հինգերորդ հորիզոնականի:

New Hope Club
New hope club.jpg
Ձախից աջ՝ Ջորջ Սմիթ, Բլեյք Ռիչարդսոն, Ռեյզ Բիբբի
Հիմնական տվյալներ
Նաև հայտնի է որպեսNHC
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ժանրերփոփ, փոփ ռոք
Գործունեություն2015 ― ներկա
ԼեյբլSteady Records, Hollywood Records
ԿապվածThe Vamps, The Tide, Սաբրինա Քարփենթեր, Տինի Շտոսսել, Դաննա Պաոլա, R3hab
Կայքnewhopeclub.com
Անդամներ
Ռեյզ Բիբբի,
Բլեյք Ռիչարդսոն,
Ջորջ Սմիթ

ՊատմությունԽմբագրել

Ջորջ Սմիթը և Բլեյք Ռիչարդսոնը ստեղծել են New Hope Club-ը 2015 թվականի հոկտեմբերին[1]: Ռեյզ Բիբբին՝ որպես Stereo Kicks[2] տղաների խմբի անդամ, հայտնվել է 2014 թվականին Մեծ Բրիտանիայում «The X Factor»- ի տասնմեկերորդ սեզոնին ՝ ավարտելով հինգերորդը[3]: 2015 թվականի նոյեմբերին Բիբբին միացել է New Hope Club-ին[4][5]: Բիբբին, Սմիթը և Ռիչարդսոնը ծագումով Հյուսիսային Անգլիայից են[6]: New Hope Club- ի առաջին ձայնագրությունը 2015 թվականի հոկտեմբերին The Vamps- ի «Wake Up» -ի քավերն էր: 2015-ի դեկտեմբերին The Vamps խումբը ներառել է տրիոյին «Steady Records» լեյբլի «Virgin EMI Records» դուստր կազմակերպության մեջ[7]: Նրանք երկրորդ խումբն էին, որը պայմանագիր է կնքել լեյբլի հետ՝ The Tide-ից հետո[2]:

Խումբը աջակցել է The Vamps-ին Միացյալ Թագավորությունում և Եվրոպայում իր շրջայցերից երեքում (2017, 2018, 2019) և նրանց «Wake Up Tour»- ում (2016) ամեն երեկո կատարել է երգ («Cecilia»): Նրանք նաև ուղեկցում էին The Vamps-ին իրենց ԱՄՆ 2018-ի շրջագայության ժամանակ:

New Hope Club- ի դեբյուտային 4 երգերից բաղկացած EP-ն՝ «Welcome to the Club»- ը թողարկվել է Hollywood Records-ում Steady Records-ի միջոցով՝ 2017 թվականի մայիսի 5-ին[6][8]: «Perfume» երգի տեսահոլովակը լույս է տեսել 2017 թվականի հունվարին, իսկ «Fixed» երգի համար նախատեսված տեսահոլովակը թողարկվել է իրենց EP-ի հետ: Խումբը 10 շաբաթ անց է կացրել «Billboard Next Big Sound» աղյուսակում ՝ 2017 թվականի սեպտեմբերի 6-ին հասնելով մինչև 5-րդ հորիզոնական[8][9] : 2017-ի Teen Choice Awards մրցանակաբաշխության ժամանակ նրանք առաջադրվել էին «Choice Next Big Thing» անվանակարգում[10]:

Խումբը թողարկել է իր EP-ի չորրորդ և վերջին երաժշտական տեսահոլովակը ՝ «Water» երգի համար, 2017 թվականի հոկտեմբերի 6-ին:

2017-ի դեկտեմբերի 1-ին տեսահոլովակի հետ միասին թողարկվել է «Whoever He Is» անունով տոնական երգ:

