Միզերի (անգլ.՝ Misery), ամերիկացի երգչուհի Գվեն Ստեֆանիի երգը։ Այն իր երրորդ ստուդիական ալբոմից է, որը կոչվում է «This Is What the Truth Feels Like»: Սկզբում երգը թողարկվել է որպես գովազդային երգ և այն դարձել է ալբոմի երրորդ և վերջին սինգլը 2016 թվականի մայիսի 23-ին, երբ ուղարկվեց ռադիո`ժամանակակից երգերի հիթ շքերթ։

«Misery»
Գվեն Ստեֆանիի երգը
Թողարկված2016 թվականի 23
Ձայնագրված2016-16
Ժանրէլեկտրոփոփ
Տևողություն3:26
ԼեյբլWolf Cousins Studios
ՀեղինակՋասթին Տրանտեր
Ջուլիա Միշելս
Մատիաս Լարսոն
Ռոբին Ֆրեդիկսոն
ՊրոդյուսերՄաթմեն և Ռոբին
Ժամանակագրություն
Make Me Like You
(2016)
«Misery»
(2016)

Պատմություն խմբագրել

Այս երգի համահեղինակներ են հանդիսանում Ջասթին Տրանտերը, Ջուլիա Միշելսը, Մատիաս Լարսոնը և Ռոբին Ֆրեդիկսոնը։ Վերջին երկուսը Ստեֆանիի պրոդյուսերներն են։ Երգի մեջ օգտագործվել են ձեռքի ծափեր և սամբա։ Բառերը սիրահարված երիտասարդի մասին է, ով նոր է սիրահարվել և չգիտի, թե ինչ մտածի այդ մասին։ Որոշ քննադատններ համեմատություններ են արել այս բառերի և նրա անձնական կյանքում իր ընկերոջ`Բլեյք Շելթոնի հետ հարաբերությունների միջև։

«Misery»-ն տարբեր կարծիքներ է ստացել ժամանակակից երգի քննադատների կողմից։ Ընդհանուր առմամբ, որոշ քննադատներ շատ բարձր են դասել այս երգը ալբոմի մյուս երգերի հետ համեմատ, իսկ մյուսները ասում են, որ այն նույնիսկ համեմատել չի կարելի այն երգերի հետ, որոնորք Ստեֆանին ստեղծում էր նախկինում։ ԱՄՆ-ում երգը չի մտել Բիլբորդի թոփ 100 երգերի մեջ, սակայն գրավել է 11-րդ հորիզոնականը վարկանշային աղյուսակի 100-ից ներքև գտնվող երգերի մեջ։ Այլ երկրների`Ավստրալիայի, Ֆրանսիայի, Շոտլանդիայի և Մեծ Բրիտանիայի վարկանշային աղյուսակներում երգը ցածր հորիզոնականներ է գրավել։

Երգի համար նկարահանվել է երկու տեսահոլովակ։ Առաջին տարբերակը ձեռքով նկարված տեսահոլովակ է, որը նկարվել է Սակ Սեկուլերի կողմից, իսկ երկրորդի հեղինակը Սոֆի Մյուլերն է։ Այն նկարահանվել է Լոս Անջելեսում և ներառում է տեսարաններ, որոնցում Ստեֆանին տարբեր զգեստներով կատարում է երգը տարբեր շինություններում։ Տեսահոլովակը լավ է ընդունվել, հատկապես Ստեֆանիի բազմաթիվ զգեստափոխությունների համար։ Դիմահարդար Գրեգորի Արլտը և վարսահարդար Դանիլոն ստացել են «լավագույն դիմահարդար և վարսահարդար» մրցանակը 2016 թվականի «Իբիցա» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ։

Կառուցվածքը և թողարկում խմբագրել

Երգը գրելու համար Գվեն Ստեֆանին ոգեշնչվել է իր անձնական կյանքից և նշել.

