Mt. Helium
Mt. Helium, ամերիկական ալտերնատիվ ռոք խումբ Լոս Անջելեսից, Կալիֆոռնիա նահանգից։ Նախկինում հայտնի էր The Apex Theory անվանումով[1]։
Mt. Helium | |
---|---|
Նաև հայտնի է որպես | The Apex Theory |
Երկիր | Լոս Անջելես, ԱՄՆ |
Ժանրեր | Ալտերնատիվ ռոք |
Գործունեություն | 1999 - այժմ |
Լեյբլ | Dreamworks Records TOYS.of.the.MASSES |
Կայք | myspace.com/mthelium |
Անդամներ | |
Արտ Քարամյան Դեյվ Հակոբյան Աեմմի Ջեյ Ուոթսոն | |
Նախկին անդամներ | |
Էնդի Խաչատրյան |
Պատմություն խմբագրել
The Apex Theory խումբը ստեղծվել է 1999 թվականին Լոս Անջելեսում հայ երաժիշտներ Էնդի Խաչատրյանի (System of a Down-ի նախկին անդամ), Արտ Քարամյանի և Դևիդ Հակոբյանի կողմից։ Հարվածային գործիքներ նվագող Սեմմի Ջեյ Ուոթսոնը միացավ խմբին ավելի ուշ[2]։ Խումբը թողարկեց իր առաջին՝ Extendemo մինի ալբոմը 2000 թվականին։ Հաջորդ տարի նրանք ստորագրեցին համաձայնագիր DreamWorks Records լեյբլի հետ[3], և 2001 թվականի հոկտեմբերի 9-ին ձայնագրեցին իրենց երկրորդ մինի ալբոմը։ 2001 թվականին խումբը հանդես եկավ 2001 Warped Tour փառատոնին գլխավոր բեմում[4], և 2002-ին՝ MTV2 Tour-ում։ 2002 թվականի ապրիլի 2-ին խումբը թողարկեց Topsy-Turvy դեբյուտային ալբոմը, որը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը Billboard Heatseekers չարթում և №157-ը՝ Billboard 200-ում[5]։ Ալբոմի թողարկումից մի քանի ամիս անց Խաչատրյանը լքեց խումբը։ Մյուսները լսումներ անցկացրեցին՝ նոր վոկալիստ գտնելու համար, երբ դեռ հայտնի չէր, որ Քարամյանը կվերցնի այդ դերը[6][7]։ 2004 թվականին խումբը հրապարակեց Inthatskyissomethingwatching մինի ալբոմը։ Խմբի անունը Mt. Helium փոխելուց հետո խումբը թողարկեց իր երկրորդ՝ Faces ալբոմը "Toys of the Masses" լեյբլում[8][9]։
Երաժշտական ոճ խմբագրել
Mt. Helium-ի երաժշտական ոճը գերազանցապես ալտերնատիվ ռոքն է։ Խմբի նախկին վոկալիստ Էնդի Խաչատրյանը խմբի հնչումը նկարագրել է որպես «heavy Mediterranean groove»[2][10]։ Խմբի երաժշտական ոճը եղել է միջերկրածովյան և մերձարևելյան երաժշտության ազդեցության տակ։ MTV News-ի լրագրող Ջոն Վիդերհորնը գրել է, որ The Apex Theory-ի երաժշտությունը ներառում է մետալ, պրոգ-ռոք, միջերկրածովյան երաժշտություն և նույնիսկ ջազ[11]։
Կազմ խմբագրել
Անդամներ խմբագրել
- Արտ Քարամյան - կիթառ, վոկալ[12]
- Դևիդ Հակոբյան - բաս
- Սեմմի Ջեյ Ուոթսոն - հարվածային գոիքներ
Նախկին անդամներ խմբագրել
- Էնդի Խաչատրյան - վոկալ[13]
Սկավառակագրություն խմբագրել
Ստուդիական ալբոմներ խմբագրել
- Random Bursts (2001)
- «Topsy-Turvy» (2002)
- «Faces» (2008)
Մինի ալբոմներ խմբագրել
- «The Apex Theory» (2001)
- «Inthatskyissomethingwatching» (2004)
- «Lightpost» (2007)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Allmusic - Биография The Apex Theory
- ↑ 2,0 2,1 Wilson, MacKenzie. «Biography of The Apex Theory». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Iannini, Tommaso (2003). «The Apex Theory». Nu metal (Italian). Giunti. էջեր 22–23. ISBN 8809030516.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ MacDonald, Patrick (2001 թ․ հունիսի 29). «Punk rock and extreme sports collide at Vans Warped Tour». The Seattle Times. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Charts and awards for Topsy Turvy». Allmusic. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «For The Record: Quick News On Limp Bizkit, Wes Borland, Apex Theory, Coal Chamber, Rival Schools, Kiss & More». MTV News. 2002 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «For The Record: Quick News On Mary J. Blige, Guided By Voices, Kid Rock, Elephant Man, Metallica, Billy Joel & More». MTV News. 2004 թ․ ապրիլի 26. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «ASIN: B001A660KW». Amazon.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Allmusic
- ↑ Sutherland, Sonya (2001 թ․ նոյեմբերի 12). «World music collides in Apex Theory». Michigan Daily. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Wiederhorn, Jon (2002 թ․ մարտի 1). «Apex Theory Offer 'Hope' To Metal — Diggy-Da». MTV News.
- ↑ For The Record: Quick News On Mary J. Blige, Guided By Voices, Kid Rock, Elephant Man, Metallica, Billy Joel & More". MTV News
- ↑ MTV News. November 19, 2002