Խումբը հանդես է եկել իր առաջին գլխավորած շոուով «O2 Shepherd's Bush Empire»- ում (Լոնդոն)[11], 2018 թվականի հունիսի 1-ին և 2-ին: 2018-ի սկզբին նրանք թողարկել են երաժշտական տեսահոլովակներ իրենց «Start Again Again» սինգլի և «Early Man» ֆիլմի երկու սաունդթրեքների համար («Good Day» և «Tiger Feet»): Նույն թվականի ամռանը նրանք նույնպես թողարկել են երաժշտական տեսահոլովակը իրենց ՝ «Medicine» երգի համար, Սա նրանց YouTube-ում ամենաարագ 1 միլիոն դիտումների հասած տեսահոլովակն է: 2018-ի հոկտեմբերին նրանք թողարկել են իրենց երկրորդ EP-ն՝ «Welcome to the Club Pt 2»:

Նրանք թողարկեցին «Permission» սինգլը 2019 թվականի փետրվարի 1-ին[12], և «Love Again» սինգլը 2019 թվականի մայիսի 3-ին[13]:

ՇրջագայություններԽմբագրել

New Hope Club-ը The Vamps-ի 2016-ի Մեծ Բրիտանիայում[2] and for their tour of the UK and Ireland in the spring of 2017.[14] և 2017 թվականի գարնան Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում շրջագայությունների ժամանակ ելույթ է ունեցել առաջինը՝ բացելով համերգային ծրագիրը[1]: Նրանք այդ շրջագայության ընթացքում պարբերաբար կատարում էին «Oh Cecilia (Breaking My Heart)» երգը The Vamp-ի հետ: Նրանք նաև բացել են Տինի Շտոսսելի համերգային ծրագիրը նրա 2017 թվականին Գերմանիայում կայացած «Got Me Start Tour»-ի ժամանակ[15]: Նրանք նաև բացել են Սաբրինա Քարփերթերի համար իր հյուսիսամերիկյան 2017 թվականի ամառային շրջագայությունը [16] և նորից բացել են The Vamps- ի համար ՝ 2017 թվականի իրենց Ավստրալիայում աշնանային շրջագայության ժամանակ: 2017-ի օգոստոսին նրանք հանդես են եկել Նյու Յորքի Արթուր Ասեի անվան մարզադաշտում[17][18] : 2019-ի սկզբին նրանք հատուկ մինի շրջագայություն են կատարել Եվրոպայում՝ ցուցադրություններ կատարելով Փարիզում, Ամստերդամում, Անտվերպենում և Քյոլնում: Նրանք մեկնարկել են իրենց առաջին համաշխարհային շրջագայությունը՝ «Love Again Tour»-ը 2019 թվականի հունիսի 8-ին, Մանիլայում (Ֆիլիպիններ) «New Frontier» թատրոնում ՝ շարունակելով դեպի Բանգկոկ (Թաիլանդ) և Սեուլ (Հարավային Կորեա): 2019-ի ամռանը նրանք շրջագայել են ԱՄՆ-ում, և շրջայցով այցելել նաև Եվրոպայի մի քանի երկրներ: 2019 թվականի աշնանը շրջագայությամբ այցելել են Մեծ Բրիտանիա և Իռլանդիա[13]:

ԱնդամներԽմբագրել

  • Բլեյք Ռիչարդսոն,(ծնված 1999 թվականի հոկտեմբերի 2) – գլխավոր վոկալ, կիթառ, սինթեզատոր
  • Ջորջ Սմիթ, (ծնված 1999 թվականի մարտի 9) – վոկալ, կիթառ, սինթեզատոր
  • Ռեյզ Բիբբի, (ծնված 1998 թվականի օգոստոսի 18) – վոկալ, բաս կիթառ, թմբուկ, կիթառ: Նա եղել է Stereo Kicks խմբի անդամ X Factor նախագծում:

ՍկավառակագրությունԽմբագրել

Ստուդիական ալբոմներԽմբագրել

Անվանում Մանրամասներ Չարթերում գրաված հորիզոնական Վաճառքներ
UK
[19]
IRE
[20]
New Hope Club
  • Թողարկման օր: 2020 թվականի փետրվարի 14
  • Լեյբլ: Virgin/Universal Music Group
  • Ձևաչափ: Թվային ներբեռնում
5 7