  Ես նույնպես շատ հուսահատ վիճակում էի գտնվում This Is What The Truth Feels Like ալբոմը ստեղծելիս։ Երաժշտությունն ամբողջն էր, ինչ ես ունեմ հիմա և եթե ես շարունակեմ ստեղծագործել, գուցե գոյատևեմ։  

Ստեֆանին այս երգի ստեղծումը նկարագրել է որպես կախարդական գործընթաց։

«Make Me Like You» երգի ավարտից հետո Ստեֆանին միանգամից անցավ այս երգի ստեղծմանը Ջասթին Տրանտերի, Ջուլիա Միշելսի, Մատիաս Լարսոնի և Ռոբին Ֆրեդիկսոնի հետ համատեղ։ Ինչևէ, չնայած նախորդ ալբոմների ստեղծման երկար գործընթացին` այս երգի ստեղծումը տևեց բավականին կարճ, ինչը Գվենը բացատրեց նրանով, որ «ամեն ինչ պետք է պարզ լինի»[1]։

2015 թվականի նոյեմբերին Ստեֆանին հայտարարեց, որ «Misery»-ն պետք է լինի իր երրորդ ալբոմի`«This Is What the Truth Feels Like»-ի երկրորդ երգը, սակայն դրա փոխարեն ստեղծվեց «Make Me Like You» երգը[2][3]։ Երգչուհին թվիթթերի իր էջի միջոցով հրապարակեց, որ ստեղծագործությունը պետք է հանդես գա որպես «buzz» սինգլ[4][5]։ Interscope Records-ը թողարկել է երգը 2016 թվականի մարտի 11-ին, իսկ դրանից առաջ այն ուղարկվել էր ռադիո` ժամանակակից երգերի հիթ շքերթ[6]։

Ստեղծագործություն և բառեր խմբագրել

Misery-ն էլեկտրոփոփ երգ է[7], որ տևում է 3 րոպե և 26 վայրկյան։ Rolling Stone ամսագրի խմբագիր Սառա Գրանտը համեմատել է No Doubt-ի 2012 թվականի «Push and Shove» ալբոմի պարունակության հետ[3]։ Ալեքսիս Ռիանոնը «Bustle»-ից նշել է, որ երգը ներքին տեղեկատվություն է տալիս Ստեֆանիի հարաբերությունների մասին[8]։

Misery-ի բառերում նկարագրվում են այն զգացմունքները, որ մարդն ապրում է հարաբերությունների ժամանակ[9]։ Երգում հնչող «Hurry up, come see me / Put me out of my misery» բառերը ցույց են տալիս երգչուհու կասկածանքները։ Այլ հատվածներում Ստեֆանին իր ընկերոջը համեմատում է դեղերի հետ` նշելով «You're like drugs to me / You're like drugs to me»[10]:

Երգացանկ խմբագրել

Digital download[11]
# Անվանում Տևողություն
1. «Misery»   3:26
Digital download - Misery (Remixed)[12]
# Անվանում Տևողություն
1. «Misery (Lincoln Jesser Remix)»   3:50
2. «Misery (Division 4 & Matt Consola Extended Remix)»   6:24
3. «Misery (Steven Redant Club Mix)»   4:23

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Graff, Gary (2016 թ․ օգոստոսի 29). «Gwen Stefani On Recent Album, Songwriting And The Past Few Years (Page 2)». Music Connection. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  2. Parker, E. (2015 թ․ նոյեմբերի 3). «Gwen Stefani Says Next Single 'Misery' is a "Really Happy Song"». Radio.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  3. 3,0 3,1 Kreps, Daniel (2015 թ․ նոյեմբերի 2). «Gwen Stefani: 'I Have Enough for Probably Two Albums'». Rolling Stone. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
  4. Wass, Mike. «Gwen Stefani Preps "Misery" As Next 'This Is What The Truth Feels Like' Buzz Single». Idolator. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  5. Falcone, Dana Rose (2016 թ․ մարտի 10). «Hear Gwen Stefani's new track 'Misery'». Entertainment Weekly. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  6. «Hot/Modern/AC Future Releases». All Access. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
  7. Cills, Hazel (2016 թ․ մարտի 17). «Gwen Stefani Moves Forward Messily on This Is What The Truth Feels Like». MTV News. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  8. Rhiannon, Alexis (2016 թ․ մարտի 11). «Gwen Stefani's "Misery" Lyrics Give An Inside Look Into A Painful Past Relationship — Listen». Bustle. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
  9. Heller, Corinne (2016 թ․ մարտի 11). «Gwen Stefani Releases "Misery": Is Her New Song About Blake Shelton and Gavin Rossdale?». E! Online. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  10. Cinquemani, Sal (2016 թ․ մարտի 17). «Gwen Stefani This Is What the Truth Feels Like». Slant Magazine. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  11. «Gwen Stefani – Misery». Amazon.com. 2016 թ․ մարտի 18. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  12. «iTunes (U.S.) – Music – Gwen Stefani – Misery (Remixed) - Single». iTunes (U.S.). 2016 թ․ հունիսի 24. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել