Marmok (մինչև 2019 թվականը՝ Mr. Marmok, իսկական անունը՝ Մարին Նիկոլաևիչ Մոկանու[1] (մոլդ.՝ Marin Mocanu), օգոստոսի 19, 1991(1991-08-19), Բելցի, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ) , մոլդովացի ռուսալեզու լեթսփլեյշիկ, տեսաբլոգեր ու սթրիմեր[1]։ «Marmok» (մինչև 2019 թվականը ալիքը կոչվում էր «Mr. Marmok») և «Marmok Live» համանուն յություբյան ալիքների սեփականատեր[2]։

Marmok
Ծնվել էօգոստոսի 19, 1991(1991-08-19) (32 տարեկան)
ԾննդավայրԲելցի, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Մոլդովա
Մասնագիտությունյություբեր և online streamer
Պարգևներ և
մրցանակներ
Diamond Play Button

2021 թվականի հունիսի դրությամբ «Marmok» ալիքն ունեցել է ավելի քան 16 մլն հետևորդ և 2,7 մլրդ դիտում, իսկ «Marmok Live» ալիքը՝ 2,7 մլն հետևորդ և 92 մլն դիտում։

Կենսագրություն խմբագրել

Մարին Մոկանուն ծնվել է 1991 թվականի օգոստոսի 19-ին Բալտի քաղաքում (Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն)[1], որտեղ անցկացրել է մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցում լավ է սովորել։ Լրացուցիչ զբաղվել է պարով ու նկարչությամբ։ Զուգահեռ կարողացել է ռուսերեն սովորել։ Ավելի ուշ նկարելու հմտություններն ու տաղանդը վերածվել են մասնագիտության, նա աշխատել է որպես նկարազարդող-դիզայներ։ 2017 թվականից անցում է կատարել ֆրիլանսին[3]։ Մարինը ընտանիքի միջնեկ երեխան է։ Ունի երկու եղբայր՝ Դմիտրին ու Քրիստիանը։

Անձնական կյանք խմբագրել

Մարին Մոկանուն ամուսանցած է։ Հարսանիքը կայացել է 2017 թվականի աշնանը։ 2018 թվականին ծնվել է նրանց որդին՝ Յանիսը[4]։

Գործունեություն ՅուԹյուբում խմբագրել

2008 թվականի ապրիլին Մարինը ստեղծել է իր յություբյան ալիքը՝ «Cryfan» (այժմ ՝ «Marmok») անվանումով։ Ալիքի ստեղծման հիմնական նպատակն էր կիսվել «Crysis» համակարգչային խաղի խաղային գործընթացի մեխանիկայով[5]։

2014 թվականին Մարինը ալիքի անունը փոխել է «HITMAN.46»[5]։ «Far Cry 4» խաղին նվիրված տեսանյութերի հրապարակումից հետո հետևորդների թիվը սկսել է աճել, և ալիքի անունը կրկին փոխվել է «Mr. Marmok»։ Փոխվել է նաև տեսանյութերի ոճը. ալիքում հրապարակվել են խաղերի բոլոր տեսակի սխալները և դրանց ակնարկները։ Տեսահոլովակներ ստեղծելու ալգորիթմը հետևյալն էր. Մարմոկը վերցրել է ցանկացած համակարգչային խաղ, խաղացել այն և տեսագրել բոլոր հետաքրքիր պահերը (թույլ կողմերն ու մշակողների թերությունները), և տեսանյութեր է ձայնագրել ու մեկնաբանություններ հրապարակել դրանց վերաբերյալ, իսկ ժամանակի ընթացքում սկսել է հնչյունավորել տեսահոլովակները։ Իսկ խոսքի բազմաթիվ դարձվածքներ ի վերջո մտել են նրա հետևորդների առօրյա։ Սկզբում նա իր հոլովակները թողարկել է ամեն ուրբաթ, սակայն առողջական խնդիրների պատճառով անցել է լողացող գրաֆիկի[6][7]։

2018 թվականին ալիքի հետևորդների թիվը կազմել է 6 մլն մարդ։ Ակնարկներ և լեթսփլեյներ Marmok-ը նկարել է հայտնի խաղային շարքերի հիման վրա․ Օրինակ՝ Grand Theft Auto, CS:GO, Crysis, Minecraft և այլն։

2014 թվականին Մարինը բացել է իր երկրորդ յություբյան ալիքը՝ «Marmok Live»-ը, որը նվիրված էր սթրիմներին (ուղիղ հեռարձակումներին) և վլոգներին, ինչպես նաև լուսանկարների դիզայնին և մշակմանը[1][8]։

Ճանաչում խմբագրել

2021 թվականի հունվարին Մեդիալոգիա ընկերությունը Մարինին ներառել է «Թոփ-10 յություբյան ալիքները սոցիալական մեդիայի ազդեցության ցուցանիշով» վարկանիշում՝ նրան տալով երկրորդ տեղը[9]։

2020 թվականի դեկտեմբերի 7-ին Marmok-ը ընդգրկվել է «Ռուսական ՅուԹյուբի Թոփ-10 ալիքների ցուցակում»՝ զբաղեցնելով 6-րդ տեղը[10][11][12]։