ԸնդլայնվածԽմբագրել

Անվանում Ծանոթագրություններ
Welcome to the Club
  • Թողարկման օր: 2017 թվականի մայիսի 5
  • Լեյբլ: Steady/Hollywood
  • Ձևաչափ: Թվային ներբեռնում
Welcome to the Club Pt. 2
  • Թողարկման օր: 2018 թվականի հոկտեմբերի 30
  • Լեյբլ: Steady/Hollywood
  • Ձևաչափ: Թվային ներբեռնում

ՍինգլներԽմբագրել

Անվանում Թվական Ալբոմ
"Perfume" 2017 Welcome to the Club EP
"Make Up" Ոչ ալբոմային սինգլ
"Fixed" Welcome to the Club EP
"Water"
"Fixed" (Բրեդ Սիմպսոնի ռեմիքս տարբերակը) Welcome to the Club EP (Asia Special Edition)
"Whoever He Is"
"Good Day"[22] 2018 Վայրի նախնիները մուլտֆիլմի սաունդթրեք
"Tiger Feet"[23]
"Start Over Again" Ոչ ալբոմային սինգլ
"Medicine" New Hope Club
"Crazy"
"Karma" 2018
"Let Me Down Slow - Live at the O2"
"Permission" 2019
"Love Again"
"Somebody That You Loved" Ոչ ալբոմային սինգլ
"Paycheck"
"Know Me Too Well"
(feat. Դաննա Պաոլա)
New Hope Club
"Let Me Down Slow"[24]
(with R3hab)
2020

