Երկրին մոտեցող աստերոիդների հետևում (Near-Earth Asteroid Tracking, NEAT) ծրագիրը հանդիսանում էր աստղագիտական նախագիծ Երկրին մոտեցող աստերոիդների հետազոտությունների համար ստեղծված ՆԱՍԱ-ի և Ռեակտիվ շարժման լաբորատորիայի կողմից։ NEAT ծրագիրը գործարկվեց 1995 թվականի դեկտեմբերից մինչև 2007 թվականի ապրիլ ամիսը, Հավայիում գտնվող Հալեկալայի աստղադիտարանում, ինչպես նաև Պալոմարյան աստղադիտարանում Քալիֆոռնիայում։ Ծրագրի գործունեության ընթացքում հայտնաբերվել է ավելին քան 40 հազար փոքր մոլորակ։ NEAT ծրագիրը այս ասպարեզում գործող ծրագրերի միջև ամենահաջողվածներից մեկն էր, համեմատելի Կատալինա, LONEOS և Մաունթ Լեմոն հետազոտություն ծրագրերի հետ[1][2][3]։

Երկրին մոտեցող աստերոիդների հետևում
Near-Earth Asteroid Tracking
Տեսակկազմակերպություն և աստղագիտական հետազոտություն
ՀապավումNEAT
ՆախորդողՄոլորակների ուղեծրերը հատող աստերոիդների Պալոմարյան դիտարկում
ՀաջորդողՄերձերկրյա մարմինների ծրագիր
Հիմնադրվածդեկտեմբեր 1995
Լուծարվածապրիլ 2007
ՆպատակներԵրկրին մոտ աստերոիդների որոնում և քարտեզագրում
Գլխադասային գրասենյակՀալեկալայի աստղադիտարան, Հավայի
ՂեկավարՌայմոնդ Բամբերի
ՀետազոտողներՍթիվեն Պրավդո, Դևիդ Ռաբինովից, Քեն Լոուրենս և Միքաել Հիկս
Հիմնական մարմինՆԱՍԱ
Վերադաս կազմակերպությունՌեակտիվ շարժման լաբորատորիա
Կայքneat.jpl.nasa.gov

NEAT ծրագիրը, մեկ այլ նմանատիպ Մոլորակների ուղեծրերը հատող աստերոիդների Պալոմարյան դիտարկում ծրագրի հետևորդն էր:

ՊատմությունԽմբագրել

 
Մերձերկրյա աստերոիդների հայտնաբերման դինամիկան տարբեր ծրագրերով սկասած 1995 թվականից

Սկզբում ծրագրի գլխավոր հետազոտողն էր նշանակված Էլեանորա Հելինը, համահետազոտողներն էին Սթիվեն Պրավդոն և Դևիդ Ռաբինովիցը[1]։

NEAT ծրագիրը ուներ համաձայնագիր ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետ Հավայիում գտնվող GEODSS աստղադիտակի համատեղ օգտագործման վերաբերյալ։ Այս աստղադիտակը հատուկ նախագծվել էր Երկրի ուղեծրում գտնվող տիեզերանավերի դիտարկումներ կատարելու համար։ NEAT ծրագրի թիմը նախագծեց ԼԿՍ լուսանկարչական խցիկ և համակարգչային համակարգ հատուկ GEODSS աստղադիտակի համար։ Լուսանկարչական խցիկի ֆորմատն է 4096 × 4096 փիքսել և նրա տեսադաշտը կազմում է 1.2° × 1.6°։

2001 թվականի ապրիլից սկսած ծրագրին միացավ նաև Պալոմարյան աստղադիտարանում տեղադրված Սամուել Օշինի աստղադիտակը (1,2 մ)։ Այս աստղադիտակը համալրված է լուսանկարչական խցիկով, որն ունի 112 ԼԿՍ-եր, ամեն մեկը 2400 × 600 փիքսել ֆորմատով։ Այս աստղադիտակով են կատարվել այն լուսանկարները, որոնց վրա հայտնաբերվել են (50000) Կվավարը 2002 թվականին և (90377) Սեդնան 2003 թվականին, ինչպես նաև գաճաճ մոլորակ Էրիսը։

Բացի հազարավոր աստերոիդների հայտնաբերումից, NEAT ծրագրի շրջանակներում նաև հայտնաբերվել են պարբերական գիսաստղ 54P/դե Վիկո-Սոիվթ-NEAT և C/2001 Q4 (NEAT) գիսաստղը[4]։

2005 թվականին այս ծրագրի պատվին է անվանվել (64070) NEAT աստերոիդը[5]։

Աստերոիդների հայտնաբերումներԽմբագրել

NEAT ծրագրի շրջանակներում հայտնաբերվել է 40,975 աստերոիդ[3]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Near-Earth Asteroid Tracking (NEAT)»։ Near Earth Object Program։ NASA/JPL։ Վերցված է 9 February 2017 
  2. Bauer J. M., Lawrence K. J., Buratti B. J., Bambery R. J., Lowry S. C., Meech K. J. և այլք: (December 2007)։ «Photometry of Small Outer Solar System Bodies with the NEAT Database»։ Asteroids։ Bibcode:2008LPICo1405.8086B։ Վերցված է 9 February 2017 
  3. 3,0 3,1 «Minor Planet Discoverers (by number)»։ Minor Planet Center։ 12 January 2017։ Վերցված է 2 February 2017 
  4. «C/2001 Q4 (NEAT)»։ JPL Small-Body Database Browser։ NASA։ Վերցված է մայիսի 10, 2015 
  5. «64070 NEAT (2001 SS272)»։ JPL Small-Body Database Browser։ NASA։ Վերցված է մայիսի 10, 2015 

Արտաքին հղումներԽմբագրել