2020 թվականի հոկտեմբերին ընդգրկվել է «Թոփ-10 բլոգերներ երիտասարդական լսարանի համար» վարկանիշում՝ ըստ «MMG Blogger Track» վերլուծական հարթակի և այնտեղ զբաղեցրել է 6-րդ տեղը[13][14][15]։

«Թոփ-10 հանրահայտ ռուս բլոգերներ» վարկանիշում 2020 թվականի հոկտեմբերին Մարին գրավել է 7-րդ տեղը, վարկանիշը կազմել «MMG Blogger Track» վերլուծական հարթակը[16][17][18]։

2020 թվականի հունիսին նա զբաղեցրել է 27-րդ տեղը «ՅուԹյուբի լավագույն 30 բլոգերների» ցուցակում[19]։

2020 թվականի փետրվարին նա մտել է ՅուԹյուբի ռուսալեզու բլոգերների Թոփ 20՝ ըստ Brand Analytics-ի վարկանիշների[20][21]։

2019 թվականի հոկտեմբերի 16-ին «Brand Analytics»-ը Marmok-ին մտցրել է ՅուԹյուբի ռուսալեզու բլոգերների Թոփ 20, և նրան շնորհել 11-րդ տեղը[22]։

«ՅուԹյուբի ռուսալեզու բլոգերների Թոփ 20» վարկանիշում 2019 թվականի հունիսին «Brand Analytics» ընկերությունից զբաղեցրել է 18-րդ տեղը[23][24]։

2018 թվականի սեպտեմբերին ընդգրկվել է «յություբյան ծնողների տասնյակ»-ում և զբաղեցրել է 8-րդ տեղը[25]։

Բարեգործություն խմբագրել

Marmok-ը ակտիվորեն մասնակցել է բարեգործական ծրագրերին։ Օրինակ, 2020 թվականի օգոստոսին նա ուղիղ եթեր էր կազմակերպել, որտեղ 5000 դոլար էր հավաքել «Caritate» բարեգործական կազմակերպության համար[26]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Mr. Marmok – Марин Мокану, биография, секреты успеха, интересные факты». prostrimer.ru. 2017 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  2. «Секреты баснословных доходов Мармока на Ютубе — везенье или холодный расчет?». rmx.ru. 2020 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  3. «Биография ютубера Мармока». stories-of-success.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  4. «Где живет и чем занимается видеоблогер и геймер Мармок? Факты из биографии и личной жизни». youtube.com. 2020 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  5. 5,0 5,1 Marmok (2015 թ․ նոյեմբերի 24). «Мармоку ровно год! Немного о канале :3». YouTube (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  6. «О переменах на канале» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  7. «Блогер Marmok рассказал о серьёзных проблемах со здоровьем. Повторяется история с Мэддисоном?». Палач | Гаджеты, скидки и медиа. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  8. «Мармок». uchastniki.com. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  9. ««Медиалогия» назвала самые популярные каналы в YouTube и Telegram в 2020 году». «Коммерсантъ». 2021 թ․ հունվարի 20. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  10. «Cамыми популярными на российском YouTube в 2020 году были видео с Дудем и Ургантом». «Коммерсантъ». 2020 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  11. «В 2020 году россияне охотно смотрели, как опарыши едят бургер. И на Юрия Дудя (но он ничего такого не ел) YouTube подвел итоги года». meduza.io. 2020 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  12. «YouTube назвал самые популярные видеоролики года». rbc.ru. 2020 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  13. «Юрий Дудь возглавил рейтинг блогеров для молодежной аудитории от MMG Blogger Track». sostav.ru. 2020 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  14. «Кто круче всех в Сети: Юрий Дудь возглавил топ-10 российских блогеров». teleprogramma.pro. 2020 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  15. «Юрий Дудь стал лидером рейтинга самых популярных у зумеров блогеров». afisha.ru. 2020 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  16. «Стало известно, кто возглавил топ-10 популярных российских блогеров». gazeta.a42.ru. 2020 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  17. «В Сети опубликовали рейтинг самых популярных российских блогеров — Настя Ивлеева не вошла в пятерку, но обогнала Моргенштерна». graziamagazine.ru. 2020 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  18. «Назван топ-10 популярных российских блогеров». vm.ru. 2020 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  19. «Топ-30 блогеров в YouTube: кто стал популярнее в период апрельского карантина». adindex.ru. 2020 թ․ հունիսի 2. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  20. «Топ-20 русскоязычных YouTube-блогеров, февраль 2020 год». vc.ru. 2020 թ․ մարտի 10. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  21. «Топ-20 русскоязычных YouTube-блогеров, ФЕВРАЛЬ 2020. Смотри как я играю». br-analytics.ru. 2020 թ․ մարտի 10. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  22. «Беларус Влад Бумага занял второе место в рейтинге русскоязычных YouTube блогеров». marketing.by. 2019 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  23. «Топ-20 русскоязычных YouTube-блогеров, ИЮНЬ 2019. «Летсплея и зрелищ»». br-analytics.ru. 2019 թ․ հուլիսի 11. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  24. «Топ-20 русскоязычных YouTube-блогеров, июнь 2019. Летсплея и зрелищ!». vc.ru. 2019 թ․ հուլիսի 12. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  25. «Не только видеоблогеры, но и родители: возможно, вы этого не знали». cosmo.ru. 2018 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  26. «Отправляем ваши донаты в благотворительную организацию». youtube.com. 2020 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.