ՏեսահոլովակներԽմբագրել

Անվանում Թվական Ռեժիսոր(ներ) Ծանոթագրություններ
"Perfume" 2017 Դին Շերվուդ [25]
"Make Up" [26]
"Fixed" Էդ Ռիգ [27]
"Water" Դին Շերվուդ [28]
"Fixed (Brad Simpson) Remix" Ջոշուա Թեներ [29]
"Whoever He Is (Christmas Song)" Դին Շերվուդ [30]
"Good Day" 2018 [31]
"Tiger Feet" (lyric video) Քրիս Ֆիլիպս [32]
"Tiger Feet" Դին Շերվուդ [33]
"Start Over Again" [34]
"Medicine" [35]
"Crazy" [36]
"Permission" 2019 [37]
"Love Again" [38]
"Know Me Too Well" [39]
"Let Me Down Slow" [40]
"Let Me Down Slow (Acoustic)" [41]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Nicola Craig, "Artist 101: New Hope Club", Celebmix, February 2017.
  2. 2,0 2,1 2,2 Lewis Corner, "The Vamps have signed new band New Hope Club to their record label", Digital Spy, 8 December 2015.
  3. «Stereo Kicks»։ facebook.com։ Վերցված է նոյեմբերի 6, 2017 Կաղապար:Primary source inline
  4. Kristine Hope Kowlaski, "Take a Listen: Reece Bibby Starts a New Band After Stereo Kicks' Breakup", Twist, 13 November 2015.
  5. Brie Hiramine, "'X Factor' Boy Band Member Starts Another Group After Leaving His Old Band", J-14, 13 November 2015.
  6. 6,0 6,1 Shawna Hudson, "Find Out All About British Boy Band New Hope Club", Sweety High, 8 May 2017.
  7. "Six Quick Questions For New Hope Club", essentiallypop.com, 25 April 2017.
  8. 8,0 8,1 "New Hope Club Announce Debut EP", Jammerzine, 3 May 2017.
  9. New Hope Club Chart History, Billboard. Retrieved 8 June 2017.
  10. "Teen Choice Awards 2017: The Complete Winners List!" perezhilton.com, 14 August 2017.
  11. «New Hope Club on Twitter»։ Twitter (անգլերեն)։ Վերցված է 2018-06-11 
  12. Stivale Shelby։ «NEW HOPE CLUB TO RELEASE NEW SINGLE ‘PERMISSION’ THIS FRIDAY»։ TigerBeat.com։ Վերցված է մայիսի 17, 2019 
  13. 13,0 13,1 Stivale Shelby։ «NEW HOPE CLUB TO RELEASE LATEST AND GREATEST SINGLE ‘LOVE AGAIN’»։ TigerBeat.com։ Վերցված է մայիսի 17, 2019 
  14. Hayley Smith, "Interview: New Hope Club Hit The Road With The Vamps For UK Arena Tour", United By Pop, 27 April 2017.
  15. "New Hope Club to Tour in Germany for the First Time", Juice or Cider, 17 March 2017.
  16. "New Hope Club Will Tour America With Sabrina Carpenter This Summer", Juice or Cider, 27 April 2017.
  17. "The Vamps Are Bringing Their Huge World Tour To Aus This Year", themusic.com.au, 2 June 2017.
  18. Rachael Ellenbogen, "New Hope Club Dishes On New Music, Songwriting Process And Dream Collaborations", International Business Times, 1 September 2017.
  19. «New Hope Club | full Official Chart history»։ Official Charts Company։ Վերցված է փետրվարի 22, 2020 
  20. «Official Irish Albums Chart Top 50»։ Official Charts Company։ փետրվարի 21, 2020։ Վերցված է փետրվարի 22, 2020 
  21. 2020년 2월 Album Chart [February 2020 Album Chart]։ Gaon Music Chart (կորեերեն)։ Վերցված է March 12, 2020 
  22. «Good Day - New Hope Club»։ Vevo։ Վերցված է հունվարի 27, 2018 
  23. «Tiger Feet - New Hope Club»։ Vevo։ Վերցված է փետրվարի 28, 2018 
  24. Rees Katrina (հունվարի 19, 2020)։ «New Hope Club team up with DJ R3hab for new single 'Let Me Down Slow'»։ CelebMix։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 4, 2020-ին։ Վերցված է փետրվարի 4, 2020 
  25. «New Hope Club - Perfume»։ YouTube։ հունվարի 20, 2017։ Վերցված է ապրիլի 1, 2019 
  26. «New Hope Club - Make Up»։ YouTube։ մարտի 27, 2017։ Վերցված է ապրիլի 1, 2019 
  27. «New Hope Club - Fixed (Official Video)»։ YouTube։ մայիսի 5, 2017։ Վերցված է ապրիլի 1, 2019 
  28. «New Hope Club - Water (Official Video)»։ YouTube։ հոկտեմբերի 6, 2017։ Վերցված է ապրիլի 1, 2019 
  29. «New Hope Club Fixed Brad Simpson Remix Music Video Edited by Joshua Tanner Sabrina Carpenter Detour»։ YouTube։ նոյեմբերի 17, 2017։ Վերցված է ապրիլի 1, 2019 
  30. «George Ezra 'Barcelona' by Ben Reed»։ PromoNews.com։ դեկտեմբերի 1, 2015։ Վերցված է հուլիսի 21, 2015 
  31. «New Hope Club - Whoever He Is (Christmas Song)»։ YouTube։ դեկտեմբերի 1, 2017։ Վերցված է ապրիլի 1, 2019 
  32. «New Hope Club - Tiger Feet (Lyric Video)»։ YouTube։ հունվարի 26, 2018։ Վերցված է ապրիլի 1, 2019 
  33. «'Tiger Feet' by New Hope Club»։ Vevo.com։ փետրվարի 28, 2018։ Վերցված է փետրվարի 28, 2018 
  34. [1] (չաշխատող հղում)
  35. [2] (չաշխատող հղում)
  36. [3] (չաշխատող հղում)
  37. «New Hope Club - Permission»։ YouTube։ փետրվարի 6, 2019։ Վերցված է ապրիլի 1, 2019 
  38. «New Hope Club - Love Again»։ YouTube։ մայիսի 16, 2019։ Վերցված է մայիսի 16, 2019 
  39. «New Hope Club - Know Me Too Well»։ YouTube։ հոկտեմբերի 10, 2019։ Վերցված է հոկտեմբերի 10, 2019 
  40. «New Hope Club, R3HAB - Let Me Down Slow»։ YouTube։ հունվարի 17, 2020։ Վերցված է փետրվարի 26, 2020 
  41. «New Hope Club - Let Me Down Slow (Acoustic)»։ YouTube։ փետրվարի 6, 2020։ Վերցված է փետրվարի 26, 2020 

Արտաքին հղումներԽմբագրել