NRK Super, մանկական հեռուստատեսային ալիք՝ ստեղծված Նորվեգական հեռարձակման կորպորացիայի կողմից։ Սկսել է հեռարձակումը 2007 թվականի դեկտեմբերի 1-ին[1], հեռարձակում է առավոտյան 7-ից մինչև երեկոյան 19:00-ն: Հեռուստադիտողները 2-ից 12 տարեկան երեխաներն են։

NRK Super
Изображение логотипа
ՏեսակՀեռուստատեսային կենտրոն և մասնագիտացված ալիք
Երկիր Նորվեգիա
Ղեկավարության կենտրոնՕսլո, Նորվեգիա
Բացվեց2007
Պարգևներ
Կայքnrksuper.no(նորվ.)

Պատմություն խմբագրել

Հեռուստաալիքի հեռարձակումը սկսվել է 2007 թվականի դեկտեմբերի 1-ից Նորվեգական հեռորձակման կորպորացիայի կողմից։ Հեռուստաալիքի և հավաստագրման ստեղծման արժեքը տատանվում էր 50-ից մինչև 60 միլիոն կրոնաների միջև[2]։ Դա NRK-ի պատասխան քայլն էր Նորվեգիայում Disney Channel-ի թողարկումից հետո, որը արդեն հեռարձակվում էր մի քանի տարի շարունակ. երկրի գլխավոր հեռուստառադիոընկերությունը չէր ցանկանում կորցնել մանկական լսարանը և այդ իսկ պատճառով ռիսկային քայլի գնաց[3]։

NRK-ի հեռարձակման լսարանը 100-տոկոսանոց էր, և մանկական հաղորդումների մի մասը հեռարձակվում էր միաժամանակ նոր NRK Super և գլխավոր NRK1 հեռուստաալիքներով։ Սկսած 2010 թվականից՝ հեռուստաալիքը ամբողջովին անկախ դարձավ Նորվեգական հեռարձակման կորպորացիայի այլ նախագծերից և մտավ բոլոր հեռուստափաթեթների մեջ։ Այդ օրվանից մանկական հաղորդումները հեռարձակվում են միայն NRK Super-ով[4]։

2010 թվականի հունվարի 4-ից սկսած՝ հեռուստաալիքով ցուցադրվում են երեխաների համար նորություններ՝ «Supernytt»[5] 18:50-ին[6]։

Հաղորդումների ծրագիր խմբագրել

  • 7:00—13:30՝ ծրագրեր և ֆիլմեր 2—7 տարեկան երեխաների համար։
  • 13:30—17:45՝ ծրագրեր և ֆիլմեր 8—12 երեխաների համար (սեփական արտադրության և այլ երկրների հաղորդումներ)։
  • 17:45—18:00՝ «Sami» ծրագրեր (սաամյան լեզվով) և «Tid for tegn» (тթույլ սլողություն ունեցող երեխաների մասնակցությամբ հեռուստահաղորդում)։
  • 18:00—18:40՝ ծրագրեր և ֆիլմեր 2—7 երեխաների համար։
  • 18:40—19:00՝ ծրագրեր և ֆիլմեր 8—12 երեխաների համար։

NRK Super ռաիդոկայան խմբագրել

2007 թվականի հոկտեմբերի 16-ից սկսած՝ սկսել է գործել ռադիոկայան, որը զուգահեռ հեռարձակվում է ուըղիղ եթերով[7]։ Հեռարձակումն իրականացվում է 6-ից մինչև 21 ժամ։ Ռադիոհաղորդումների մի մասը կատարվում է NRK P1 ռադիոկայանով՝ աշխատանքային օրերին 18:30-ից մինչև 19:00, շաբաթ օրերին՝ 19:00-ից մինչև 20:00:Պ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել