«Monster Trucks» (անգլ.՝ Monster Trucks), ռեժիսոր Քրիս Ուեջի ամերիկյան ֆանտաստիկ կատակերգությունը[6][7]։ Ֆիլմի պրեմիերան Ֆրանսիայում կայացել է 2016 թվականի դեկտեմբերի 21-ին, Մեծ Բրիտանիայում՝ 2016 թվականի դեկտեմբերի 26-ին, ԱՄՆ-ում՝ 2017 թվականի հունվարի 13-ին, Ռուսաստանում՝ 2017 թվականի հունվարի 5-ին[8]։ Նկարահանումները տեղի են ունեցել Կանադայի Կամլուփս, Չիլլիվակ և Սուրեյ քաղաքներում։ 2016 թվականի սեպտեմբերին «Paramount Pictures» ընկերությունը հայտարարեց, որ պատրաստ է նախապես դուրս գրել 115 միլիոն դոլար ֆիլմի ձախողման պարագայում[9][10][11]։

Monster Trucks
անգլ.՝ Monster Trucks
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոֆանտաստիկա, կատակերգական էքշն ֆիլմ, կինոկատակերգություն և արկածային ֆիլմ
Թվականհունվարի 13, 2017[1][2], հունվարի 26, 2017[3], հունվարի 13, 2017 և դեկտեմբերի 21, 2016
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔրիս Ուեջ[1][4]
ՊրոդյուսերՄերի Փարենթ և Denis L. Stewart?
Սցենարի հեղինակԴերեք Քոնոլի
ԴերակատարներՋեյն Լևի[5][4], Ռոբ Լոու, Լուկաս Տիլ, Էմի Ռայան, Դենի Գլովեր, Բարի Փեփեր, Հոլթ ՄակՔալանի, Ֆրենկ Ուեյլի, Թոմաս Լենոն, Թաքեր Ալբրիցցի, Չելա Հորսդել, Ցինտա Լաուրա, Ջոն Պոլիտո, Սամարա Ուիվինգ և Քրիս Գոթյե
ՕպերատորԴոն Բյորջես
ԵրաժշտությունԴավ Սարդի
ՄոնտաժՔոնրադ Բաֆ IV
Պատմվածքի վայրՀյուսիսային Դակոտա
Նկարահանման վայրԲրիտանական Կոլումբիա
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն104 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ավագ դասարանի աշակերտ Թրիփը հետաքրքրված է հին մեքենաների մասերով մոնսթր թրաքի պատրաստմամբ։ Մի անգամ նրա մեքենայի կապոտում թաքնվում է խորհրդավոր արարած՝ նրան հաղորդելով յուրահատուկ հատկանիշներ։ Թրիփը նրան անվանում է Կրիչ։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Լուկաս Տիլ Թրիփ
Ջեյն Լեվի Մերեդիտ
Էմի Ռայան Սինդի Քոուլի
Ռոբ Լոու Ռիզ Թենեսոն
Դենի Գլովեր պարոն Ուիզերս
Ֆրենք Ուեյլի Ուեյդ Քոուլի
Բարրի Պեպպեր շերիֆ Ռիք Լովիկ
Թոմաս Լեննոն դոկտոր Բիլ Դաուդ
Սամարա Ուիվինգ Բրիանա
Քրիս Գոթիե պարոն Հելդոն
Լաուրա Ցինտա Արիել
Դենիել Բեյքոն տեխնիկ

Կարծիքներ խմբագրել

Ֆիլմը կինոքննադատների կողմից հիմնականում ստացել է բացասական ակնարկներ[12][13][14][15][16][17]։ «Rotten Tomatoes» կայքում ֆիլմը 81 արձագանքի հիման վրա ստացել է 32 % դրական գրախոսություն, իսկ «Metacritic» կայքում 23 քննադատական արձագանքի հիման վրա 100 միավորից ստացել է 41։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել